Ավարտին են մոտենում այս տարվա մայիսյան հավքները, իսկ ամփոփումը քոլեջի հարթակում պետք է անցկացվի՝ իհարկե առցանց հարթակում: Ցանկանալով ամփոփել այս տարին՝ մենք հետ ենք վերադարձել նախորդ տարիների մայիսները և առանձնացրել կարևոր ու հետաքրքիր նախաձեռնությունները:
Առաջինը ընթերցեցի Դպիր ամսագրից Աննա Մարությանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ Ֆրանկոֆոնիայում պատումը: Այն իսկապես գրավեց ինձ, և մեծ հաճույքով էի ծանոթանում տվյալ նյութին, որը գրվել է 2018թ-ին:
“… 2015-2016 թվականի նախագծում առանձնահատուկը ֆրանսերեն-հայերեն բանաստեղծությունների էլեկտրոնային գրքի ստեղծումն էր…
… 2016-2017 թվականի նախագծում ունեցանք ֆրանսալեզու ներկայացում՝ «Ֆրանսիայի խորհրդանիշները» թեմայով։ Նախագծի ընթացքում ուսումնասիրեցինք ֆրանսիայի խորհրդանիշները, և միտք առաջացավ բեմականացում անել և ներկայացում պատրաստել: Միջավայրը ևս շատ կարևոր էր, դասընթացը թատերասրահում անցկացնելն օգնեց, որ սովորողները լինեն ավելի անկաշկանդ և բնական: Այս ամենին ավելացան նաև աքսեսուարները, ֆրանսիական շունչ հաղորդող երաժշտությունը, մեծ ցանկությունը և ստացանք այն, ինչ ուզում էինք: Լեզվի ուսուցման մեջ թատրոնի դերը ևս շատ կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս խաղալով սովորելու լեզուն՝ միաժամանակ բացահայտելով լեզվի մշակութային, հասարակական, էմոցիոնալ կողմերը:
2017-2018 թվականի նախագիծը կազմված էր երկու տարբեր, բայց միմյանց լրացնող նախագծերից՝ «Ֆրանկոֆոնիա 2018» և «Ապրել միասին»: «Ֆրանկոֆոնիա 2018» նախագծում առանձնացնում եմ հատկապես «Միասին ազատ, ազատ ապրելու համար» տեսահոլովակը, որտեղ սովորողները ներկայացնում են, թե ինչ է իրենց համար նշանակում «միասին ազատ» արտահայտությունը:
2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ իրականացրինք նաև Ապրել միասին նախագիծը, որն աչքի ընկավ բազմաթիվ համագործակցություններով՝ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս: Ուսումնասիրվեցին և թարգմանվեցին ազատության մասին մի շարք բանաստեղծություններ, ասույթներ, որոնք էլ թեմա դարձան սովորողների էսսեների, որոնք թարգմանվեցին 6 տարբեր լեզուներով…”
Ծանոթանցա նաև Սոֆյա Այվազյանի Հեղինակային մանկավարժական համակարգի արդյունավետությունը նյութին, որն ինձ բավականաչափ հետաքրքրեց և ցույց տվեց մեր կրթահամալիրի առավելությունները:
- պլեներ այգիներում՝
ա) նկարչության
բ) ընթերցանության - բացօթյա ներկայացումներ, ցուցադրություններ
- երաժշտական կատարումներ այգիներում, փողոցներում
- ազատ, անկաշկանդ սովորող
- իրեն երկրի տերը գիտակցող պատանի սովորող
- ուսումնական ճամփորդություն կլոր տարին (ուսապարկով, բրդուճներով, երբեմն՝ քնապարկերով):
- Վահե Այվազյան, Արեգ Գրիգորյան (6-րդ դասարանցիներ) «Ինքնաթիռաշինության աշխատանքներ»
- Անահիտ Ավագյան և 2-րդ դասարանցիներ «Լաբորատոր փորձեր»
- Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան (9-րդ դասարանցիներ) «Tir Demo»
- Թադևոս Մարկոսյան (10-րդ դասարան) «Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»
- Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան (10-րդ դասարան) «PushPull սխեմաներ»
- Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»
- Հակոբ Հակոբյան, Վարդան Պետրոսյան «ֆիզիկայի կայք»
- Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»
Այդ տարվա պատումներից մեկում տիարը մի խոսք ունի, որը կառանձնացնեմ այս նյութում՝ ՙԵս ինտերնետին, մեդիային, սրանց շնորհիվ մեր ինտերնետ կայքին, որ ինձ սիրելի անուն ունի mskh.am, շատ եմ պարտական: Ի՞նչ պիտի լիներ իմ հալը առանց քեզ, օրեցօր ինձնից ավելի հայտնի դարձող իմ հարազատ mskh.am՚: Ինչ-որ հատուկ խոսքի համար չեմ առանձնացրել, այլ պարզապես՝ ինձ շատ դուր գալու համար: Տիար Բլեյան, հավատացնում եմ Ձեզ, որ առավել հայտնի քան Դուք եք, հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ոչինչ չի կարող լինել:
Քանզի խոսք գնաց կրթահամալիրի կայքից, պետք է նշեմ նաև, որ վերջերս մտել էի Կրթության և գիտության նախարարության կայք, որում մեր կրթահամալիրի կայքերից մի քանիսը ներառված էին այն հարթակների ցանկում, որտեղ կարելի է անցկացնել հեռավար-առցանց ուսուցում, այսինքն՝ ինքնակրթության համար լավ կայք է:
Անդրադառնամ այս տարվա մայիսյան 15-րդ հավաքին, որին առաջին անգամ էի մասնակցում, քանզի սա իմ առաջին տարին է կրթահամալիրում:
Մայիսյան կլոր սեղանների շնորհիվ շատ ավելի լավ ծանոթացա մեր քոլեջում անցկացվող նախագծերին, որոնք իրականացվում են զուգահեռ կուրսերի կողմից: Այս հավաքի ընթացքում ինձ անչափ դուր եկավ միստր Յուրայի խոսքը, ով ասաց, որ նախագծերը պետք է կրթական և մասնագիտական լինեն, որ ուսանողները իմանան՝ քոլեջում են սովորում: Իսկապես համամիտ եմ նրա հետ և միայն կողմ եմ այդ մտքին:
Կխոսեմ նաև մի «Մարգարիտ» ամսագրից, որի մասին այսօր եմ իմացել: Նորաբաց է, բայց արդեն հետաքրքիր: Կառանձնացնեմ Կյանքի 200 դաս նյութը, որն իսկապես հետաքրքրեց ինձ:
Այս տարին իրադարձություններով բավականաչափ լի տարի էր, և հույս ունեմ, որ 2020-2021թթ ուս-տարին էլ առավել հետաքրքիր ու հավես կանցնի:
Leave a Reply