Վստահ եմ, որ Կորեայով հետաքրքրվող աղջիկների մեծամասնությունը երազում է կորեացու հետ ամուսնանալ, ինչը խորհուրդ չեմ տալիս, իսկ պատճառները շատ են: Բայց այսօր չեմ խոսելու իմ կարծրատիպերից…
1. ՙՙԵս, ի՞նչ է, ամուսնուս սեփականությունն եմ, թե՞ ինչ-որ մի իր՚՚. – ահա այսպիսի տեսք ունի տարածված բողոքներից մեկը: Երբ Դուք օտարերկրացի եք, և Ձեր ամուսնու հետ ինչ-որ տեղ եք գնում (հիվանդանոց, ռեստորան, սրճարան և այլն), պետք է պատրաստ լինեք, որ Ձեզ կողջունեն ու զրույցն այսքանով կավարտվի: Կորեացիները, կարծելով, թե կորեերենին չեք տիրապետում, միայն Ձեր ամուսնու հետ կխոսեն, և, հնարավոր է, որ Դուք Ձեզ երրորդ ավելորդ կզգաք, անգամ եթե ինչ-որ կանացի բաժին եք եկել: Կորեացիներին հասկանալ այս պարագայում կարելի է, քանզի ավելի հեշտ է ինչ-որ բան բացատրել այն մարդուն, ով հասկանում է ձեզ՝ տիրապետում լեզվին: Բայց գոյություն ունեն կորեացիների այնպիսի տեսակներ, որ նույնիսկ եթե ցույց տաք, որ հրաշալի եք կորեերենին տիրապետում, միևնույն է ամբողջ զրույցի ընթացքում միայն Ձեր ամուսնուն կնայեն: Ձեր հարցերին նրանք կպատասխանեն, բայց առաջին հնարավորության դեպքում գլուխները կշրջեն դեպի Ձեր ամուսնուն:
2. ՙՙՆա ինձ չի ասում իր որոշումների մասին՚՚: Սա նույնպես տարածված խնդիր է: Ենթադրենք՝ Դուք վաղվա համար ինչ-որ կարևոր անելիք ունեք, բայց հաջորդ օրն արթնանում եք, և Ձեր ամուսինը ասում է, որ հենց հիմա պետք է գնաք ու իր ընտանիքի հետ հանդիպեք, քանզի նրանք ամենը դեռ մեկ ամիս առաջ են ծրագրել: Ինչու՞ են այդպես վարվում: Կրկին լեզվի իմացության խնդիրն է: Հաճախ նրանց համար շատ ավելի հեշտ է Ձեզ փաստի առաջ կանգնեցնել, քան բացատրել թե ինչը, որտեղ ու երբ:
3. ՙՙԱմուսինս ամեն հարցում խստորեն ենթարկվում է իր ծնողներին՚՚: Մենք՝ բոլորս, տեղյակ ենք, թե կորեական ընտանիքներում որքան կարևոր է զավակների ենթարկվելը ծնողներին: Գիտենք նաև, որ Կորեայում շատ են տղամարդիք, ովքեր ոչ լիարժեք ընտանիքներում են բնակվում, ծնողներից առանձին, եվրոպական մտածելակերպող կամ ովքեր վատ հարաբերությունների մեջ են ծնողների հետ: Սակայն այս խնդիրը ունի իր տեղը այս պատումում: Իսկ հարցը ինչ-որ մանրուքների մեջ չէ: Օրինակ՝ փոխարենը ձեզ թողնեն Ամանորը անցկացնեք երեխաներով ու ամուսիններով, տղամարդու ծնողները կարող են իրենց ավանդույթը հորինել՝ ձեր տուն այցելել ամբողջ ընտանեկան ցեղով: Եվ Ձեր ամուսինը այս հարցում Ձեզ դժվար թե կարողանա օգնել: Կամ նրա ծնողները կարող են իրենք որոշել ձեր երեխայի անունը, ու եթե Դուք ինչ-որ այլ բան ցանկանաք, նրանք Ձեզ հետ կարող են լուրջ վիճել:
Իհարկե՝ փոքրիկ նյութ ստացվեց, բայց հույս ունեմ, որ այն Ձեզ իսկապես դուր եկավ ու հետաքրքրեց:
Leave a Reply