Ангел-А / Angel-A
Տարեթիվ: 2005
Ժանր: Դրամա, մելոդրամա, կատակերգություն, ֆենթեզի
Այս ֆիլմը շատ հետաքրքիր պատմություն է ինքնասիրության մասին: Հենց սեփական անձի հանդեպ սերն է այն հիմքը, որի վրա ծնվում է մարդու անհատականությունը: Այդ սերը կարող է վերածնել ցանկացած մարդու: Այն կարող է բարձրացնել մարդուն անգամ ամենախոր հատակից, որտեղից, թվում է, այլևս ելք չի կարող լինել:
Ֆիլմը շատ յուրահատուկ է: Այն դիտելով՝ անասելի հաճույք ես ստանում, ինչպես էսթետիկ, այնպես էլ հուզական մակարդակներում: Կարելի է հիանալ Փարիզի հիասքանչ տեսարաններով, վերապրել ֆիլմի գլխավոր հերոսի կյանքը նրա հետ միասին և անշուշտ մտածել շատ ու շատ կարևոր բաների մասին:
Իմ կարծիքը
Առաջին և միակ դիտածս սև ու սպիտակ ֆիլմն է, որին հաջողվեց գրավել սիրտս: Յուրահատուկ պատմություն հրեշտակի և մարդու մասին…
Անձամբ ես մոռացել էի, որ ֆիլմը գունավոր չէ, քանզի ապրածս զգացմունքներն էին բազմերանգ:
Անշուշտ պարտադիր դիտման ֆիլմ է, քանզի ունի իր յուրահատուկ սյուժեն, որն անկասկած կհետաքրքրի ու կգրավի ամեն անհատի
Leave a Reply