Ամառային ճամբարի նախագծերից մեկը տեխնոլոգիականն էր, որի շրջանակներում ներառված առաջադրանքները բավականչափ հետաքրքիր էին: Այսպիսով՝ ես կատարել եմ դրանցից երկուսը, որոնք ամենից շատն եմ հավանել:
Առաջին առաջադրանքով մենք պետք է նկարեինք մեր հոգևիճակը: Բավականաչափ կարևոր հարց է՝ գտնել ինքդ քեզ, հասկանալ ինքդ քեզ: Ես ներկեր ձեռքիս տակ չունեի, այնպես որ տեղադրեցի դեռ տարիներ առաջ ստեղծածս նկարը: Ի դեպ՝ նշեմ, որ թե հիմա նկարելու լինեի իմ ներքին աշխարհը, ապա այն ընդհամենը երկու գույնից բաղկացած կլիներ, որոնք միասին միատոն երանգներ են ստեղծում:
Երկրորդ շաբաթվա առաջադրանքներից մեկը որևէ կերպարի նմանակելն էր, և ես ստեղծեցի իմ սիրելի հերոսներից երկուսի աղջիկ տեսակները: Նշեմ, որ այս առաջադրանքը պատճառ դարձավ տրամադրությանս կտրուկ բարձրացմանը, այնպես որ՝ հրաշալի ժամանակ անցկացրեցի:
Leave a Reply