«Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։
Կարծում եմ, որ Ադրբեջանը ձգտում էր բռնի ուժով հնազանդեցնել Արցախի բնակիչներից, ինչպես նաև՝ մասամբ մաքրել հայերին այդ տարածքից։
- Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։
Քանզի Ադրբեջանի հետ լավ հարաբերություններն ավելի դուրեկան էին ԽՍՀՄ-ին։
- Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։
Ինքնապաշտպանություն էր, չէ՞ որ Ադրբեջանը ռազմական գործողություններ էր անցկացնում ընդդեմ Արցախի։ Այլ ելք միանգամայն չկար։ Նախկինում փորձեցին ամեն բան օրինական և խաղաղ ճանապարհով լուծել, բայց հաջողության չհասան։
- Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։
Շուշիի ազատագրումը ոչ միայն կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաև՝ ռազմական և ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Արցախը Հայաստանին կապող «Կյանքի ճանապարհի» բացումը:
- Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։
Արցախի համար Լաչինի ազատագրումը չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունեցավ. նախ` վերացվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև յոթ կիլոմետրանոց անջրպետը, հետո էլ` առանց դրա, անհնար էր շրջափակման մեջ գտնվող երկրամասի գոյատևումը: Ստեղծվեց Հայաստան-Արցախ ցամաքային կապը` Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, բացվեց մարդասիրական միջանցքը, հույսի կամուրջը, հարթվեց կյանքի ճանապարհը, Լեռնային Ղարաբաղն ազատ շնչելու հնարավորություն ունեցավ:
- Ի՞նչն է Արցախի համար «Անվտանգության գոտին»։
«Արտալղիմյան հողեր» կամ «անվտանգության գոտի» ասելով նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք 1921 թ. հուլիսի 5-ի դեկրետով անցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն վերջինիս կողմից չեն ներառվել 1923 թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ: Դրանք են՝ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլու Զենգելանի, Ջաբրայիլի շրջանների և Ֆիզուլու ու Աղդամի շրջանների արևմտյան հատվածները, որոնք հայերս հաճախ անվանում ենք «ազատագրված տարածքներ»՝ ի պատասխան հակառակորդի կողմից շրջանառվող «օկուպացված տարածքների»:
- Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։
ԽՍՀՄ-ի փլուզումով և Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումով հակամարտությունն ազգային-ազատագրական շարժման հատկանիշների հետ միասին միջազգային հանրության ընկալումով ձեռք բերեց նոր՝ միջպետական հակամարտության հատկանիշ։ Հետևաբար Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ
- Ինչո՞վ են տարբերվում «զինադադարը» և «հաշտությունը»։
Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար, նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։ Իսկ ահա հաշտությունը ռազմական գործողությունների վերջնական դադարն է, խնդիրների լուծումը, երբ երկու պետությունները դառնում են «ընկեր/բարեկամ»։
Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը, չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
Միջազգային իրավունքի սկզբունքներից մեկը պետությունների ինքնիշխան հավասարությունն է, ըստ որի, յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այս համակարգի մյուս մասնակիցների ինքնիշխանությունը, այսինքն` նրանց իրավունքը սեփական տարածքի շրջանակներում իրականացնել օրինասդիր, գործադիր, դատական իշխանություն` առանց այլ պետությունների կողմից որևէ միջամտության, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել իր արտաքին քաղաքականությունը։ Այո, Արցախն արդեն ինքնիշխան է, թեպետ արյունահեղության գնով։ Համենայն դեպս՝ Արցախն իր կամքով ցանկանում է Հայաստանի կազմի մեջ մտնել, հետևաբար սա չպետք է ագռեսիա դիտվի Հայաստանի կողմից։
1. պետությունները իրավաբանորեն հավասար են
2. յուրաքանչյուր պետություն օգտվում է լիակատար ինքնիշխանությանը բնորոշ իրավունքներից
3. յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այլ պետությունների իրավասուբյեկտությունը
4. պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը անձեռնմխելի են
5. յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ազատորեն ընտրել և զարգացնել իր քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային համակարգերը
Եվ այս բոլոր օրենքների մեջ Արցախը չի՞ կարող դեֆակտո Հայաստանին միացվել։
Անհրաժեշտ է պատմականորեն ապացուցել, որ Արցախը դեռ հնուց Հայաստանի մի մասն է եղել։ Վերադառնանք անցյալ…
Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաև պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:
Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետև ` արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.):
Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլևայլ նվաճողների վերահսկողության ներքո` մնալով հայկական և ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ -Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:
Այս ամենի հետ մեկտեղ անհասկանալի է այլ պետությունների դիրքորոշումները, ի թիվս Ազգերի լիգայի, որ մերժեց Ադրբեջանի անդամության դիմումն այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները և այն տարածքները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո։
Կարծում եմ, որ գոնե հիմա նման խնդիր չի ծագի, և Արցախը վերջնականապես դեֆակտո Հայաստանին կմիացվի։
Leave a Reply