Design a site like this with WordPress.com
Get started

Սիղնախի

Սիղնախին սիրո և գինու քաղաք է: Գտնվում է Թբիլիսիից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա, ինչն այն հրաշալի վայր է դարձնում քաղաքային զբաղված առօրյայից փախչելու համար: Սիղնախիով զբոսնելիս Ձեզ զգում եք ինչպես Իտալիայում. ճարտարապետությամբ այն բավականին նման է իտալական փոքր քաղաքներին. ռոմանտիկ սալահատակ փողոցներ, քանդակազարդ պատշգամբներ, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ամուսնությունների գրանցումներ:Сигнахи, Грузия: достопримечательности и фото города любви

Սիղնախի ճանապարհորդելիս պետք է անպայման ներառել այցելություն Բոդբե՝ Սուրբ Նինո եկեղեցի, որն ընդամենը երկու կմ է հեռու քաղաքից: Եկեղեցու տարածքը զարդարված է ծաղկաթմբերով ու թփուտներով, խաղողի այգիներով. կա նաև բուժիչ աղբյուր:

Сигнахи, Грузия: достопримечательности и фото города любвиԿախեթի Սիղնախին առավել հայտնի է սիրո քաղաք անվանումով: Բանն այն է, որ Նիկո Պիրոսմանի անունով վրացի մի նկարիչ սիրահարվում է ֆրանսիացի երգչուհի Մարգարիտա դը Սեվրին: Ի նշան ֆրանսուհու նկատմամբ տածած մեծ սիրո` նկարիչը վաճառում է իր ունեցած ամեն ինչ և ամբողջ գումարով ծաղիկներ է գնում` զարդարելով այն հյուրանոցի դիմացի հրապարակը, որտեղ հանգրվանել էր Մարգարիտան: Զարմացած երգչուհին համերգի հրավիրատոմս է ուղարկում Նիկոյին: Հայտնի չէ` ինչու Պիրոսմանին չի գնացել այդ համերգին: Հայտնի է միայն հետևյալը` մյուս օրը երգչուհին հեռացել է քաղաքից:

Տարիներ անց` ​1968 թ.-ին, երբ Նիկո Պիրոսմանին այլևս չկար, Լուվրում բացվում է նկարչի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրվում էր նաև Մարգարիտայի նկարը, որի առաջ երկար, շա՜տ երկար կանգնած է մնում 80-անց մի կին` նույն ինքը` Մարգարիտա դը Սեվրը…

Պարզվում է` Ալլա Պուգաչովայի Миллион роз հայտնի երգը գրվել է հենց այս պատմության հիման վրա:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: