Տեխնոլոգիական նախագծի մեջ է մտնում որևէ կերպարի նմանակումը, ինչն էլ ցույց է տրված այս նյութում։
Անկեղծ՝ ի սկզբանե շատ էի մտորում, թե ում կերպարը վերցնեմ, իսկ ընկերուհիներս խորհուրդ էին տալիս Մուլանին և Պոկահոնտասին։ Այդ երկու կերպարների հանդեպ որևէ սեր չեմ տածում, բայց քանզի ոչմի այլ կերպար մտքումս չկար, որոշեցի Պոկահոնտասին ընտրել։
Իրականում մի մտահաղացում կար գլխումս, թեպետ կասկածում էի՝ արդյոք արժե իրականացնել այն։
Երբ արդեն հագուստ էի փնտրում Պոկահոնտասին նմանակելու համար, սպիտակ վերնաշապիկներիս հանդիպեցի։ Ու գիտե՞ք՝ ինչ, նույն պահին որոշեցի իրականացնել այն միտքը, որի շուրջ տատանվում էի երկու օր շարունակ։
Ես վճռեցի ստեղծել մեկ այլ կերպար, գրեթե՝ ստեղծել։ Քանզի իմ սիրելի անիմեներից մեկը “Attack On Titan” է, իսկ սիրելի հերոսս՝ Լևի Աքերմանը, ես որոշեցի ստեղծել Լևիի աղջիկ տեսակը։ Ի՞նչ կասեք։
Պատահականության շնորհիվ ես ստացա մեկ այլ կերպար ևս՝ Շերլոք Հոլմսի աղջիկ տեսակը։
Քանզի բոլոր նկարները դեռ պատրաստ չեն, ես այս նյութը դեռ կհավելեմ այլ նկարներով։
Բավականաչափ հաճելի աշխատանք էր և հաճելի տրամադրություն մատուցող։
Leave a Reply