Ամենատարածված միֆերը կորեացիների մասին

Շատ երկրներում հասարակությունը, մեղմ ասած, կորեացիների հանդեպ զզվանք է տածում, իսկ պատճառը բնականաբար հիմնականում լինում են այն միֆերը, որոնք որևիցե տեղից լսել են, բայց անգամ ապացույցներ չունեն: Կամ հակառակը՝ սիրահարվում են այդ ազգին, քանզի սխալ կարծիք են կազմել:

Ահա այս նյութում կխոսեմ այն մոլորությունների մասին, որոնք հաստատապես կարող ենք միֆերի շարքին դասել:

Южнокорейский бойзбенд BTS - факты из биографии музыкальной группы ...

1. ՙՙԲոլոր կորեացիները շատ նիհար են՚՚: Ո՛չ, բնականաբար ոչ բոլորը: Իհարկե՝ այն աստղերին, որոնց տեսնում ենք էկրանից այն կողմ, կատարյալ են մեզ թվում, բայց այդ ամենը չի նշանակում, որ բոլոր կորեացիներն են այդպիսին: Իրականում Կորեայում լիքն են գեր մարդիկ, հատկապես՝ երիտասարդության շրջանում:

BLACKPINK - кто они такие и почему стали такими мега-популярными

2. ՙՙԲոլոր կորեացի տղաները բարձրահասակ ու գեղեցիկ են՝ ինչպես դորամաներում՚՚: Սա նույնպես տարածված մոլորություն է: Տղամարդկանց միջին հասակը 172սմ է, գոյություն ունեն և՛ բարձրահասակ, և՛ ցածրահասակ տղամարդիկ:

3. ՙՙԲոլոր կորեուհիները կատարյալ մաշկ ունեն՚՚: Ահա այս մոլորությունը առաջացել է դորամաների, կորեական երաժշտության և դիմահարդարման պարագաների գովազդների պատճառով: Գաղտնիքը թաքնված է նրանց դիմահարդարման մասնագիտական կարողություններում, որոնց շնորհիվ ծածկում են իրենց թերությունները: Իսկ վատ մաշկով աղջնիկների հաճախ կարելի է հանդիպել, հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ շատ երիտասարդներ ալկոհոլ շատ են օգտագործում, քիչ են քնում ու վնասակար սովորություններ ունեն: Չմոռանանք նշել, որ շատ այդոլներ տառապում են մաշկային հիվանդությամբ, որի պատճառը հիմնականում հաճախակի դիմահարդարումն է լինում:

Korean University Students Vote For Their TOP 5 Most Respected ...

4. ՙՙԿորեայում շատ մաքուր է՚՚: Չնայած՝ Կորեայում աղբը տարբերակում են, ինչը սխալ անելու դեպքում տուգանք է հասնում, գիշերային ժամերին Սեուլի ակտիվ շրջանները վերածվում են մեկ հսկա աղբանոցի, թեպետ առավոտյան ամեն բան իր նորմալ տեսքին է վերադառնում: Օդի աղտոտումը նույնպես ծայրահեղության է հասնում, ինչից դժգոհում են Կորեայի բնակիչները:

5. ՙՙԲոլոր կորեական ուտեստները շա՜տ կծու են, ու բոլոր կորեացիները խելագարվում են կծու կերակուրների համար՚՚: Այո՛, Կորեայում լիքն են կծու ուտեստները, բայց պակաս չեն ոչ կծուները: Շատ ռեստորանտներում նույնիսկ կարող եք ինքներդ որոշել կծվի չափը: Իսկ այնքա՜ն կորեացիներ գոյություն ունեն, որ կծու տանել չեն կարողանում՝ անգամ չեք պատկերացնի:

6. ՙՙԲոլոր կորեուհիները պլաստիկ վիրահատությունների են դիմում՚՚: Այդքան էլ ճշմարիտ չէ: Նույնիսկ կրկնակի կոպեր ստեղծելու ամենից հայտնի վիրահատությանը դիմում են կորեուհիների 40%-ը՝ միջինում 19-25 տարեկան հասակում: Իսկ մնացած վիրահատությունները շատ ավելի քիչ են անում, այն հաճախականթյամբ, ինչպես, օրինակ, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում:

Профессиональные невидимые двойные веки большой глаз не клеится ...

7. ՙՙԿորեացիները շուն են ուտում՚՚: Առաջին հերթին՝ այդ նպատակի համար շների հատուկ տեսակ գոյություն ունի, երկրորդ՝ շան միս բավականաչափ բարդ է գտնելը, երրորդ՝ այն գրեթե պահանջված չէ առևտրում: Երիտասարդության գերակշռող մասը շան միս երբեք չի փորձել: Իրականում՝ չեն էլ օգտագործում, միայն հին մտածելակերպով ծերերից մի քանիսն են մինչ օրս շան միս օգտագործում սննդում, ինչը հազվադեպ երևույթ է:

8. ՙՙԿորեուհիները երազում են ամուսնության մասին՚՚: Գլխավոր միֆերից մեկն է այն է, որ կորեուհիները հեռու են ֆեմինիզմից: Իսկ հասկանալու համար դրա կեղծ լինելը, բավական է տեղեկանալ, որ Կորեան ցածր ծնելիության մակարդակով երկրներից մեկն է: Այդ իսկ պատճառով այն մոլորությունը, որ կորեուհիները ամենուր ընտրում են ամուսնությունը, միանշանակ կեղծիք է: Պետությունը ամեն բան անում է, որպեսզի բարձրացնի ծնելիության մակարդակը, ստեղծում է բոլոր հարմարավետ պայմանները, բայց կորեուհիները չեն շտապում այդ կարևոր որոշմամբ: Դեռ չնշած, որ գոյություն ունեն կորեուհիներ, ովքեր հաստատապես որոշել են երբեք չամուսնանալ:

9. ՙՙԿորեուհիները մեքենա իրավունք չունեն վարել՚՚: Այս միֆը գոյացել է ի շնորհիվ

lowbattery | 인스타그램, 사진 촬영, 스타일

կորեական դորամաների, քանզի ֆիլմերում կորեուհիները մեքենա չեն վարում: Սակայն այս ամենը բացահայտ կեղծիք է, իսկ կորեուհիները ունեն մեքենա վարելու նույն իրավունքը, ինչ՝ տղամարդիկ:

10. ՙՙԿորեուհիները չափից դուրս են ռոմանտիկա սիրում՚՚: Դորամաները ստիպում են մտածել, թե կորեուհիները ամեն օր տանջվում են անպատասխան սիրուց և հոգեպես տանջանքների մեջ են: Նրանք սիրում են ռոմանտիկա, բայց ոչ ավել, որքան ցանկացած այլ երկրի բնակչուհի: Իսկ դրամատիզմն ու ռոմանտիկան ավելի շատ բնութագրում են տղամարդկանց, քան՝ կորեուհիներին:

Դե՜ ինչ, այսքանն էի պատրաստել այսօրվա համար, հուսամ, որ բոլորին դուր եկավ ու հետաքրքրեց: Անկասկած միֆերը շատ ավելի բազմազան են, բայց այսօր ընտրեցի ամենից տարածվածները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: