Մինչ անցնելը բուն թեմային, վերհիշենք անցած դասի քերականությունը։
Խոսելու ենք ցուցական դերանուններից, որոնք կորեերենում երեքն են՝이, 저, 그:
이 – «սա», երբ այն, ինչի մասին խոսում ենք, մեզ շատ մոտ է
저 – «դա», երբ այն, ինչի մասին խոսում ենք, մեզնից միքիչ է հեռու
그 – «նա», երբ այն, ինչի մասին խոսում ենք, մեզնից շատ հեռու է
Արտահայտություններ՝
이게 뭐예요? – Սա ի՞նչ է։
저게 뭐예요? – Այն ի՞նչ է։
감사합니다 – Շնորհակալություն
고마워요 – Շնորհակալություն
Թարգմանությունը՝
— 이게 뭐예요? (Սա ի՞նչ է)
— 사과예요. (Խնձոր է)
— 그럼 저게 뭐예요? (Ապա դա ի՞նչ է)
— 책이에요 (Գիրք է)
Դիալոգ
앤디: 이게 뭐예요? (Սա ի՞նչ է)
미나: 연필이에요. (Մատիտ է)
앤디: 그럼 저게 뭐예요? (Ապա դա ի՞նչ է)
미나: 지우개예요. (Ռետին է)
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Առաջադրանք 1
Կազմել հարց (이게 뭐예요?) ու պատասխան հետևյալ բառերով՝ 책 (գիրք), 사전 (բառարան), 모자 (գլխարկ), 핸드폰 (հեռախոս):
Առաջադրանք 2
Կազմել հարց (저게 뭐예요?) ու պատասխան հետևյալ բառերով՝ 구두 (կոշիկներ), 의자 (սեղան), 가방 (պայուսակ), 안경 (ակնոց)։
Առաջադրանք 3
Նոր բառապաշարով կազմել հարց և պատասխան (և՛ 이게, և՛ 저게)։
Leave a Reply