Այսօրվա նախագծի թեման տիկնիկագործությունն է: Չեմ պատրաստվում որևէ երկար պատում գրել այս թեմայի շուրջ, այլ միայն ներկայացնել իմ աշխատանքը:
Նախ, քանզի թեման Սասնա Ծռերն են, ներկայացնում եմ երկու հատված, որոնք ընթերցել ենք քույրիկիս հետ:
Դիտեցի՞ք: Եթե այո, ապա շարունակենք տիկնիկագործության նյութը:
Ես, իհարկե, վերջում կտեղադրեմ տիկնիկի պատրաստման ընթացքի տեսանյութը, բայց նախապես կպատմեմ դրա մասին:
Դեռ փոքրուց սիրելով Դավթին՝ ընտրեցի հենց նրա կերպարը՝ տիկնիկի վերածելու դերում:

Երբ արդեն պատրաստ էին տիկնիկի մազերն ու հագուստը, ծագեց մեկ այլ խնդիր՝ ինչպես պատրաստել գանգուր մազերը, չէ՞ որ, Դավիթը գանգրահեր պատանի էր:
Այստեղ արդեն մեկ այլ տարաձայնություն ծագեց իմ և տատիկի միջև, քանզի նրա երևակայական Դավիթը սևահեր էր, իսկ իմը՝ շիկահեր: Այս հարցը հարթելու համար փորփրեցինք և՛ համացանցը, և՛ գիրքը, բայց այդպես էլ կոնկրետ պատասխան չգտանք:

Մազերի գույնը որոշեցինք և անցանք գործի: Գանգուրները ոչ միշտ էին ստացվում, այնպես որ ստիպված էինք մի քիչ ավել չարչարվել: Իհարկե՝ մեր աշխատանքի դիմաց արդյունք նույնպես ստացանք:

Մնացել էր դեմքի նկարելը, որն ինձ վրա էր թողնված: Անկեղծ՝ վախենում էի փչացնել տիկնիկը, բայց այլ ելք չկար՝ պետք է ես անեի:
Ես, անկեղծ, չեմ կարծում, որ Դավթի ամենից լավ օրինակն է, բայց այս տիկնիկին սիրեցի առաջին իսկ վարկյաններից, երբ դեռ մարմինն անգամ պատրաստ չէր:

Այո՛, իմ Դավիթն է, իմ Սասնա Դավիթը:
Անհրաժեշտ գրականություն
Leave a Reply