Design a site like this with WordPress.com
Get started

Անիի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Անիի Ս. Առաքելոց եկեղեցին կառուցվել է 1004–1031թթ-ին: Ներսից՝ քառախորան, չորսանկյուններում՝ մատուռ-ավանդատներով, արտաքուստ քառակուսի հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է: Ճակատները մասնատվածեն երկուական խորշերով և հարդարված որմնակամարներով:

Անիի Ս. Առաքելոց եկեղեցին Ավանի կաթողիկոսության Ս. Հովհաննես եկեղեցուց հետո հայկական երկրորդ հնգագմբեթ եկեղեցին է:

XII դ. Անիի Ս. Առաքելոց եկեղեցուն հվ-ից կցել են գավիթ, որի ծածկը խաչվող կամարների կիրառման վաղ օրինակներից է: Հարթ առաստաղը կազմված է սև ու կապույտ ներկված քարե սալերից: Արլ. ճակատի կենտրոնում շքամուտքի խորշն է, երկու կողմերում՝ զույգ խորշերով (այս հորինվածքը նախօրինակ է ծառայել Երևանի Մատենադարանի գլխավոր ճակատի ճարտարապետության համար):

Անիի Ս. Առաքելոց եկեղեցին XII–XIV դդ.բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (դրամ, հողեր, կալեր, ջրաղացներ, կրպակներ): 1031-ին Իշխանաց իշխան Վահրամի որդի Աբուղամրը նվիրել է Կառնուտի այգին, 1038-ին ոմն Գրիգոր՝ Ավետարան: Եկեղեցու և գավթի պատերին XIII դ. փորագրվել են Անիի բնակչության կյանքը կանոնակարգող բազմաթիվ հրամաններ և օրենքներ (ապահարկության, երկրաշարժից հետո փողոցներում առևտրի արգելման, ամուսնության և ամուսնալուծման վերաբերյալ, կաշառակերությունը դատապարտող ևն): Ըստ գավթի ներսի արձանագրության, 1301-ին Զաքարե Բ Մեծի թոռ իշխան Աղբուղան այցելել է Անի, տեսել «զքաղաքս աղքատացեալ… զի շատ հարկ էր ի վերադրած, որ ի սկզբանե չէր եղել» և հրամայել է քաղաքացիներին զիջել հարկերից երեքը: 1909-ին պեղվել է եկեղեցու տարածքը: Այժմ կիսավեր վիճակում պահպանվել է գավիթը:

Այս կարևոր եկեղեցին պետք է որ կառուցված լինի Պահլավունի արքայատոհմի կողմից և օգտագործված լինի եպիսկոպոսների կողմից այն ժամանակ, երբ Անին գտնվում էր այս արքայատոհմի հովանավորության տակ։ Ամենահին արձանագրությունը պատկանում է 1031 թ., որում խոսվում է Աբուգամիր Պահլավունու կատարած հողային նվիրատվության մասին։

Նիկողայոս Մառը Առաքելոց եկեղեցում և կից կառույցներում կատարած պեղումներն ավարտին է հասցրել 1909 թ., և 1912 թ. ամրացվել է եկեղեցու ամենաթույլ բաժանմունքն ու հարավային գավիթը։ Առաքելոց եկեղեցու պատերն ամրացված են ութ կարևոր կետերից։ Իսկ հարավային գավիթի մոտ արևելյան ճակատի ներքևի հատվածները պատած բոլոր քարերը վերականգնված են։ Շթաքարե գմբեթի դուրս ցցված հատվածը պահպանելու համար էլ մի սյուն է տեղադրվել։ Այս աշխատանքի մեծ մասը ոչնչացված է, և 1909 թ. հայտնագործված կառույցներից շատ քիչ բան է մնացել։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: