Սուրբ Սիոն եկեղեցի

Գառնու տաճարին կից պահպանվել են Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները։ Կառուցվել է 659 թ. (պատվիրատու` Ներսես Գ Շինող կաթողիկոս)։ Եկեղեցու ավերակները բացվել են 1907-1911 թթ. մասնակի պեղումների ընթացքում, իսկ 1949 թ. իրականացված պեղումներից հետո հուշարձանի պահպանված հիմնապատերը բացվել են ամբողջապես և մաքրվել հողից։

Սուրբ Սիոնը խաչաձև կենտրոնագմբեթ բոլորաձև կառույց է, համարվում է Զվարթնոցի տաճարի փոքրացված օրինակը։ Չորս միանման խորանները կազմում են հավասարաթև խաչ, որի թևերի միջև տեղավորված են քառանկյուն հատակագծով մեկական ավանդատներ։

Կառույցն արտաքուստ շեշտված է պայտաձև ելուստներով, ինչը խաչաձև հատակագծի շնորհիվ թույլ է տալիս կառույցն իրական չափերից առավել ընդարձակ ընկալել։

Կենտրոնական սրահը կազմում է գմբեթատակ քառակուսին։ Մուտքերը երկուսն են` հարավից և արևմուտքից։ Եկեղեցու կառույցն արտաքինից ներառնված է 24 մ տրամագծով 24 կողանի եռաստիճան կորագիծ գետնախարիսխներ ունեցող բազմանիստ ծավալի մեջ։
Սկզբնական կառույցից ներկայումս պահպանվել են հիմնապատերը (2-3 շար) և ստորին երկու աստիճանների մնացորդները։ Շինանյութը` սրբատաշ տուֆն է, կրաշաղախով։

Այլ տեղեկություն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: