Կենդանի տիկնիկը

ՍԱՐՍԱՓ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մի աղջիկ կար աշխարհում, ով իսկապես շատ էր ցանկանում տիկնիկ ոնենալ: Եվ ահա մի օր, նրա ծննդյան օրվա առթիվ, ծնողները նրան տիկնիկ գնեցին: Այնքա՜ն գեղեցիկ՝ կապույտ մազերով և կանաչ աչքերով: Աղջիկը գիշերը տիկնիկին իր կողքին դրեց, իսկ առավոտյան գնաց զբոսանքի: Զբոսնում է ընկերների հետ և պարծենում.

– Իսկ ինձ երեկ այնպիսի՜ տիկնիկ են նվիրել՝ փափուկ, կապույտ մազերով…
– Եվ կանաչ աչքերով, – իր փոխարեն վերջացրեց ընկերուհին:
– Այո՛, ինչպե՞ս կռահեցիր?
– Զգուշացի՛ր նրանից, ընկերուհի՛ս, վերաբերվի՛ր նրան ինչպես հարազատի, այլապես նա վրեժ կլուծի քեզնից:

Աղջիկը հետևեց ընկերուհու խորհրդին՝ տիկնիկի համար մահճակալ պատրաստեց և նրան մարդու պես էր կերակրում:

Մի անգամ մեր աղջնակին ընկերուհին կինոթատրոն հրավիրեց, իսկ նա էլ պատրաստվեց ու շտապելով մոռացավ տիկնիկին մահճակալի մեջ դնել: Վերադառնում է կինոթատրոնից, իսկ տիկնիկը ոչ մի տեղ չկա: Մտածում է՝ պատահում է, շուտով կգտնվի: Ու պարկում քնելու: Արթնանում է գիշերը, իսկ այն տիկնիկը նրա եղբորը իր հետ է վերցրել, իսկ հաջորդ օրը՝ ծնողներին: Դե՜, աղջնակը խելացի էր. իր փոխարեն մահճակալի վերմակի տակ տիկնիկների դրեց, իսկ ինքը մահճակալի տակ տեղավորվեց (այն այնքան բարձր էր՝ հորիզոնական երկաթներով) ու կախվել է՝ մահճակալի ներքևի մասին հպված:

Տիկնիկը եկավ, վերմակի տակ աղջնակին չգտավ, իսկ մահճակալի տակ չկռահեց նայել: Դրանից հետո ուրվականներին ուղարկեց աղջկա ետևից. նրանք մարդուն գետնի տակից էլ կգտնեն:

Ահա աղջկան ամայի մարգագետին բերեցին, կապեցին ու նետեցին տիկնիկի ոտքերի տակ: Տիկնիկը նրան կաթսա նետել խոստացավ, աղջնակը կաթսայի ներսը նայեց, իսկ այնտեղ իր հարազատների գլուխներն են եռում: Նա այնպե՜ս բարկացավ, որ դուրս պրծավ տիկնիկային ձեռքերից և տիկնիկին կաթսա նետեց: Վերջինս սկսեց ջրում ֆշշալ, լուծվել և այնպես անհետացավ, որ չարիքը վերացավ: Իսկ աղջնակին այդպես էլ ոչ ոք չգտավ:

Ասում են, որ այդ գիշերից հետո աղջնակը խելագարվեց, այդպես էլ աշխարհով թափառում է, ո՛չ ծերանում է, ո՛չ մահանում: Հնարավոր է, որ այս պատմությունները հենց ինքն էլ պատմում է, ոչ իր մասին, որպեսզի մարդիկ իմանան:

Աղբյուրը՝  այստեղ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: