Design a site like this with WordPress.com
Get started

Ճամփորդություն դեպի Վարդենիկ

Օրը սկսվեց վաղ արթնանալուց… Իհարկե՝ զարթուցիչից առաջ արթնանալը արդեն մեծ հուշում է, որ օրը լավն է լինելու։

Այսօրվա կարևոր պահը մեր Պիծիրյոի հինգերորդ անդամին՝ Անիին, տեսնելն էր։ 7 ամիս չէինք հանդիպել…

Բավականին վաղ շարժվեցինք, իսկ ճանապարհը զուգորդվեց խաղերով և, երկար սպասված, զրույցներով։ Երջանկություններիս չափ չկար, որովհետև իրար շատ էինք կարոտել։

Պահ եղավ, երբ կանգ առանք խանութի դիմաց, նախաճաշեցինք և կրկին շարունակեցինք ճանապարհը։

Մեր կողքին էր կապուտաչյա Սևանը, որ հառել էր հայացքը դեպի մեզ։ Մեծ կարոտ էի զգում նրա նկատմամբ, քանզի վաղուց այստեղ չէի եղել… Ցավոք Սևանի մոտ չկանգնեցինք, թեպետ պատուհանից էլ տեսնում էինք նրա գեղեցկությունը։

Հասցրեցինք կանգ առնել Կոթավանքի մոտ, որն էլ գտնվում է Ներքին Գետաշենում։ Կոթա Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում՝ Սունյաց Գրիգոր Սուփան իշխանի կողմից։

Եկեղեցու ներսում մեծ ջրաղաց էր գտնվում։ Նպատակը պատերազմի ժամանակ այդտեղ հավաքվելն էր, որպեսզի կարողանան և՛ պաշտպանվել, և՛ հաց ունենալ։

Եկեղեցու կողքին գերեզմանատուն կար, որտեղ կարող եք հանդիպել նույնիսկ 5-րդ դարի գերեզմաններ։ Գերեզմանաքարերը սկսվում էին հանկարծակի, նույնիսկ սկզբում չնկատեցի առաջին քարը։

Քարերից մեկի վրա պատկերված էին դրախտի զարդերը։ Հավանաբար այդտեղ թաղված մարդը լավ, ճիշտ կյանքով է ապրել, իսկ զարդերը հաստատում էին, որ նա դրախտ է ընկել։

Վայրը գտնվում էր բարձրունքի վրա, իսկ ներքև նայելուց երևում էր ամբողջ Ներքին Գետաշենը։ Վերևից նկատելի էր նույնիսկ Արգիճի գետը։

Քայլելու ընթացքում ուսուցիչներից մեկը հետաքրքիր պատմություն պատմեց «գնա գրողի ծոցը» արտահայտության մասին։ Ասում են՝ Միհրը ոչ միայն լույսի աստվածն էր, այլև՝ մահացած մարդկանց անունները գրելու։ Համարվում էր երկու աշխարհների մեջ մարդկանց տեղափոխելու աստվածը։ Մարդիկ էլ հաճախ էին կրկնում «գիր անողի (գրողի) ծոցը գնա» արտահայտությունը, այստեղից էլ առաջացել է՝ «գնա գրողի ծոցը»։ Նույնիսկ եկեղեցու մոտակայքում հեթանոսական ժամանակաշրջանից պահպանվել էր ցուլի փոքր արձան, որի վրա արևի նշանն էր պատկերված։

Երբ մտանք Մարտունի, ավտոբուսը շրջապատված էր բաց դաշտերով, որոնք հետաքրքիր էսթետիկա էին ստեղծում։ Եվ վերջապես հասանք Վարդենիկի չրանոց… 7 արկղ լոլիկ կտրեցինք չրի համար. իրական աշխատուժ ենք։ Այնուհետև գնացինք դիտելու չրի պատրաստման գործընթացը։

Սկզբում արկղերը ծխեցնում են, իսկ հետո՝ տեղափոխում չիր պատրաստող սարք, որտեղ էլ լոլիկները 24 ժամ մնում են 51°C-ի տակ։ Այնուհետև հանում են, ուղիղացնում տեսքը և տեղափոխում տանիք, որտեղ էլ շարունակում են չորանալ։ Պատվերները հիմնականում Ամերիկաից են… Անձամբ ինձ լոլիկի չիրը դուր չեկավ։

Հաջորդ կանգառը ձորում եղավ։ «Մենք դրախտու՞մ ենք» – լսվում էր ամեն կողմից։ Իրականում տարածքը նման էր դրախտին. հոսող գետ, որի շուրջը մրգատու այգի էր փռված, հեքիաթային գեղեցկություն, ճանապարհներ, որ թվում էր՝ դեպի հրաշք են տանում։

Քայլում էինք բարձրունքների միջով, որոնցից մեկը, պարզվեց, իր լեգենդն ունի։ Ավելի կոնկրետ այն իրական պատմություն է՝ կապված Լենկթեմուրի հետ։
Գյուղում Վարդիթեռ անունով աղջիկ էր ապրում, ում տեսնելով, Լենկթեմուրը ցանկանում է նրան իր կինը դարձնել։ Աղջիկը դեմ էր դրան, բայց Լենկթեմուրը չէր հանձնվում։ Մինչև երեկո ժամանակ տվեց Վարդիթեռին, որպեսզի վերջնական պատասխան ստանա։ Բնական է, որ մերժում ստանալուց հետո ուժով կտաներ նրան, բայց աղջնակը չէր կամենում դա։ Եվ բարձրացավ վեր ու ցած գցեց իրեն։ Հենց Վարդիթեռի անունով է գյուղը և ձորի գետը «Վարդենիկ» կոչվել, թեպետ քարտեզի վրա գետի անունը «Վարդենիս» է։

Շատ քիչ քայլեցինք, երբ հասանք «Քարերի սիմֆոնիա»-ին։

Հենց մոտակայքում, ժայռի ներսում մի անցք կա, որտեղ, ասում են, ժամանակին երկու քույրեր էին ապրում։ Համաձայն լեգենդի՝ նրանցից մեկը բարի էր, իսկ մյուսը՝ չափից դուրս նախանձ։ Այնպես է ստացվում, որ կայծակը հարվածում է նրանց բնակության վայրին, և երկու քույրերի վրա դուռը փակվում է այնպես, որ ի զորու չեղան բաց անել և մինչ այսօր ոչ մեկին չի հաջողվել բացել այդ դուռը։ Քարերի մեջ իսկապես անցք կա՝ թունելի պես, բայց անհնար է մինչև վերջ գնալ, քանզի ճանապարհը գնալով նեղանում է, և փակ տարածք է հանդիպակում։ Վայրը շատերն են տան նմանեցնում։

Մարդկանց մոտ մի այնպիսի հավատանք կա, որ եթե այդտեղ՝ «Քարերի սիմֆոնիա»-ի վրա կարողանան գրել իրենց անունը, ապա մտապահած երազանքը անպայման կկատարվի։ Այնպես որ՝ ես էլ փորձեցի գրել անունս։

Բավականաչափ երկար նստեցինք բնության գրկում, երգում էինք, ուտում և վայելում բնության շունչը։ Վերևում քարեր էին շարված՝ կարծես արձաններ լինեին։

Վերադարձի պահից մի դրվագ պատմեմ։ Սևանի մոտ էինք գտնվում, երբ բոլորս ապշած՝ շնչներս կտրած, նայում էինք լճի ջրին։ Ամբողջովին սպիտակ էր ու լույս էր արտացոլում։ Անհնար է նկարագրել ստեղծված պահը, բայց ինձ հեքիաթում զգացի։

Օրս հիանալի անցավ, հատկապես, որ մեր հնգյակը լիարժեք էր։

Շնորհակալ եմ այս օրվա համար։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: