Ձեռներեցի բնութագիրը / հատկանիշներ

Միտքս սկսեմ այն բանից, որ ամենևին չեմ ուսումնասիրել բիզնես գաղափարը ու քիչ բան գիտեմ այդ ոլորտից։ Բայց կներկայացնեմ այն հատկանիշներ, որով, ըստ իս, պետք է օժտված լինի ձեռներեցը։

Ես կարծում եմ, որ ձեռներեցը պետք է լինի ինքնավստահ, քանզի ինքնավստահ մարդկանց շատ ավելի հեշտ է վստահելը, հավատալը, ինչպես նաև՝ այդպիսի մարդիկ հեշտությամբ կարող են ինչ֊որ բան համոզել դիմացինին։ Պետք է լինել նաև բազմակողմանի զարգացած և խելացի անձնավորություն։

Ձեռներեցը պարտավոր է համապատասխան դեպքերում վերածվել սառնասիրտ ղեկավարի, որպեսզի ստեղծված անհաջող իրավիճակում խուճապի և հուսահատության չմատնի իր աշխատողներին, հակառակ դեպքում շատերը կլքեն աշխատավայրը՝ անգործ մնալու վախից։

Պետք է օժտված լինի համառությամբ, աշխատասիրությամբ ու բավականին լուրջ բնավորությամբ։ Կարևորում եմ նաև հնարամտությունը և կրեատիվությունը՝ օրիգինալ արտադրանք ստեղծելու ունակ։

Ձեռներեցի հատկանիշները այսքանով չեն սահմանափակվում, բայց սրանք երևի ամենից կարևորն էին բոլոր գծերի մեջ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: