Երևան

  • Մայրաքաղաք

Հայաստանը հնագույն երկրներից մեկն է աշխարհում, ինչը վկայում է և՛ իր պատմությունը, և՛ իր մայրաքաղաք Երևանը։ Վերջինիս տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր:

Մի օտարերկրացի ճամփորդ, ով շատ լավ գիտեր Հայաստանի պատմությունը, Հայաստանն անվանում էր «թափառող մայրաքաղաքների երկիր»: Իր բազմաչարչար պատմության ընթացքում Հայաստանն իսկապես շատ մայրաքաղաքներ է փոխել: Դա ոչ թե երջանիկ ու խաղաղ կյանքի արդյունք է, այլ ապացույց, որ հնագույն ժամանակներից մինչև այսօր մեր Երկիրն անցել է պայքարի և հակամարտության երկար ու դժվար ճանապարհ: Եթե հաշվի չառնենք ժամանակավոր գահանիստ քաղաքներն ու փոքրիկ ֆեոդալական իշխանությունների մայրաքաղաքները (նրանք բավականին շատ են եղել), Հայաստանն ունեցել է տասներկու մայրաքաղաք:

Yerevan is part of EBRD Green Cities
  • Հիմնադրման պատմությունը

Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782 թվականին, կառուցեց Էրեբունին որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600 հոգի:

Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100 000 – 35 000 տարի առաջ): Այնուհետև Երևանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում, ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա. Շենգավիթ, (մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ), Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն թաղամասեր, Կայարանամերձ հրապարակ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես), Կարմիր-բերդ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ), Կարմիր-բլուր (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ-1-ին հազարամյակի սկիզբ), Արին բերդ (Էրեբունի, մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ), Ավան-Առինջ (մ.թ.ա. 2-րդ-1-ին դարեր), վաղ միջնադարյան Երևան (Կենտրոն), Երևանի բերդ (7-րդ դար, 16-րդ դար) և այլն:

Կարդալ՝ “Երևան անվան ծագման մասին” նյութը

Երեւանը եւ նրա անվան պատմությունը” նյութը

  • Աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները

Երևանը գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին՝ ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա։ Երևանը գտնվում է տեղանքային 2 գոտում. 850-1000 մ բարձրություններում կլիման անապատային-կիսաանապատային է, ավելի բարձրում՝ չոր տափաստանային։ Հողածածկույթը բազմազան է․ գերիշխում են գորշից մինչև շագանակագույն հողերը։ Արևափայլի տևողությունը հասնում է 2700 ժամի, իսկ օդի տարեկան միջին ջերմաստիճանը 8,8֊11,6 աստիճան է, ջերմաստիճանի տարեկան միջին տատանումը՝ 310։

Ամառը տևում է 4 ամսից ավելի՝ չոր, շոգ եղանակով․ օդի միջին ջերմաստիճանն օգոստոսին 22֊26 աստիճան է, առավելագույնը՝ 41,4 աստիճան։ Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիները, որոնք ուժգնանում են օրվա երկրորդ կեսին՝ երբեմն հասնելով 15֊20 մ/վրկ․֊ի։

Ձմեռը չափավոր ցուրտ է․ հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Հունվարի միջին ջերմաստիճանը ֊4֊ից ֊6 է, առավելագույնը՝ ֊31։ Գերիշխում են թույլ քամիները:

Գարունը կարճատև է, անկայուն եղանակով: Երևանին բնորոշ է մեղմ, արևոտ, անհողմ աշունը: Տեղումների տարեկան միջին ծավալը 250-370 մմ է: Առավելագույն տեղումները լինում են մայիսին:

  • Տեսարժան վայրերը /յուրօրինակ, հետաքրքիր/

1․Աբովյան Փողոց

Աբովյանը Երևանի առաջին պլանավորված փողոցն է: Այստեղ Դուք կարող եք տեսնել շինություններ, որոնք կառուցվել են Երևանի գլխավոր հատակագծից շատ առաջ: Այստեղ են տեղակայվել Երևանի ամենահին եկեղեցիները՝ սբ. Կաթողիկեն և սբ. Պողոս Պետրոսը: Վերջինս տեղակայված է եղել Մոսկվա կինոթատրոնի տարածքում և քանդվել է ԽՍՀՄ իշխանությունների կողմից 1930-ականներին:

Աբովյան փողոց Երևանի կենտրոնում

Աբովյան փողոցով զբոսնելիս Դուք Ձեզ կզգաք միջնադարյան կովկասյան քաղաքում, որտեղ գործում են տարբեր սրճարաններ, հագուստի և հուշանվերների խանութներ:

2․Արարատ Կոնյակի Գործարան

Հայկական կոնյակը լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում: Նրա պատմությունը սկիզբ է առել 19-րդ դարում և քիչ ժամանակ անց դարձել ամենահայտնիներից մեկը ամբողջ աշխարհում:   

Արարատ կոնյակի գործարանում կարող եք մասնակցել հատուկ էքսկուրսիայի, համտեսել տարբեր տարիների հնեցման կոնյակներ, ինչպես նաև գնել Ձեզ ամենաշատը դուր եկած հայկական կոնյակը:

Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The  World-Spirits Award մրցույթին
Արարատ կոնյակի գործարան

3․Վերնիսաժ

Vernissage Market-ը Երևանի լավագույն վայրն է՝ բնօրինակ նվերներ գնելու համար: Այն ձևավորվել է 20-րդ դարի 80-ական թվականներին և մինչ օրս տարածված է տեղացիների, ճանապարհորդների և արվեստի պատմաբանների շրջանում: Հետաքրքիր է, որ այստեղ կարելի է վաճառել միայն հնաոճ իրեր և արվեստի գործեր՝ նկարներ, սրբապատկերներ, գորգեր, ազգային հուշանվերներ, կիսաթանկարժեք քարեր, հնագույն զարդեր, կենցաղային իրեր, գրքեր: Վերնիսաժը գտնվում է Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, Հանրապետության Հրապարակ և Բուզանդ փողոցների խաչմերուկում: Շուկան բաց է միայն շաբաթ և կիրակի օրերին, ժամը 09:00-ից 16:00-ն:

Վերնիսաժ - Երևան | marketplace (en), fairground (en), flea market (en)

4․Հայոց ցեղասպանության թանգարան

Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանը Ծիծեռնակաբերդ համալիրի մաս է՝ հուշահամալիր՝ նվիրված 20-րդ դարի սկզբի նույն տխուր իրադարձություններին: Թանգարանը բացվել է 1995 թ.֊ին և զբաղեցնում է աննկատ բետոնե շինություն, որի առաջին հարկը ամբողջովին ստորգետնյա է: Ծիծեռնակաբերդի տարածք մուտքն անվճար է: Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի: Այստեղ ներկայացված են լուսանկարներ, ժողովրդագրական սեղաններ, գրքեր, փաստաթղթեր, համաձայն որոնց՝ կարելի է գտնել թուրքական իշխանությունների կողմից ցեղասպանության նախապատրաստման և իրագործման պատմությունը: 2014 թվականին Forbes ամսագիրը թանգարանն ընդգրկեց իննը հուշահամալիրների ցանկում, որոնք բոլորը պետք է այցելեն:

5․Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր տաճարը Երևանի գլխավոր ու ամենամեծ եկեղեցին է և երկրորդ ամենամեծը ամբողջ Անդրկովկասում: Սրբարանը կանգնեցվել է 1997 թվականին Ս.Կուրկչյանի նախագծի համաձայն ՝ ի հիշատակ երկրի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակի: Տաճարային համալիրն ընդգրկում է ևս 2 եկեղեցի ՝ Սուրբ Տիրիտատ III և Սուրբ Աշխեն թագուհի: Բոլոր շենքերը կառուցվել են խիստ զսպված ոճով՝ օգտագործելով երկրաչափական ձևեր։ Սա ոչ միայն գործող եկեղեցի է, այլև Գրիգոր Լուսավորչի՝ հայերի առաջին կաթողիկոսի հետ կապված արտեֆակտների պահեստ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

6․Սերգեյ Փարաջանովի թանգարան

7․Դալանի արվեստի պատկերասրահ

Պատկերասրահում ներկայացված են հետխորհրդային տարածքի ժամանակակից նկարիչների աշխատանքները: Շատ նկարներ մշակութային մեծ արժեք ունեն: Թանգարանում առաջարկվում են շրջագայություններ և աուդիո ուղեցույց: Գոյություն ունի նաև հուշանվերների խանութ, որտեղ կարող եք գնել հետաքրքիր, օրիգինալ իրեր։

8․Կոնդ

Կոնդը հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։

Կոնդ. Երևանի փակագծերի ներսում. Ayo-ի և Yerevantropics-ի նոր հավակնոտ… | by  editor | evnmag

9․Կենտրոնական բանկ

Սա ոչ միայն բանկ է, այլև՝ դրամների ահռելի թանգարան։ Հետաքրքիր վայր է այցելելու համար։

Կենտրոնական բանկ. կորոնավիրուսի կանխարգելում՝ նոր թղթադրամներով

Տեսնել՝ “Երևանի թաքնված թանգարանները

Մարդը որպես զբոսաշրջիկ

  • Հետաքրքիր փաստեր, առանձնահատկություններ
  1. Երևան անունը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում ՝ «Հնոց և նորոց պատմութիւն վասն Դավթի և Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի»:
  2. Զարմանալի է, որ գրեթե մեկ հազարամյակ, սկսած IV դարից մ.թ.ա. մինչև մ.թ. VII դար Երևանի անվանումը ոչ մի տեղ չի նշվում
  3. Այլազգի ուսումնասիրողների աշխատություններում Երևանը հիշատակվում է «Irvan», «Iravan», «Эриван», «Ереван», «Иреван» անվանումներով:
  4. Ճանապարհորդ Շարդենը վկայում է. Ծիծեռնակաբերում, 1679 թվականի ավերիչ երկրաշարժից առաջ, բարձր աշտարակ էր կանգնած, որի պատերին գրված էին արձանագրություններ։ Միջին դարերում այստեղ ամրոց էր: Սակայն հայտնի չէ՝ ով էր այն կառուցել և ինչքան ժամանակ էր այն գոյատեվել: Այդ հնամյա երևանյան ամրոցի մասին մնացել է մի լեգենդ, որը հրատարակել է բժիշկ Լևոն Տիգրանյանը («Լումա» ամսագիր, 1906թ.): Համաձայն այդ լեգենդի, բարձր բլրի վրա, Հրազդան գետի ափին կար մի ամրոց Աստղաբերդ անվանումով՝ ի պատիվ հեթանոսական աստվածուհի Աստղիկին: Ամրոցի բարձր աշտարակի վրա իրենց բներն էին հյուսում ծիծեռնակները՝ աստվածուհու սուրհանդակները: Հետագայում նրա անունը մոռացվեց, իսկ ամրոցը վերանվանվեց Ծիծեռնակաբերդ։
  5. Մեր մայրաքաղաքը շատ օտարերկրացիներ անվանում են «արևոտ Երևան», և այստեղ ճշմարտության մեծ չափաբաժին կա. չէ՞ որ ըստ տվյալների Երևանը տարվա մեջ միջինում 300 արևոտ օր է ունենում:
  6. Երևանի հարավային և հարավ-արևելյան մասերում, Կարմիր բլուր և Արին-բերդ կոչվող վայրերում, մնացել են պատմական հուշարձաններ, որոնք լուռ վկաներն են ուրարտական անցյալ փառքի։
  7. Հայաստանի մայրաքաղաքում դուք երբեք ծարավից չեք մեռնի, քանի որ փողոցներում շատ են ցայտաղբյուրները, որոնց ժողովուրդն անվանում է «պուլպուլակ»:
  8. «Նոյ» և «Արարատ» կոնյակի երկու գործարանները գտնվում են միմյանց առջև «Հաղթանակ» կամրջի մոտակայքում` մոտ 500 հեռավորության վրա:
  9. Երևանում գործում է Կապույտ մզկիթը, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում:
  10. Երևանում ունենք “Տիգրան Մեծ”֊ի երկու արձան, որոնցից մեկը գտնվում է Նոր Նորքում, իսկ մյուսը՝ հանրապետության նախագահի նստավայրի տարածքում։
  11. Հռոմը հիմնադրվել է Ք. ա. 753 թ-ին՝ երկվորյակ եղբայրների կողմից: Երևանը Արգիշտի Առաջինը հիմնադրել է Ք. ա. 782 թ-ին: Ստացվում է, որ Երևանը Հռոմից 29 տարի վաղ է հիմնադրվել:
  12. Երևանը Հայաստանի ամենամեծ և ամենից մեծ թվով բնակեցված քաղաքն է։
  13. Վամպիր Դախանավարը, ով ազգությամբ հայ էր, բնակվում էր Երևանից 2 կմ հեռավորության վրա։

Կարդալ՝ “Հին ու նոր Երևան” արձանների մասին նյութը

Հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին նյութը

  • Մշակույթը

Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։

Դեռևս խորհրդային տարիներին Երևանը համարվել է կրթական խոշորագույն կենտրոն: Մայրաքաղաքում կան բազմաթիվ կրթական օջախներ, մանկապարտեզներ, դպրոցներ (այդ թվում երաժշտական, գեղարվեստի, պարի և այլն)։ Կան բազմաթիվ պետական և մասնավոր ԲՈւՀ-եր։ Նրանցից ամենախոշորներն են Երևանի Պետական Համալսարանը, Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանը, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը և որոշ մասնավոր համալսարաններ։

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են Օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:

  • Մարդիկ

Սկսեմ այն փաստից, որ դժվար թե բնիկ երևանցու հանդիպեք, ում արմատները միմիայն Երևանից են։ Շատերը գյուղերից եկած մարդիկ են, ովքեր բնակություն են հաստատել այստեղ՝ լավ աշխատանք ու վարձատրություն ունենալու հույսով։ Մեկ այլ հատվածի արմատները սերում են Արևմտյան Հայաստանից գաղթած ժողովրդից։ Երևանում են ապրում նաև որոշ օտարերկրացիներ կամ Սփյուռքից հայրենիք վերադարձած հայեր, իհարկե, նրանց թիվը չափից դուրս քիչ է։

Հայաստանի բարբառներից կամ դիալեկտներից ամենապարզը երևանյան դիալեկտն է, որը հասկանալի է ցանկացած հայի։ Օժանդակ բայի օգտագործմամբ նմանություն ունի վրացերենի հետ․ երրորդ դեմքի գործածության դեպքում, օժանդակ բայը “է”֊ից վերափոխում ենք “ա”֊ի, իսկ վրացերենում օժանդակ բայը հենց “ա”֊ն է։

Երևանցիների մեծ մասի կյանքի անբաժան մասն է կազմում սուրճը, ինչը նույնիսկ կարելի է կախվածության աստիճանի համարել։ Տղամարդկանց ու դեռահաս տղաների առօրյաում կարևոր դեր է զբաղեցնում ծխախոտը, իսկ ծխել սկսում են դեռ վաղ տարիքից։

Համենայն դեպս, ինչպես Հայաստանի ցանկացած անկյունում, այնպես էլ Երևանում մարդիկ չափազանց հյուրընկալ են։

  • Խոհանոց / Ուտելիքներ
Տոլմայի Փառատոն | Իմ Հայաստան ծրագիր

Առանձնացնել որևէ հայկական ավանդական ուտեստ, որ պատրաստվում է միայն Երևանում, անհնար է, բայց կարելի է հավաքել ուտեստների մի ցանկ, որ ամենից շատն են տարածված Երևանում։ Ապուրներից կարելի է նշել խաշը և սպասը։ Հայկական խոհանոցում մսային ուտեստներին առանձնահատուկ են վերաբերում: Ամենապարզ և ամենահին ուտեստներից են հայտնի խորովածը, քյուֆթան, տժվժիկը, տոլման և այլն: Այս ուտեստներն այսօր էլ պատրաստվում են այնպես, ինչպես 1500 տարի առաջ: Հայկական ամենահայտնի պանիրը դա չեչիլ պանիրն է, իսկ ամենահայտնի կաթնամթերքը՝ մածունը, որոնք կարող եք գտնել երևանյան ցանկացած խանությում։ Չենք մոռանում նաև հայկական հացի՝ լավաշի մասին։

  • Փողոցներ

Երևանի փողոցներն այնքան շատ են, որ պարզապես անհնար է թվարկել կամ հիշել բոլորը։ Այդ իսկ պատճառով հոդվածիս այս հատվածում կկցեմ մի քանի նյութերի հղումներ՝ կապված փողոցների հետ։

Улица Павстоса Бузанда

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ

Վիքիպեդիա՝ Երևանի փողոցներ

Երևանի հինգ հնագույն փողոցները

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: