Արցախյան Տիգրանակերտի ամրոցը

Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին, որ կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Տիգրանակերտը գոյություն է ունեցել մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 14-րդ դարը: Քաղաքն Տիգրանակերտի ամրոցավերվել է մոնղոլական արշավանքների ժամանակ: Հայոց արքա Տիգրան Մեծը քաղաքը հանձնել է Մարաստանի թագավոր Աժդահակի կին և իր քույր Տիգրանուհուն, ում մեծ դժվարությամբ էր ազատել ամուսնու հալածանքներից: Աժդահակին սպանելուց հետո Տիգրան Մեծը Տիգրանուհուն, բազմությամբ և արքայավայել, ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ:

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և  Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Տիգրանակերտ (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Տիգրանակերտ (Արցախ)

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Պեղումներ են կատարվել Ամրացված և Կենտրոնական թաղամասերի մի քանի հատվածներում, Վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և

Տիգրանակերտի պեղված միջնաբերդը (հատված)

վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։ 5-7-րդ դարերի սկավառակի վրա հայերենով գրված է. «Վաչե՝ Աստծո ծառա»: Ենթադրում են, որ Վաչագան Բարեպաշտն է եղել: Սա ապացուցում է, որ տարածքը հայկական է:

Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության կառավարության և «Երկիր» միության կողմից։

Տիգրանակերտի թանգարանի ցուցասրահներից մեկը

2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։

2010 թվականին Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում.

  • ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը,
  • երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները,
  • երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ։ Արդեն իսկ գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս՝ վրան օձապատկեր։
Տիգրանակերտի բազիլիկ եկեղեցու շուրջ թաղամասի համայնապատկեր

2011 թվականի պեղումներն իրականացվել են 60 օր՝ հունիսից – օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Բազիլիկ եկեղեցու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են միջնադարյան տարբեր արհեստանոցների հետքեր։ Գտնվել են արորի խոփի երկաթե առաջամաս։ Հնագետները հայտնաբերել են նաև գունավոր ապակու արհեստանոցի հետքեր, պեղվել է ապակու մեծ հավաքածու, հայտնաբերվել են 30-40 ապարանջանների բեկորներ։ Ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում. այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին։

Պեղումների արդյունքում հայտնաբերել են մոզաիկ ապակու բեկորներ։ Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են նաև ջնարակապատ խեցեղենի մեծ հավաքածու՝ տարբեր բույսերի ու թռչունների պատկերներ։

Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը: Միջնաբերդում պեղումների արդյունքում բացվել է ծիծեռնակապոչ պարսպի հյուսիսային պատի մոտ 60 մետրանոց հատվածը: Աշտարակն ավելի քան 9 մետր տրամագիծ ունի:

Քաղաքի կենտրոնական թաղամասում 5-6-րդ դարերի քրիստոնեական բազիլիկան է: Պեղումներով բացվել են աղոթասրահի մի մասը, մուտքերը և այլն: Եկեղեցին բացվել է ավելի քան 21 մետր երկարությամբ: Այն իր ծավալատարածական հորինվածքով պատկանում է 4-6-րդ դարերում Հայաստանում տարածված միանավ բազիլիկաների տիպին:

Քաղաքային գերեզմանոցը, հավանաբար, գտնվում էր կենտրոնական թաղամասից հարավ: Պեղումներով հայնաբերվել են կարասային թաղումների նմուշ, որը առաջին դարին է պատկանում: Այդ ժամանակ մարդկանց թաղում էին կարասների մեջ, քանի որ դրանք իրենց կառուցվածքով նման էին կնոջ արգանդի: Մարդիկ մտածում էին, որ եթե ծնվել է կնոջ արգանդից, ուրեմն պետք է թաղվի արգանդի մեջ: Քաղաքում կատարված սարգոֆակագային (քարե դագաղի) թաղումներով ուղղանկյունաձև քարերում մարդուն հուղարկավորել են ամբողջական: Երբ պեղումները բացել են այս թաղումները, լավ պահպանված ոսկորները կամացից սևացել են: Հնագետները ենթադրում են, որ ինչ-որ նյութով պատված են եղել ոսկորները, որպեսզի պահպանվեն, իսկ օդի հետ շփվելիս սևացել են:

Աղդամ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արցախ և Ուտիք նահանգների սահմանագլխին գտնվում է Տիգրանակերտ բերդ-ամրոցը: Տիգրան Մեծի համբավը հիմք է տվել ենթադրելու, որ ամրոցը կառուցվել է նրա կողմից: Սակայն կա նաև վարկած, որ այն կառուցվել է ավելի վաղ` Տիգրան 1-ի իշխանության օրոք:

Տիգրանակերտի ամրոց

Տիգրանակերտի ամրոց

Տիգրանակերտի ամրոց

Տիգրանակերտի ամրոց

Տիգրանակերտի ամրոց

Տիգրանակերտի ամրոց

Տիգրանակերտի ամրոց

Տիգրանակերտ քաղաքի հարևանությամբ ուշ միջնադարյան ամրոցն է: Ուղղանկյուն ամրոցն անկյուններում ամրացված է բարձր աշտարակներով, այն կառուցվել է պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Այն կառուցելու ընթացքում օգտագործել է հարևանությամբ եղած բազիլիկ եկեղեցու քարերը:

Պալատի բլրի ստորոտից սկիզբ է առնում Արցախի ամենաջրառատ աղբյուրը՝ Շահբուլաղը (շահի աղբյուր), որն իր անվանումը ստացել է դեռ պարսկական տիրապետության տակ գտնվելու ժամանակաշրջանում: Աղբյուրի մոտ պահպանվել է նաև հին իջևանատան կառույցներից մեկը:

Tigranakert church10963.JPG

Tigranakert citadel11029.JPG

Tigranakert church10964.JPG

Tigranakert church10962.JPG

Tigranakert citadel11033.JPG

Tigranakert citadel11032.JPG

Tigranakert museum 11065.JPG

Tigranakert citadel11031.JPG

Tigranakert citadel11030.JPG

Այլ նյութեր

Արցախի Տիգրանակերտ

Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում

Քաղաքի տեղադրության բացահայտումը

Քաղաքի կառուցվածքը

Օնլայն ճամփորդություն դեպի Տիգրանակերտի ամրոց

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: