Design a site like this with WordPress.com
Get started

ԿԱՐՄԻՐ ԹԵՎՆՈՑԸ

ԿՈՐԵԱԿԱՆ ՍԱՐՍԱՓ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կորեայում, երբ հիվանդը ընդունվում է հիվանդանոց, նրա ձախ ձեռքին պլաստիկից սպիտակ թևնոց են հագցնում, որի վրա գրված են անունը և տվյալները։ Եթե հիվանդը մահանում է, նրա ձեռքի սպիտակ թևնոցը հանում են, իսկ աջ ձեռքին կարմիր թևնոց են հագցնում։

Մի հիվանդանոցում երիտասարդ բժիշկը գիշերային հերթապահությամբ էր աշխատում։ Վերջին վիրահատությունը գիշերվա ժամը 2-ին ավարտեց։ Հինգերորդ հարկում էր գտնվում, այդ իսկ պատճառով վերելակ կանչեց, որպեսզի իջնի ներքև ու տուն գնա, քանզի շատ էր հոգնել և անհամբեր սպասում էր, թե երբ է տուն հասնելու։

Գիշերը հիվանդանոցում լուռ էր. հիվանդների մեծամասնությունը քնած էր, բուժքույրների մեծ մասը արդեն տուն էր գնացել։ Երբ վերելակը ժամանեց, ներսում արդեն մի կին կար, ում հետ էլ բժիշկը սկսեց զրուցել, մինչ ներքև էին իջնում։

Վերելակը նկուղում կանգնեց, և երբ դռները բացվեցին, նրանք մի ծերուկի տեսան՝ սպիտակ հագուստով։ Նա արդեն պատրաստվում էր ներս մտնել, բայց բժիշկն արագ սեղմեց դռների փակման կոճակը, իսկ այնուհետև 5-րդ հարկի կոճակը։
— Ինչու՞ դա արեցիք, – զարմացած հարցրեց կինը։
— Ես շատ վիրահատություններ եմ արել, և երբ հիվանդը մահանում է, ձեռքին կարմիր թևնոց են հագցնում, – կինը լռում էր, – Դուք տեսաք, չէ՞, այն ծերուկին… նրա ձեռքին կարմիր թևնոց կար։
— Կարմիր թևնո՜ց, – մտածելով՝ խոսքը երկարացրեց կինը, – այսպիսի՞ն նկատի ունեք, – ասաց՝ ցույց տալով աջ ձեռքը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: