Սուրբ Նահատակաց եկեղեցի

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցու կառուցումը սկսվել է 1996թ. Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի հայրապետության օրոք:


Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը:

Ս. Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Ռուբեն Գևորգյանը եկեղեցին կառուցել է զոհված ընկերների հիշատակը հավերժացնելու, եկեղեցում Աստծո հետ հաղորդակցվելու, նաև զոհված ազատամարտիկների հոգիների խաղաղության համար աղոթելու նպատակով: Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը: Եկեղեցին գմբեթավոր է: Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են: Եկեղեցու գեղեցիկ զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Փանոսյանը:

Եկեղեցուն կից գործում է ծխական խորհուրդ, որն իրականացնում է զանազան բարեգործական միջոցառումներ՝ այցելություններ ծերանոց, մանկատներ, կազմակերպում ուխտագնացություններ: Եկեղեցուն կից գործում է նաև Երիտասարդաց միություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: