Ֆիլմի գլխավոր հերոսը (Ուիլ Սմիթը) աշխատում է գովազդային գործակալությունում: Բայց ոչ վաղ անցյալում նրա կյանքը միանգամից փոխվում է… իրադարձությունը դեպրեսիայի մեջ է գցում նրան: Իսկ ընկերներն ամեն ինչով փորձում են օգնել նրան: Բայց արդյունքում շատ բաներ այլ կորպ են դասավորվում…
Իմ կարծիքը
Միայն պատկերացնել է պետք, թե որքան եմ սիրում այս ֆիլմը: Երկու անգամ եմ դիտել և երկու անգամ էլ տարբեր զգացումներ եմ ունեցել: Միակ հաստատուն զգացմունքը մոտիվացիան էր, որ տալիս է այս ֆիլմը: Ընդհանրապես բավարար է տեսնել, թե ով է գլխավոր դերասանը, հասկանալու համար, որ ֆիլմն իսկապես անկրկնելի արվեստի մասնիկ է:
Այս ֆիլմը տարբեր անգամներ դիտելուց նոր իմաստներ է հնարավոր տեսնել ու նկատել: Իսկապես արժանի ֆիլմ է, որպեսզի յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ դիտի այն:
Իսկ Ուիլլ Սմիթն ինչպես միշտ կատարյալ տարավ իր դերը՝ փոխանցելով իրական ապրումներ, որ կարող է զգալ մարդը:
Leave a Reply