Design a site like this with WordPress.com
Get started

Ես իմ աչքերում

1. Ո՞րն է իմ առաքելությունը։
Ես չեմ համարում, որ առաքելություն ունեմ այս կյանքում։

2. Ի՞նչ եմ ես շատ սիրում։
Ես սիրում եմ հարազատներիս, քրիստոնեությունը, հայոց պատմությունը, օվկիանոսը (ինչպես նաև՝ լճերը, ծովերը…), լեռներն ու քարերը, հեթանոսական ժամանակաշրջանը և Հայաստանը։

3. Ի՞նչ ես չեմ սիրում։
Ես իրականում շատ բան չեմ սիրում։ Կնշեմ միայն մի քանիսը. ատում եմ ընտանեկան վեճերը, վատ մարդկանց, միջատներին, օձերին։ Չեմ սիրում, երբ իրերս վերցնում են կամ փչանում։

4. Ի՞նչն է ինձ ուրախացնում։
Ինձ ուրախացնում են գրքերը, պատմական քարտեզները, կենդանիները, քարերը, որոնք իրենց պատմությունն ունեն։

5. Ի՞նչն է ինձ տխրեցնում։
Ինձ տխրեցնում է այն, երբ ինձ չեն հասկանում, չեն լսում, արհամարհում են, հակասում կամ կոպիտ խոսում։ Տխրեցնում են նաև ոչ հայրենասեր մարդիկ։

6. Ինչի՞ց եմ ես վախենում։
Ես վախենում եմ հարազատներիս կորցնելուց, վախենում եմ հիասթափեցնել նրանց։ Ինչպես նաև սարսափում եմ, որ ապագան կարող է այնպիսին չլինել, ինչպիսին կա իմ ծրագրերում։

7. Ինչի՞ն եմ ես ինձ նմանեցնում։
Երևի բլուրի կամ քարի։ Անկեղծ՝ վստահ չեմ, որևէ միտք չունեմ։ Կամ էլ հնարավոր է դատարկության տարբերակը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: