Դասի նյութեր՝
1) Այբուբենը, ընթերցողական կանոնները: Ընդհանուր տեղեկություն Իտալիայի մասին:
Տնային աշխատանք – Սովորել տառերն ու ընթերցանության կանոնները, նյութում բերված բառապաշարը: Ստեղծել հետաքրքիր նյութ Իտալիայի մասին:
2) Անձնական դերանուններ և օժանդակ բայեր: Ծանոթության արտահայտություններ:
Տնային աշխատանք – Սովորել նյութերում տրված բառապաշարը, քերականությունը, կատարել առաջադրանքը և տեղադրել բլոգում:
3) Բազային բառապաշար: Սովորել 1 – 10 թվերը:
Տնային աշխատանք – Սովորել նյութերում տրված բառապաշարը, կազմել դիալոգ և սովորել այն:
4) Գույները և 10 – 20 թվերը: Իտալիայի տոները:
Տնային աշխատանք – Սովորել գույները, թվերը: Կատարել առաջադրանքը ու տեղադրել բլոգում: Ցանկալի է, որ լավ վերանայեք նախորդ նյութերը, քանզի բառապաշարը իսկապես շատ էր, ինչը յուրացնելը բարդացնում է:
5) Անձնական դերանուններ և օժանդակ բայեր: Ծանոթության արտահայտություններ: Բազային բառապաշար:
Տնային աշխատանք – Կազմել դիալոգ մեր սովորած բառապաշարով:
6) Այսօր աշխատելու ենք դիալոգների և թվերի հետ:
Տնային աշխատանք – Կարդալ առաջին և երկրորդ դիալոգները, տեղադրել բլոգներում՝ տակը դնելով դրանց թարգմանությունները: Կատարել առաջադրանքը՝ կապված թվերի հետ: Դիտել տեսանյութը և դուրս գրել արտահայտությունները:
7) Գոյական անուն: Սովորել 21 – 40 թվերը:
Տնային աշխատանք – Ընթերցել նյութը, սովորել տրված բառապաշարը, կատարել այդտեղ ներառած առաջադրանքը: Վերհիշել ընթերցանության կանոնները:
8) Նախդիրներ / հոդեր: Սովորել 50 – 1 բիլիոն թվերը, որոնք դրված են կայքում:
Տնային աշխատանք – Կատարել առաջադրանքը և տեղադրել բլոգում:
9) Ընտանիքի անդամներ: Հարցական բառեր:
Տնային աշխատանք – Նյութը ամրապնդելու նպատակով՝ կատարել առաջադրանք 1-ը և տեղադրել բլոգում: Վերհիշել ընթերցանության կանոնները:
10) Սնունդ: Ռեստորանում:
Տնային աշխատանք – Կատարել առաջադրանքները: Կազմել դիալոգ այսօրվա նոր բառապաշարով: Որպես հավելյար աշխատանք՝ կարող եք սովորել երգը անգիր, որպեսզի ավելանա Ձեր բառապաշարը: Նաև կարող եք ծանոթանալ այս նյութին:
Leave a Reply