Design a site like this with WordPress.com
Get started

Դերենիկ Դեմիրճյան | Հայը – Վերլուծություն

Պատմվածքը՝ այստեղ

Հայը ամենտեղ հայ է մնում…

Սիրեցի այս պատմվածքը, բավականաչափ շատ էր ճշմարտությունը, բայցև մի քանի մտքերի հետ համաձայն չեմ.

Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։

Հայը ամենուր է աշխատում, իսկ օտար հողի վրա զարգացնում է այն: Այնպես որ նա չունի այն մակաբույծ բնավորությունը, որով կստիպե մյուսներին կերակրել իրեն:

Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։

Չեմ կարծում, թե այսպես է… Այո՛, հայերը հեռացել են կրոնից, բայցև մեծամասնությունը չի մոռանում եկեղեցի գնալու մասին, որը հավասար է պարտականության:

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։

Ծեսերը մեր կյանքի կարևորագույն մասերից են, իսկ հայը երբեք չպետք է ռամիկի հետ համեմատվի:

 Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։

Վստահ չեմ, բայց չեմ էլ ցանկանում համաձայնվել այս տողերի հետ:

 

Եվ միանգամից նշեմ հավանածս հատվածները, որոնք խրվել են սրտիս խորքում.

Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։

Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։

Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր…

Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից։

Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։

Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացնին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությո՞ւնը»,— մտահոգվում է նա։

Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։

Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,— ասում է նա իր նեղիչներին,— ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»։

Վերջինը իսկապես հրաշալի և իրական տողեր են, որոնք ամբողջությամբ նկարագրում են հայի կերպարը:

Հավանեցի այս պատմվածքը ու ընթերցեցի մի քանի անգամ…

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: