Աղախին Աննայի հոբելյանը – Վերլուծություն

Յարոսլավ Հաշեկ

Հետաքրքի՞ր էր ինձ համար: Ո՛չ: Դու՞ր եկավ ինձ պատմվածքը: Ու կրկին՝ ո՛չ: Ի սկզբանե արդեն հասկացել էի ավարտը, պարզապես զզվելի էին կնոջ մտքերը. նա իրեն շատ ավելի բարձր էր դասում, բայց այդ աղախինը իսկապես արժանի էր այս խնջույքին, քանզի իրեն նվիրել էր այդ ընտանիքին:

Սարսափելի է, որ մարդիկ չեն կարողանում գնահատել այդպիսի մարդկային արժեքները, քանզի նրանց համար միայն ոսկին է, որ գին ունի: Նողկալի է…

Թեպետ գրողը հայ չէ, իսկ իրադարձությունները Հայաստանի հետ կապ չունեն, բայց վստահ եմ, որ այն ժամանակ Հայաստանում էլ են եղել այդպիսի մարդիկ, ինչպիսիք կային պատմվածքի մեջ: Ինչու՞ միայն Հայաստանում՝ ամբողջ աշխարհում է այդպես եղել ու կլիներ մինչ այսօր, եթե հասարակության մեջ չվերացվեր ընտանիքում աղախնի պաշտոնը: Թեպետ դեռ գոյություն ունեն այնպիսի մարդիկ, ովքեր աշխատողներ են վարձում իրենց տան համար, բայց նրանք էլ են վերևից նայում իրենց մոտ աշխատող անձանց:

Ինչևէ, կասեմ միայն, որ այս պատմվածքը իմ ճաշակով չէ, քանզի սա այնպիսին չէ, ինչպիսին սիրում եմ ընթերցել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: