Մայիսյան 15-րդ հավաքի ամփոփում

Մայիսի 12-ի ժամը 13:00-ին տեղի ունեցավ 2019-2020թթ ուս-տարվա մայիսյան 15-րդ հավաքի ամփոփումը՝ նախաձեռնված քոլեջի կողմից։ Հավաքը, ըստ ավանդության, սկսեցինք տիարի խոսքով։ Վարդն ու Դիանան, որպես հաղորդավարներ, շլացուցիչ խոսքով կատարեցին իրենց դիմաց դրված պահանջը։

Արևելյան դպրոցին տրվեց առաջինը ներկայացնել իրենց ընտանեկան դպրոցները։ Շարունակեցինք Արևմտյան դպրոցով։ Մարիանան, չնայած իր տարիքի, հրաշալի նախագիծ է մտածել՝ կապված հուշարձանների հետ։ Արամի նախագիծը նույնպես բավական հետաքրքրեց ինձ։ Հրաշալի միտք էր, հատկապես, որ տարիներ առաջ հենց այս ամսին Արցախն ազատագրվեց։

Հարավային դպրոցը նույնպես ներկայացավ հետաքրքիր նախագծերով, իսկ Մարինան հրաշալի երգեց՝ հրեշտակի ձայնով։ Անցանք Հյուսիսային դպրոցին, որ ներկայացրեց նախագծերն ու ընտանեկան դպրոցը։

Շարունակեցինք միջին դպրոցով, իսկ այնուհետև՝ ավագով։ Ներկայացրին ընտանեկան դպրոցում կատարած առաջադրանքները, նախագծերը և հարցեր ուղեցին տիարին։

Եվ վերջապես ամփոփեցինք քոլեջի ուսանողների խոսքով, որոնք հրաշալի ներկայացրին ամենը, ինչ պատրաստել էին։

Հավաքի կարևորը՝

Եվ վերջում, ի՞նչ է ինձ համար լինել սեբաստացի կրթահամալիրի ծնող։ Դա պատրաստ լինել նրան, որ կամայական պահի երեխադ կարող է արտահայտել իր կարծիքը ու պնդել իր տեսակետը։ Հասկանալ, որ քո երեխան ուսուցչի համար իր դասարանում 30 հոգու մեջ X համար չէ, այլ Դավիթն է՝ իր եզակի տեսակով, իր ուրույն բնավորությամբ ու էմոցիաներով։

Լիանա Գևորգյան, Դավիթ և Արեգ Տոնոյանների ընտանեկան դպրոց։

Այսօր ես տեսա մի հարթակ, ուր կարող են միավորվել հանրապետության ցանկացած վայրում գտնվող անձիք, բարձրացնեն հարցեր՝ փորձելով գտնել լուծումներ: Ես Սեբաստացի եմ ինչի համար և՛ ուրախ եմ, և՛ շնորհակալ։ Կարծում եմ մինչև մյուս հավաք, նորից կունենամ շատ ձեռքբերումներ, առաջընթացներ և կմասնակցեմ շատ ուրիշ հետաքրքիր նախագծերի։

  • Մայիսյան հավաքի նախորդ տարիների նախագծերից իր համար կարևոր նախագծերն է առանձնացրել Անահիտ Աբգարյանը

Այդ տարվա պատումներից մեկում տիարը մի խոսք ունի, որը կառանձնացնեմ այս նյութում՝ ՙԵս ինտերնետին, մեդիային, սրանց շնորհիվ մեր ինտերնետ կայքին, որ ինձ սիրելի անուն ունի mskh.am, շատ եմ պարտական: Ի՞նչ պիտի լիներ իմ հալը առանց քեզ, օրեցօր ինձնից ավելի հայտնի դարձող իմ հարազատ mskh.am: Ինչ-որ հատուկ խոսքի համար չեմ առանձնացրել, այլ պարզապես՝ ինձ շատ դուր գալու համար: Տիար Բլեյան, հավատացնում եմ Ձեզ, որ ձեզնից առավել հայտնի մարդ չկա, հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

  • Մայիսյան 14-րդ հավաքի Դպիրյան հոդվածների իր ընտրանին է ներկայացնում Անի Բարսեղյանը:

Ես ավելի քան գոհ եմ այս միջավայրում սովորել։ Կրթահամալիրը առանձնահատուկ է, տարօրինակ հաճելի շունչ է տիրում այստեղ։ Եվ ես միայն երջանիկ կլինեմ, եթե իմ ընկերները, հարազատները սովորեն ինձ հարազատացած կրթահամալիրում։ Առցանց դպրոցը հնարավորություն տվեց ավելի շատ տարածել Քոլեջը։
Կխոսեմ միայն իմ մասին։ Տեսանյութերը, որ նկարել, պատրաստել եմ և ուղարկել ընկերներիս, հարազատներիս, ու հիմա նրանք գիտեն, թե որքան հետաքրիր է կրթահամալիրը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: