Համեմատություններ դոռամաների հետ։ Միֆ թե՞ իրականություն

Երբ դոռամաներ ենք դիտում, կյանքը Կորեայում իդեալական է թվում: Ավա՜ղ, ամենն այդքան լավ չէ, ինչպես ֆիլմերում է լինում: Այսօրվա նյութում փոքր-ինչ կներկայացնեմ տարբերությունները ֆիլմերի և իրականության մեջ, թեպետ դրանք ավելին են քան այս պատումում:

1) Դոռամաներում, ամուսինների բաժանման դեպքում, երեխաները գրեթե միշտ իրենց հոր հետ են ապրում, իսկ մայրը, կարելի է ասել, ամբողջությամբ անհետանում է նրանց կյանքից։ Իրականու՞մ էլ է այդպես։

Այո՛, բաժանումից հետո հաճախ հայրերը երեխաներին իրենց մոտ են վերցնում, քանզի նրանք են սերնդի շարունակությունը, իսկ կորեացին թույլ չի տա, որ իր երեխաներին ուրիշ տղամարդ մեծացնի (մեծամասամբ)։

Այն ժամանակ անգամ առանց ինչ-որ քննարկումների էին հորը հանձնում երեխաներին, քանզի մայրերը հիմնականում տնային տնտեսուհիներ էին, և միայն ամուսիններն էին աշխատում, այդ իսկ պատճառով երեխային տալիս էին նրան, ով կկարողանա ապահովել նրա ապրուստը։

2) Դոռամաներում հարաբերությունները զույգերի մեջ այլ կերպ են զարգանում, իսկ երբ նրանք միմյանց ձեռքերը բռնում են, դա մեծ իրադարձություն է համարվում։ Կորեացիները իսկապե՞ս այդքան նրբանկատ են միմյանց անձնական տարածության հանդեպ։

Այո՛, հարաբերությունները սկսում են ձեռքեր բռնելուց, թեպետ ամենը կարող է արագ զարգանալ։

The 8 Cutest Kdrama Couples Ever - Kdrapop

3) Դոռամաներում հաճախ է հանդիպում, որ 34-35 տարեկան տղամարդը ամուսնացած չէ, և դա նորմալ է համարվում։ Կորեայում իսկապե՞ս այդքան ուշ են ամուսնանում։

Այո՛, 34-35 տարեկանը բավականաչափ նորմալ տարիք է համարվում, հատկապես ամուսնության համար։

4) Կորեացիները իսկապե՞ս այդքան զգացմունքային են, ինչպես դոռամաներում (լաց են լինում, գոռում են, ավերում են ամեն բան, երբ բարկացած են)։ Fighting ..!! AoMike LAND! | Kiss me drama, Full house, Thai drama

Հիմնականում համբերում, համբերում են, բայց հետո, այո՛, սկսվում են հիստերիաները։ Հատկապես զույգերի մոտ են ավելի սուր նկատվում վեճերը։

5) Դպրոցներում թողնու՞մ են, որ աղջիկները կարճ կիսաշրջազգեստ հագնեն կամ բաց թողնեն մազերը։

Korean School Uniforms - Official Korean FashionՄիջին և ավագ դպրոցներում, քանզի համազգեստ է, կիսաշրջազգեստի հստակ երկարություն է հաստատված։ Մազերը բաց թողնել կարելի է, բայց արգելվում է դրանք ներկելը կամ ոչ ստանդարտ սանրվածք անելը։ Կոպիտ ասած՝ արգելված է առանձնանալ/տարբերվել։
Առաջ անգամ ստիպում էին միանման սանրվածք անել, որի կարճությունը տղաների սանրվածք էր հիշեցնում։

6) Բոլոր կորեացիները չափից դուրս նիհար են։

Ո՛չ, ոչ բոլորն ունեն այնպիսի կառուցվածք, ինչպիսին ունեն այդոլները, դերասանուհիները, մոդելները, որոնց էկրանին ենք տեսնում։ Իրականում Կորեայում շատ կան լիքոտ մարդիկ, հատկապես երիտասարդության շրջանում։

7) Բոլոր կորեացի տղաները շատ բարձրահասակ են ու գեղեցիկ՝ ինչպես դոռամաներում։

Which K-Drama "Bad Boy" Should You Date?Կրկին տարածված շփոթմունք է այն մարդկանց մեջ, ովքեր տարված են Կորեայով։
Այդտեղ տղաների միջին բոյը 172 սմ է, կան և՛ բարձրահասակ, և՛ ցածրահասակ տղամարդիկ՝ ինչպես ցանկացած այլ երկրում։

8) Բոլոր տղաներն այնպիսի՞ն են, ինչպես դոռամաներում։

Ո՛չ, ո՛չ, և էլի ո՛չ, շատերը ամաչկոտ են, թեպետ համարձակներ էլ կան, բայց երբեք պետք չէ մոռանալ, որ դոռաման իրական կյանք չէ։

9) Աշակերտները ծաղրու՞մ են իրենց համադասարանցիներին, ինչպես դոռամաներում։

Այո՛, դասարանում ընտրում են 왕따 [վանտա] և սկսում փնովել նրան։

왕따' '집단 괴롭힘' 징후는? > 아침뉴스타임 > 사회 > 뉴스 | KBSNEWS

10) Դոռամաներում շատ են ծխում և խմում, արագ հարբում են ու միշտ մի կերպ են ոտքերը շարժում։ Իրականու՞մ էլ է այդպես։

Իրականում քիչ են ծխում, շատ՝ խմում և արագ հարբում։ Այդպես հիմնականում սթրեսն են փորձում հանել։

Korean Alcohol: 7 Drinks You Need to Try! | Koreabridge

Մեծ հույսեր ունեմ, որ այս նյութը ինչ-որ չափով դուր եկավ Ձեզ և օգտակար եղավ: Շնորհակալ եմ ուշադրությա ու ժամանակ հատկացնելու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: