Սերիաների քանակը՝ 24
Տևողությունը՝ 1 ժամ
Ժանր՝ դրամա, մելոդրամա, մարտարվեստ, պատմական
Տարի՝ 2016թ.
Երկիր՝ Հարավային Կորեա
Ալիք՝ SBS
Դիտել ռուսերենով՝ այստեղ
Գիտնական Փաք Մյոնը մի խաղ է մոգոնել, որի գինը կդառնա թագավորական գահը: Նա ոչ միայն պատրաստվում է ազատվել արքայից, այլև գահին նստեցնել թագաժառանգին, ում կկարողանա ինքը դաստիարակել: Հենց այդ նպատակով էլ պալատ է ուղարկում մի կնոջ, ով դառնում է արքայի կինը և կրտսեր թագաժառանգի մայրը: Սակայն տղան ժամանակից շուտ է ծնվում, ինչն էլ դառնում է արքունիքում այն բամբասանքների հիմքը, թե նա արքայի որդին չէ:
Որպեսզի մայրը պաշտպանի որդուն, նա տեղերով փոխում է նորածնին և մահացածին: Այսպես արքայազն Յոն Սուն հայտնվեց արքայական պալատի սահմաններից դուրս: Դեռ մանուկ հասակից ներքաշված լինելով ինտրիգների և շրջապատի խաբեության մեջ՝ նրան հաջողվում է ազնվական ու խելացի մեծանալ: Նրան վիճակված է բախվել իր ավագ եղբոր՝ թագաժառանգ Յոն Ջոի հետ ու հանդիպել Դամ Սո անունով մի աղջկա, ում մանուկ հասակից ներշնչել են, թե իր հոր մահվան մեջ արքան է մեղավոր:
Թրեյլերներ՝
Leave a Reply