Երազներ

Երբ մարդն արթնանալուն պես վազում է ջրի մոտ, բայց ոչ թե ջուր է խմում, այլ սկսում է ինչ-որ բան փսփսալ ու պատմել, ապա պետք չէ վախենալ, նա խելագար չէ, ուղղակի որոշել է տեսած երազը «ջրին պատմել»։

Մարդիկ մոռանում են երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը։ Ուրեմն արդյո՞ք հարկավոր է փորձել մեկնաբանել դրանք կամ հավատալ դրանց։

Գիտակցված Երազներ — Գիտակցված Երազներ

Հավատա՞լ երազին, թե՞ ոչ։
Շատ հազվադեպ լինում են երազներ, որոնք Աստծուց են, սակայն մյուս կողմից պետք է գիտակցել, որ Աստված Իր կամքն արդեն մեզ հայտնել է Ավետարանի միջոցով։ Այսինքն, տեսականորեն դժվար է պատկերացնել, որ Աստված Իր կամքը կբացահայտի երազի օգնությամբ։ Նշանակում է, որ երազների հետ չի կարելի կապել մեր ապագան կամ որևէ հույս դնել դրանց վրա: Թեպետ իսկապես լինում են երազներ, որոնք երբեմն ապագան են ցույց տալիս կամ ինչ-որ բան են նախազգուշացնում:

«Երազը ջրին պատմել»։
Երազների մեծ մասը մեր առօրյա հոգսերի, խնդիրների և կյանքի արտացոլումն է։ Դրանք կպատմենք ջրին, հողին, կպահենք մեր սրտում, թե առավոտյան արթնանալով՝ չենք էլ հիշի՝ որևէ բան չի փոխվի մեր կյանքում: Պարզապես այդ սովորույթը սնոտիապաշտություն է։

Ինչպիսի՞ երազներ են տեսնում ...Ի՞նչ անել, որ այլևս վատ երազներ չտեսնես։
Եկեղեցու հայրերն, առհասարակ, խորհուրդ են տալիս աղոթել: Իսկ վատ երազներից ոչ ոք ապահովագրված չէ։ Մանավանդ, որ վատ երազները մեր կյանքի մտահոգությունների, վախերի ու անհանգստությունների արտացոլումն են։ Ուստի պետք է այդ իրական անհանգստությունները վերացնել։ Շատ երազներն էլ իրենք անցնում գնում են, ինչպես իմ դեպքում է եղել:

Ինչպե՞ս վարվել, երբ երազում մահացած մարդու ենք տեսնում։
Եթե մահացած որևէ մեկին ենք տեսնում երազում, օտար թե հարազատ, նման դեպքերում պետք է աղոթել նրա համար, քահանային խնդրել հոգեհանգիստ կատարել եկեղեցում կամ գերեզմանատանը և ողորմություն բաժանել աղքատներին մահացածի հոգու փրկության համար: Ես հազվադեպ եմ մահացած մարդու տեսնում, իսկ տեսնելուց հետո կա՛մ անհանգիստ եմ լինում, կա՛մ երջանիկ: Երբեմն իմ կամքով եմ նրանց երազումս տեսել, պարզպես, երբ մտածում էի, որ կարոտել եմ անչափ, այդ գիշեր երազիս էր գալիս:

Շատ ժամանակ մարդիկ երազում եկեղեցի են տեսնում և որոշում, որ դա Աստծո կողմից նշան է։
Եկեղեցի գնալը չպետք է պայմանավորված լինի երազով, այլ՝ Աստծուն հանդիպելու իրական ցանկությամբ։

Արդյո՞ք նշանակություն ունեն հաճախակի կրկնվող երազները։
Ինչպես մեկ անգամ տեսած երազը պետք չէ կարևորել ու իմաստը փնտրել, այնպես էլ՝ հաճախակի կրկնվող երազի պարագայում։ Անգամ ինքս կարող եմ հաստատել այս միտքը, որովհետև մանուկ հասակում սարսափ երազները հետապնդում էին ինձ ու կրկնվում: Ասեմ, որ կրկնվել են ոչ թե մի երեք անգամ, այլ մի քանի տարի շարունակ: Դրանցից ոչ մեկն իմաստավորված չի եղել:

Ի՞նչ է նշանակում երազում Աստծուն տեսնելը։
Չարն էլ կարող է Աստծո պատկերով հայտնվել երազում։ Սովորաբար պետք չէ որևէ երազ կարևորել ու դրա իմաստը փնտրել, այլ՝ անտեսել։ Եթե երազն Աստծուց է, միայն Աստված կարող է դրա իմաստը բացատրել։ Ուստի պետք չէ դիմել որևէ մեկի կամ երազահանի օգնությանը։

Հետաքրքիր փաստեր երազների մասին

  1. Կույր անձանց երազները:
    Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով:
  2. Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը:
  3. Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:
    Ցանկացած մարդկային էակ (բացի ծայրահեղ հոգեբանական խանգարումների), լինի կին, թե տղամարդ քնում են և երազներ են տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում:
  4. Երազները կանխարգելում են պսիխոզների առաջացումը:
    Վերջին քնի փուլում, այն ուսանողները, որոնք արթնացվել էին հենց երազի սկզբից, բայց հետո թողել, որ 8 ժամ քնեն բոլորը ունեցան դժվարություններ ուշադրությունը կենտրոնացնելու մեջ, ավելի նյարդային էին, հալյուցինացիաներն ու պսիխոզի նշանները սկսվեցին 3 օր հետո:
  5. Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:
    Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց դուք գիտեք արդյոք, որ ձեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ ձեր երազի մեջ տեսած ձեր կողմից նշված անծանոթ մարդասպանը կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ դուք փոքր երեխա էիք: Մենք բոլորս էլ տեսնում ենք օրական 10 հազար դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:
  6. Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:
    Երազների մոտ 12%-ը սև ու սպիտակ են: Մարդիկ տարբեր սյուժեներով երազներ են տեսնում: Բայց դեռևս պարզված չէ, թե ավելի էմոցիոնալ են այն երազները որոնք սև ու սպիտակ են, թե՞ գունավոր երազները:
  7. Երազները նրա մասին չեն, ինչի մասին տեսնում եք:
    Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզո, անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է: Դա նման է պոեմ գրելուն, որտեղ կարող են ասել, որ միջատների խումբը մեքենաներ են, որոնք անդադար շարժվում են և չեն կանգնում: Այսպիսով, սիմվոլները ձեր երազներում ավելի քիչ հավանական է, որ կլինեն այն սիմվոլների վերարտադրությունը, որոնք իրականում կան:
  8. Ծխելը դադարեցնելուց ավելի գունավոր երազներ են տեսնում:
    Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, ունենում են ավելի գունավոր երազներ քան երբևէ: Համաձայն “Անոմալ հոգեբանության” լրագրի` ծխելուց զուրկ մարդիկ 1-4 շաբաթների ընթացքում 33%-ը ունենում է ծխելու մասին 1 երազ: Շատ երազներում նրանց այդ ծխելու պրոցեսը ուղեկցվել է մեղքի զգացումով և բացասական հույզերով: Ծխելու մասին երազները ծխախոտի դեմ պայքարի արդյունք է: Բայց բոլոր երազները ավելի գունեղ էին քան սովորաբար:
  9. Արտաքին ազդակները ներխուժում են երազների մեջ:
    Դա կոչվում է երազի ներմիավորում և դա փորձ է, որը մեզանից շատերը ունեցել են և եղել է իրական կյանքից եկած ազդակ: Նմանատիպ օրինակ է երբ դուք իրականում ծարավ եք և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ սկսեք մեծ բաժակով ջուր խմել, բայց դա իհարկե չի օգնում իրական ծարավը հագեցնելու, կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից սկսվում է երազի մեջ այնքան մինչև արթնանաք և ջուր խմեք: Նաև ձայները կարող են ձեր երազ մտնել՝ սեփական փորձիցս եմ ասում:
  10. Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:
    Հավատում եք, թե ոչ, բայց դուք վիրտուալ կերպով անշարժանում եք ձեր քնի ժամանակ (հավանաբար որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումները մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը, և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում պարալիզացված:Երազների հոգևոր բացատրությունը ...
  11. Նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչ 3 տարեկան: Հենց այդ տարիքից սկսած երեխաները ավելի շատ մղջավանջներ են ունենում:
  12. Պլատոնը կարծում էր, որ երազները առաջանում են լյարդում։
  13. Մարդը երզաներ տեսնում է անգամ դեռ չծնված՝ էմբրիոնային վիճակում։
  14. 1915-50թթ.-ի արված հետազոտությունները ցույց էին տալիս, որ մարդկանց երազները սև ու սպիտակ են: 1960-ականներին սակայն պատկերը փոխվեց, և հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մարդիկ գունավոր երազներ էին տեսնում: Այսօր մարդկանց միայն 12%-ն է տեսնում բացառապես սև-սպիտակ երազներ: Վերջին շրջանում արված ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվել է, որ երազների՝ սև ու սպիտակից գունավորի անցնելու փոփոխությունը կապված է հեռուստատեսության զարգանալու հետ:
  15. Բացասական էմոցիաները երազներում ավելի շատ են արտահայտվում, քան դրականները:
  16. 1 գիշերվա ընթացքում մարդ կարող է միջինում տեսնել 4-7 երազ:
  17. Կենդանիները նույնպես երազներ են տեսնում. սա պարզվել է հետազոտության արդյունքում: Քնած ժամանակ երազ տեսնելիս նրանց ուղեղում կատարվում է նույն ալիքների տատանումը, ինչ մարդու ուղեղում:
  18. Մի «մշակույթ» կա, որը կոչվում է «գիտակցված երազատեսություն»: Սա օգնում է, որ մարդիկ, օգտագործելով տարբեր տեխնիկաներ, կարողանան քիչ թե շատ կառավարել իրենց երազները: Մարդիկ սրա միջոցով կարող են երազում թռչել, անցնել պատերի միջով, տարբեր աշխարհներ ու ժամանակներ ճանապարհորդություն կատարել:Արդյո՞ք կույրերը երազներ տեսնում են ...
  19. Երազների արդյունքում ստեղծվել են այնպիսի բաներ, ինչպիսիք են Մենդելեևի աղյուսակը, կարի մեքենայի գաղափարը (Էլիաս Հոու), Google-ը (Լարի Փեյջ) և այլն:
  20. Մարդիկ կարող են տեսնել կանխագուշակող երազներ, որոնք հետո տեղի են ունենում մարդկանց հետ հենց այնպես, ինչպես նրանք են տեսել իրենց երազում: Օրինակ Աբրահամ Լինքոլնը երազում տեսել է, թե ինչպես են իրեն սպանում:
  21. Թեպետ երազները յուրաքանչյուրիս համար հատուկ են և կախված են մեր առօրյա կյանքից, բայց հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կան երազներ, որոնք աշխարհի բազմաթիվ մարդկանց մոտ ընդհանուր են: Օրինակ շատերս երազում տեսնում ենք, թե ինչպես ենք մի բարձրահարկ շենքից ընկնում կամ ինչպես են մեզ հետապնդում:

Ինքս հավելում անեմ, որ առանց որևէ սարքի, երազներ կառավարելը իրական է: Մի քանի անգամ ինձ մոտ ստացվել է կառավարել սեփական երազներս և իրադարձությունները իմ ցանկությամբ փոփոխել: Մեթոդը շատ պարզ է. դուք պարզապես պետք է գիտակցեք, որ երազ եք տեսնում: Իհարկե հավանական է, որ երազի կեսից կարող է մոռանաք, ոչ կառավարում եք ձեր երազը, ու ամեն բան շարունակի իր հունով գնալ, այնպես որ անհրաժեշտ է նաև կարողանալ ակտիվ պահել գիտակցությունը:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: