Design a site like this with WordPress.com
Get started

ՆԱԽԱԳԻԾ: Մասնագիտություններ

Ողջու՛յն բոլորին

Նախ խոսեմ այն փաստից, որ այս նախագծի միտքն ինձ այցելեց շատ պատահական: Պատմեմ՝ ինչպես դա պատահեց:

Ինձ համար ներկան շատ խառն է, քանզի տատանվում եմ ապագա մասնագիտությանս ընտրման մեջ: Համացանցում երևի թե անհնար է նորմալ և օգատակար նյութեր գտնել կոնկրետ մասնագիտությունների մասին, իսկ հայկական համացանցը զարգացնում ենք հենց մենք՝ մեր սերունդը: Այդ իսկ պատճառով՝ որոշեցի մեկ ահռելի աշխատանքի պատասխանատվություն վերցնել ինձ վրա՝ ծավալուն նյութեր պատրաստել տարբեր մասնագիտությունների մասին: Իհարկե՝ միայնակ այդ գաղափարս իրագործելը անչափ բարդ կլինի, այնպես որ միտքս վերածեցի նախագծի:

Հույս ունեմ, որ այս նախագծով կկարողանանք օգնել այն մարդկանց, այդ թվում՝ ինձ, ովքեր տատանվում են ապագայի շուրջ, կողմնորոշվեն իրենց մասնագիտության ընտրման մեջ:

Ժամկետը՝ շարունակական

Մասնակիցները՝ բոլոր ցանկացողները

Նպատակը՝ հարստացնել հայկական համացանցը օգտակար նյութերով, օգնել բոլոր նրանց, ովքեր մասնագիտություն են ցանկանում ընտրել, ստեղծել մեկ հսկայական աղբյուր

Ընթացքը՝ մասնակիցները ընտրում են ցանկացած մասնագիտություն(ներ) և մանրամասն գրում դրանց մասին մեկ ամբողջական նյութում, որը կլինի ծավալուն, հետաքրքիր, օգտակար, նշված կլինեն նաև այն հաստատությունները, որտեղ կարող են սովորել տվյալ մասնագիտությունը, ստանալ հրաշալի կրթություն: Կարող եք օգտվել ցանկացած աղբյուրից, թեպետ կարևոր է, որպեսզի տեղեկությունները լինեն հավաստի: Թե ունեք տվյալ մասնագիտության գծով սովորող / աշխատող ծանոթներ, ապա կարող եք նրանցից հետաքրքիր ու կարևոր փաստեր իմանալ: Կարևոր է, որպեսզի նյութերը լինեն Հայաստանի մաշտաբներով:
Եթե կան մասնակիցներ, ովքեր նույն մասնագիտության մասին են ցանկանում գրել, ապա ցանկալի է, որ միասին աշխատեն, որպեսզի նյութը լինի մեկ ամբողջական:

Պարտադիր է, որպեսզի վերջնական նյութը ուղարկեք anahitabgaryan@mskh.am, qnarharutyunyan@mskh.am էլ. փոստի հասցեներին:

Արդյունքը՝ այստեղ

Մասնակիցները և նրանց ընտրած մասնագիտությունները՝

Անահիտ Աբգարյան – Միջազգային հարաբերություններ

Քնար Հարությունյան – Նկարչություն

Ֆլորա Աճեմյան

Լիլիա Ռուստամյան – Բժշկություն, խոհարարություն

Մերի Պետրոսյան

Նախագծի համակարգողներ՝ Անահիտ ԱբգարյանՔնար Հարությունյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: