Առարկայում հանդիպող տերմիններ.
աշխարհագրական թաղանթ – աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ
աշխարհագրական միջավայր – աշխարհագրական թաղանթի մի մասը՝ բնական և մարդածին տարրերի ու երևույթների բարդ զուգորդություն, որն անմիջականորեն կապված է մարդկային կյանքի հետ։ Այն մարդկային հասարակության կողմից քիչ թե շատ յուրացված միջավայրն է և նրա գոյության նյութական հիմքը
դաշտային հետազոտական մեթոդներ –
երկրաբանական փուլ –
մարդածին փուլ – մարդու գործունեությամբ պայմանավորված գործոններ, որոնք շրջակա միջավայրում առաջացնում են փոփոխություններ
Լանդշաֆտագիտությունը դա աշխարհագրական առարկա է, որն ուսումնասիրում է երկրագնդի լանդշաֆտների կառուցվածքը, տրանսֆորմացիան և դինամիկան։ Լանդշաֆտագիտությունը ունի ուսումնասիրության 3 ձև՝ աէրոտիեզերական, աշխարհագրական և կենսաքիմիական։
Գոյություն ունի լանդշաֆտի փոփոխության 3 տեսակ՝
1. Թեթև, վերականգնողական
2. Միջին
3. Անդառնալի
Ինֆրաստրուկտուրա՝ ճանապարհներ, հեռախոսային գծեր, կաբելային հոսանքի գծեր, տրանսպորտային կապ, հիվանդանոցներ, դպրոցներ, խանութներ, ջրատար խողովակներ, գազի/հոսանքի խողովակներ…
Ինֆրաստրուկտուրան զգալի վնաս է թողնում բնության և (բնական) լանդշաֆտի վրա։
Leave a Reply