Պռոշաբերդ / Բոլորաբերդ ամրոց

Բոլորաբերդը կամ Պռոշաբերդ ամրոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վերնաշեն գյուղից 6-7 կմ հյուսիս, Գլաձորի համալսարանի թանգարանի դիմաց, հիմնադրվել է 13-րդ դարում: Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1-2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բոլորաբերդ կամ Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքը։

Gurgen Bakhshetsyan Photography | Պռոշաբերդ
Լուսանկարի հեղինակն է Գուրգեն Բախշեցյանը

Սպիտակավոր Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, սրագագաթ լեռան վրա է գտնվում բերդը: Սա Վայոց ձորի ամենաբարձր գագաթներից է: Բոլորաբերդից հյուսիս-արևելք նշանավոր Ղազմա սարն է, բարձրությունը 3000 մ:

Բոլորաբերդ ամրոցը կոչվում է նաև Պռոշաբերդ, այս հանգամանքը ենթադրում է, որ ամրոցը վերակառուցվել է Պռոշ իշխանի կողմից, երբ Զաքարյանները Վայոց Ձորի մի մասը տվեցին Պռոշյաններին:

ՊռոշաբերդՊռոշաբերդի արևմտյան կողմում, հարթավայրի վրա, փոքրիկ ձորակի ափին նկատելի են հին բնակատեղի հետքեր` փոսերի ձևով, հավանական է, որ դրանք Բոլորաբերդ գյուղի ավերակները լինեն: Ուսումնասիրողները գտնում են, որ սա Բոլորաբերդ գյուղի ավերակներն են: Դարերի հողմը հավաքել-տարել է լեռնալանջի հողը: Ամրոց բարձրանալու համար այժմ առանձին հատվածներ հարկ է լինում մագլցել: Պահպանվել են ամրոցի պարիսպները՝ շարված հղկված քարերով, կրաշաղախով:

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում բերդապահների կացարանները, որոնցից մի քանիսը դեռևս կանգուն են: Սրանք կառուցվել են այնպես, որ հակառակորդը ներս թափանցել երբեք չի կարող, եթե տնակը ունի թեկուզ մեկ պահապան:

Ընդհանրապես, բերդը անառիկ է, արժանի իր անվանը՝ Պռոշաբերդ-Բոլորաբերդ: Ի դեպ, տեղացիներն այն անվանում են Բերդասար: Քաջբերունին այս մասին գրում է. «Գագաթը երեք կողմից ժայռապատ է, իսկ հյուսիսից ունի կրապատ պարիսպ: Այդ կողմում պարիսպները երկուսն են, ստորին և վերին: Վերջինը կրապատ քարաշեն է, մի քանի տեղ քանդված: Բերդի գագաթի հարթությունը մեծ չէ, մոտավորապես 50մ տրամագիծ ունի: Բերդի ներսում եղել են 40-50 կրաշաղախ սենյակներ, ջրավազան և հորեր»:

Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա: Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը: Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում: Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը: Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի: Այդպես էլ անում են։ Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել։ Հողի տակ խոնավություն զգալով՝ փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։

Հիշատակություններ

Ամրոցի առաջին հիշատակությունը տվել է Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը՝ խոսելով Աթաշխուղայի արշավանքի մասին.

«Հասնելով Վայոց Ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոնզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ, տեղի ամրության պատճառով, մեծ արյունահեղություն սրեցին»

«Իսկ մյուսներին հետապնդեցին և նրանց մի մասին հասնելով մի բերդաժայռի ստորոտում, նեղ ձորակի մեջ՝ այնտեղ կոտորեցին: …Հենց այնտեղն էլ կոչվեց Անգեղաձոր: Եվ այստեղից արշավելով վրա հասան երեք երեք հարյուր մարդու Ոստինք և Արտաբույնք կոչված գետախառնման տեղում, որտեղ նրանց էլ խողխողեցին. … Եվ պարսիկներն այնտեղից մի փոքր անցան դեպի ձորաբերանը, որը ձախ կողմից մի քիչ վեր նայում է Ցախացքար կոչված սուրբ վանքին …»

Ղևոնդ Ալիշանը գրում է.

«…յարեւմտից Սրկղօնից լերանց, կայ ամայի Պաշքէնտ, ունենալով ի հարաւոյ նույնպէս ամայի և աւերակ բերդ համանուն՝ ի միջոցի կրկին ոստոց լերանց»

«…բլուրն այն մեծամեծ վիմօք պատեալ և ամրացեալ՝ այժմեան աւերակն է Պաշքէնտ բերդի և նոյն դարձեալ Բոլորաբերդ կոչեցեալ երբեմն…»

Ամրոցի անվան հիշատակությունը պահպանվել է 1475 թվականին գրված Աբրահամ Ծաղկողի Ավետարանում: Ձեռագրի հիշատակարանում այն պատկերազարդվել է Թանատ-Գլաձոր վանքից ոչ հեռու գտնվող Բոլոր-բերդում:

Դիրք

Պռոշաբերդ14.JPGԲոլորաբերդ ամրոցը կառուցված է գլխավոր մայրուղուց դեպի արևելք՝ առանձին բլուրի ժայռացից գագաթին: Հանդիսացել է իշխանական «Կաստել» դղյակ-ամրոց տիպի պաշտպանական կառույց:

Ամրոցը տեղադրված է Սրկղունք ձորահովտի  Թաքեադոնդուրան բարձրադիր լեռան գագաթին (2912 մ): Բլուրը գերիշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, որի բարձունքից պարզ եղանակին լավ երևում է Եղեգիս գետի հյուսիսային հոսանքի ամբողջ գետահովիտը և ամրոցից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Սմբատաբերդ դղյակ ամրոցը: Բոլորաբերդի դիրքը ընտրված է այնպես, որ մոտ 10-12 կմ շառավիղ ունեցող շրջանագծի մեջ ներառվում են Նորաշեն, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Սմբատաբերդ ամրոցները:

Լեռան շրջանաձև ստորոտը ողորկ է, բուսական ծածկույթից զուրկ, թեքադիր բարձրանում է վեր, ուր հատվում է զանգվածային, առանձին խմբավորված ժայռաբեկորներին: Բոլոր կողմերից անմատույց ժայռածերպերն անմատչելի են դարձնում դեպի գագաթ վերելքը: Մոտեցման միակ և առավել հարմար կողմը հյուսիս-արևելքից է, որտեղ ժայռազանգվածները խմբավորված են լեռան բուն գագաթին և դրանով իսկ հնարավոր են դարձնում համեմատաբար անարգել մոտեցումը մինչև գագաթի շրջանը:Պռոշաբերդ13.JPG

Օգտագործվել է տեղանքի առանձնահատուկ աշխարհագրությունը, բնական խոչընդոտների անկորուստ օգտագործումը՝ նորակերտ արգելք պատնեշների հետ սերտորեն կապկցված: Գագաթը շրջափակող ձեռակերտ պարսպապատերը կարծես լրացնում են ժայռապատնեշների տարբեր մակարդակների վրա ընթացող և դեպի գագաթը աստիճանաձև բարձրացող բնական պատերի ամբողջական համակարգը: Պռոշաբերդի ներսի տարածությունը պարագծով քիչ հարթեցված և հարմարեցված է աշխարհիկ կառույցների շինարարության համար, իսկ միջին հատվածը թողնված է բնական օրինաչափ ձևով, որտեղ հսկայածավալ բազալտե ժայռաքարերը անկանոն լցված են իրար վրա:

Նկարագրություն

Պռոշաբերդ15.JPGԲոլորաձև ամրոցի պարսպապատերի փակ օղակից դուրս կառուցվել է պարսպի առանձին կանգնած մի գոտի, որի մնացորդները պահպանվել են մոտ 13 մ երկարությամբ և 2.5-3 մ բարձությամբ:

Ամրոցի բոլորապատերից ներս ընկած տարածքը զբաղեցնում է մոտավորապես 1.5 հա տարածություն և մինչև պարսպապատերի պահպանված վերին մակարդակը լցված է բնականից տափանված հողով ու քարակույտերով: Ամրոցի հատակագծում յոթանիստ բազմանկյուն է, որի հարավ-արևելյան կողմը 90° կազմում և միակն է, որն ամրացված չէ բուրգով: Պահպանված ամրոցապատերի ընդհանուր երկարությունը մոտ 120 մ է:

Պարսպապատերից ներս՝ արևմտյան և հարավային կողմերում, առկա է աշխարհիկ կառույցների սենյակների դասավորություն, որոնք համարյա չեն պահպանվել, ջրամբարի մոտ տեղադրված ձվածիր կառույցը, մուտքից քիչ հյուսիս-արևմուտք՝ այժմ էլ պահպանված երդիկավոր ուղղանկյուն սենյակի կտրվածքը:

Բոլորաբերդի բոլոր կառույցները իրականացված են տեղական մոխրակապտավուն բազալտե որձաքարերից: Պատերը շարված ենկիսամշակ, միջին չափերի, առավելապես հորիզոնական ուղղությամբ տեղադրված ուղղանկյուն քարերից, կրաշաղախի միջնաշերտով: Պահպանված արտաքին պատերի միջին բարձրությունը 6-7 մ է: Պատը եռաշերտ է: Ամրոցապատերի և աշտարակների արտաքին և ներքին մակերևույթների քարերի ներսուղղված պոչերը բավական երկար են և սուրանկյուն: Ամրոցի հարավ-արևելյան, հյուսիս-արևմտյան և արևմտյան պահպանված պարսպապատերի արտաքին մակերևույթների շարվածքի ձևը խիստ տարբերվում է մնացյալ շարվածքներից: Կիրառվել է «եղևնաձև» կամ «ձկան ողնաշար» կոչված շարվածքը, որը իրականացվում է հորիզոնական առանցքից մոտավորապես 45° թեքությամբ տեղադրված և իրար նկատմամբ հակառակ թեքություն ունեցող քարերով: Այն կիրառվում է պատի հատվածի ամբողջ երկարությամբ և կրկնվում է երկու կամ երեք մակարդակներով:

Ամրոցապատերի արտաքին վերին հատվածներում պահպանվել են փոխուղղահայաց դասավորությամբ գոտիներ, ընդ որում հորիզոնական քարերի բլոկները երեք հաջորդական շարքով են՝ մեկը մյուսի վրա, իսկ դրանք փակող ուղղահայաց դասավորությամբ գոտին՝ մեկը:

Սրբատաշ քարերով իրականացված միակ մասը ամրոցի հարավ-արևմտյան թաղակապ մուտքն է: Ամրոցի մուտքը դիրքորոշված է դեպի հարավ և գտնվում է բազմանիստի ամենաերկար, ուղղագիծ բերդապարսպի արևմտյան անկյան մոտ: Ռազմավարական նկատառումներից ելնելով՝ օգտագործված է մուտքի առանցքի նկատմամբ 90° դեպի արևելք դիրքորոշված սլաքաձև թաղով սրահ-անցուղին, որը նպատակ ուներ դժվարացնել և ծուղակի մեջ գցել գլխավոր մուտքից ներս խուժած թշնամուն: Սրահը կառուցված է կոպտատաշ բազալտե քարերով: Սրբատաշ կամարակապ մուտքի լայնությունը 2 մ է, իսկ ամբողջական վերականգնված բարձրությունը՝ 6 մ:

Wikiloc | Picture of Boloraberd/Proshaberd (2/6)

Ամրոցի բուրգերը հինգն են, որոնցից պահպանվել են չորսը՝ երկուսը՝ քիչ դուրս արտահայտված, սնամեջ, ձվածիր, իսկ երկուսը՝ կիսշրջանաձև, հոծ: Առաջին երկուսը հանդիսացել են հսկիչ դիտաշտարակներ, որտեղից լավ տեսադաշտ է բացվում դեպի ամբողջ ձորահովիտը: Այս բուրգերի սնամեջ հատվածները կրկնում են արտաքին ձվածիր հորինվածքը և քողարկված են փլատակներով: Բուրգերի պատերի շարվածքը իրականացված է բերդապատերի շարվածքի նույնությամբ, իսկ հաստությունը տատանվում է 180-200 սմ-ի միջև:

Ճանաչիր Հայաստանը: Վայոց ՁորԲերդի մուտքից քիչ արևելք գտնվում է թաղակապ, հատակագծում ուղղանկյուն, երդիկավոր կառույցի համեմատաբար լավ պահպանված շինությունը: Հողի մակարդակը ժամանակի ընթացքում այնքան է բարձրացել, որ այժմ թաղակապ կառույցի ծածկը արտաքինից հավասարվել է տեղանքին: Շինություն ներս մտնելը դարձել է անհնարին: Հյուսիսային և հարավային կողմերից ունեցել է լուսամուտներ, իսկ արևմուտքից՝ մուտք: Այս կառույցից մոտ 15 մ հյուսիս, բլրի ժայռագագաթի հակադիր կողմում գտնվում է հատակագծում կլոր, 2 մ տրամաչափով և կտրվածքում դեպի հատակը լայնացող, մոտավորապես 2.5 մ բարձրությամբ ջրամբարը: Այն կառուցված է բազալտե կիսամշակ քարերի անկանոն շարվածքով, որի ներսի մակերեսին մնացել է սվաղի ծածկույթի մի փոքր հատված: Ջրամբարի հատակը նույնպես լցված է քարերով և հողով, բայց նրա չափերը և հորինվածքը պարզորոշ ընկալվում են:

Ամրոցապատերի ներսում պահպանված հատվածներից են նաև արևելյան երկարությամբ ընթացող սենյակների հետքերը:

Բնության հուշարձան

Պռոշաբերդի բնապատկերները՝ որպես բնապատմական բնության հուշարձան, գրանցված է Բնապահպանության նախարարության պետական հուշարձանների ցանկում, որտեղ ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Այլ նյութեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: