Մկրտիչ Արմեն
Տարօրինակ պատմվածք էր, բայց իրական պատմության էր նման: Չեմ կարող ասել, որ հավանեցի այն, թեպետ նոր հիվանդության մասին սովորեցի:
Գլխավոր հերոսի մահը շատ անհեթեթ էր ու հիմար: Թե նա բուժվելու հնարավորություն ուներ, կորցրեց այն: Արժե՞ր մահանալ ստի պատճառով, որն իրական էր, բայց նա չգիտեր, թե՞ գիտեր:
Պատմվածքը սկսվում է պելագրա հիվանդության մասին պարբերությամբ, որից հետո պատմվում է ՙՙխորամանկ մարդու՚՚ մասին: Հենց այդ մարդն էլ վարաքվեց պելագրայով: Նա ծանոթ էր այդ հիվանդությանը, բայց չէր ուսումնասիրել, այլ սովորել էր, քանզի տեսել էր իր շրջապատում: Բացի այդ նա սովորում էր միայն այն ամենը, ինչը կարող է պետք գալ իրեն: Խորամանկ էր, ինչն էլ իր մականվան հետևանքն էր:
Ի սկզբանե կասկածեցին նրա հիվանդ լինելու հանգամանքի վրա, բայց առկա էին բոլոր ախտանիշները, թեպետ կարծում էր, թե ձևացնում է ու ստում:
Կարծում եմ, որ դերասանական խաղը իր սովորությունն էր դարձել, այդ իսկ պատճառով նա կորցրել էր սահմանը կեղծիքի և իրականության միջև:
Ինչևէ… Տխուր ու անհեթեթ էր նրա մահը…
Leave a Reply