Մազարինիի քարը – Վերլուծություն

 Արթուր Կոնան Դոյլ

Նախ խոսեմ այն փաստի մասին, որ այս պատմվածքը պատահաբար եմ ընտրել: Ես կարճ ստեղծագործությունն էի փնտրում և պատահաբար սրան հանդիպեցի, իսկ տեսնելով հեղինակին, որոշեցի ընթերցել այն: Իմ մտքից ամբողջովին դուրս էր եկել այն հանգամանքը, որ Շերլոք Հոլմսի գրքում “Մազարինիի քարը” վերնագրով պատմվածք կա:

Անկեղծ՝ ես Շերլոքի գիրքը չեմ կարդացել, քանզի անվան հետ “արկածներ” բառը կար, ինչն ինձ միանգամայն հուսահատեցրել էր, որովհետև արկածային գրականության սիրահար չեմ:

Անցած շաբաթվանից սկսել եմ դիտել Շերլոք Հոլմսի հեռուստասերիալը, իհարկե՝ անգլերեն լեզվով, որն ամբողջությամբ գրավել է սիրտս, իսկ դերասանի մասին էլ չեմ խոսում, քանզի հենց նրա համար է ստեղծված այդ դերը: Ինչևէ, անցնենք առաջ:

— Իսկ միստր Հոլմսը դա գիտե՞։
— Դեռ այնպիսի դեպք չի եղել, որ միստր Հոլմսը ինչ-որ բան չիմանա։

Երբ պատմվածքը բացվեց, և ես տեսա դոկտոր “Ուոտսոն բառը”, իսկույն հասկացա, որ սա Շերլոքի պատմվածքներից մեկն է, հենց այդ ժամանակ ժպիտը պատեց իմ ամբողջ դեմքը:

— … Ես այժմ ամբողջովին ուղեղ եմ։ Մնացածը հավելված է, ոչ ավելին։

Պարզապես հրաշալի էր, ուղղակի՝ կատարյալ: Այնքա՜ն մեծ հետաքրքրությամբ էի ընթերցում՝ ժպտալով, խոժոռվելով և աչքերի փայլով: Այս մի ստեղծագործությունը կարողացավ համոզել ինձ, որպեսզի մի օր ձեռք բերեմ Շերլոքի գիրքն ու ընթերցեմ այն:

CodePen - A Pen by Adriana

Կատարյալ է Շերլոքը, կամ գուցե հեռուստասերիալն է այդպիսի տպավորություն թողել: Գիտե՞ք՝ նույնիսկ Շերլոքի դերակատարը գրավիչ չէ, բայց Շերլոքի խելքը նրան հմայիչ է դարձնում: Եվ ոչ միայն խելքը՝ աչքերը, հայացքը, ձգված թիկունքը, վեհ դիրքը, բարձրահասակ մարմինը և կռվելու կարողությունը: Բայց մինչ նկատելը այդ ամենը, ես սկզբում նրա խելքը նկատեցի:

Հիմա արդեն պարզ է, թե խելացի լինելը որքան է մարդուն գեղեցկացնում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: