Մարդը որպես զբոսաշրջիկ

Ինքնատիպ աշխարհ՝ Հայաստան (տեսանյութ)

Զբոսաշրջության հիմնական ձևերը.

Ագրոտուրիզմ — հանգիստ գյուղական վայրերում։ Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես առողջ, թարմ սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստը մաքուր օդի պայմաններում և այս ամենը մատչելի գներով։ Այս ամենով պայմանավորված ագրոտուրիզմն անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը։

Էկոտուրիզմ — բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։

Առողջարանային տուրիզմը — զբոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։

• Էքստրեմալ տուրիզմ — տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկներով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ, Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։

Ուխտագնացային տուրիզմը — պաշտամունքային նպատակներով ճամփորդություն է, հանդիսանում է տուրիզմի ամենահին ձևերից մեկը։ Նրա զարգացումը կապված է համաշխարհային երեք կրոնների առաջացման հետ։ Դրանցից առաջինը բուդդայականությունն է (մ․թ․ա․ 6-5 դդ․), Քրիստոնեությունը (մ․թ․1-ին դ) և իսլամ․ (մ․թ․ 7-րդ դ․)։ Բոլոր կրոններն էլ խրախուսում են ուխտագնացությունը, քանի որ այն բարձրացնում է եկեղեցու հեղինակությունը, հնարավորություն է տալիս տվյալ հավատքի տարածմանը, բերում է հսկայական շահույթներ։ Դարերի ընթացքում տուրիզմի այս տեսակը ձեռք բերեց ավելի քաղաքակիրթ բնույթ, դարձավ առավել անվտանգ և ապահով։ Այն երկրները, որտեղ կան կրոնական կենտրոններ և սրբավայրեր, նրանց իշխանությունները միջոցներ չեն խնայում ենթակառուցվածքների ապահովման համար։

★ Այն նախադրյալներն ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը:

Հայաստանը զբոսաշրջության ասպարեզում հայտնի է իր հին պատմությամբ, մշակույթով, խոհանոցով, թանգարաններով և տեսարժան վայրերով:
Ստորև ներկայացված են նախադրյալներն ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը:
• Հայաստանը առավել հանրամատչելի դարձնելու համար, կարելի է սոցցանցերում հետաքրքիր ու ծավալուն տեղեկություններ տեղադրել, որոնց միջոցով օտարեկրկացիներին կծանոթացնենք մեր ունեցած տեսարժան վայրերի հետ՝ իրենց հետաքրքիր պատմություններով:
• Զբոսաշրջիների համար խոչընդոտ է հանդիսանում բարձր գնային համակարգը, որն էլ հանգեցնում է թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջության դանդաղ զարգացմանը:
• Ավելի ճանաչելի և հայտնի դարձնել այն կոլորիտային վայրերը, որոնք ունեն տեսարժան վայրեր, հետաքրքիր պատմություն, բայց բարձիթողի վիճակում են, անխնամ են, չունեն հյուրատներ և բավարար պայմաններ, որոշակի ժամանակ ապրելու համար:
• Զարգացնել սննդի սպասարկման կետերը, որտեղ կմատուցվեն ավանդական ուտեստներ, նաև ճաշացանկի մեջ կներկայացվեն ուտեստների ստեղծման, պատրաստման պատմությունը:
• Բարենորոգել և մատչելի դարձնել ճանապարհները, աղբից մաքրել շրջակա տարածքներն ու ամենակարևորը լուծել և բարեկարգել սանհանգույցների հարցը:

★ Հայաստանում առաջնային զբոսաշրջության ձևերը:

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձևավորել են որոշակի ենթակառուցվածք:
Հայաստանում զբոսաշրջության զարգացած և զարգացող ձևերեից են՝ սպասարկման ոոլորտը, էքստրեմալ տուրիզմը, էկոտուրիզմը, բժշկական տուրիզմը, պատմամշակութային տուրիզմը, գաստրոտուրիզմը։

★ Հայաստանի տեսարժան վայրերը։

Հայաստանն ունի յուրահատուկ բնական լանդշաֆտ և աշխարհի գեղեցիկ վայրերից մեկն է: Այս փոքրիկ, տարբերվող ու արևոտ երկրում շատ տեսարժան վայրեր կան, որոնք գրավում են զբոսաշրջիկներին, իրենց հին պատմությամբ, գեղեցկությամբ, փայլով և այլն: Ստորև ներկայացրել ենք Հայաստանում գտնվող տեսարժան վայրերի տեղեկություններ, որտեղ կարելի է հանգստանալ, ստանալ հաճույք և ունենալ անմոռանալի պահեր: Ներկայացված շարքում կան նաև բնակավայրեր, որոնք հայտնի չեն, բայց արժանի են մարդկանց ուշադրությանը, և մենք որոշեցինք այս նախագծի միջոցով ծանոթացնել մարդկանց՝ որոշ վայրերի հետ:

Հայաստան

Նորատուս

Նոր Հաճն

Սևանա լճի մասին հետաքրքիր նյութեր

Արատես

Շաքիի ջրվեժ

Ծաղկաձոր

Եղեգնաձոր

Գառնի Գեղարդ

Սուրբ Հովհաննես մատուռ

Բջնիի մասին

Բուժական գյուղ

Գեղարդ

Ամբերդ ամրոց

Էջմիածին Մայր տաճար

Չարենցի կամար հուշարձան

Խոր Վիրապ

Գյումրի

Երվանդաշատ

Քարահունջ

Ջերմուկ

Աշտարակ

Կարմիր կամուրջ

Սատանի կամուրջ

Դիլիջան

Ոսկեվազ գինու գործարան

Գոշավանք

Հաղարծին

Նախագծի վրա աշխատել են՝

Անահիտ Աբգարյանը

Անի Բարսեղյանը

Մարիամ Շախվերդյանը

Քնար Հարությունյանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: