ԶԱՆԳ ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒՑ

ԿՈՐԵԱԿԱՆ ՍԱՐՍԱՓ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինչ-որ դպրոցում աշխատում էր մի ուսուցիչ, ում դասարանում ընդամենը 30 աշակերտ կար։ Նա շատ խիստ էր, իսկ ժամանակ առ ժամանակ շատ դաժան։ Այդ ուսուցիչն ամեն օր ստիպում էր իր աշակերտներին մնալ դասերից հետո և գրադարանում պարապել մինչ ուշ գիշեր։ Իսկ վստահ լինելու համար, որ աշակերտները գրադարանում պարապում են, նա ստիպում էր, որ յուրաքանչյուր աշակերտ զանգի նրա բջջայինին և ասի իր համարը։

Այսպես շարունակվեց որոշակի ժամանակահատված, և հանկարծ, մի գիշեր, ուսուցիչը տարօրինակ զանգ ստացավ։ Նա սովորականի պետ պատասխանեց զանգին և աղջկա թույլ ձայն լսեց, – «Բարև Ձեզ, ուսուցիչ, ես համար 31-րդն եմ», – և աղջիկը միանգամից անջատեց զանգը։

Սկզբում տղամարդը ոչինչ չհասկացավ, իսկ հետո բարկացավ, կարծելով, թե աշակերտներից մեկը ծաղրում է նրան։
Հաջորդ օրը նա բարկացած դասարան ներխուժեց և պահանջեց, որպեսզի նա, ով նախորդ գիշեր զանգահարել էր նրան, խոստովանի, որ ինքն է եղել։ Սակայն բոլորն ասում էին, որ ամբողջովին անտեղյակ են այդ դեպքից։ Ուսուցիչը սպառնաց, որ կծեծի բոլորին, եթե այդ երևույթը նորից կրկնվի։

Եվ ահա զանգը կրկին հնչեց՝ գիշերը, նույն ժամին, նույն վարկյանին… Ուսուցիչը փորձեց հարցնել աղջկանից, թե ով է նա, սակայն չհասցրեց, քանզի աղջնակը շատ արագ անջատեց հեռախոսը։
Հաջորդ օրը նա պահեց իր խոստումը և ծեծեց աշակերտներին, պնդելով, որ մեղավորը հանձվի, բայց բոլորը լռում էին։ Ուսուցիչն անգամ մյուս դասարաններին հարցրեց դեպքի վերաբերյալ, բայց բոլորն անտեղյակ էին։

Զանգերն ամեն գիշեր շարունակվում էին, ամեն անգամ՝ նույն ժամին, և վերջապես մի օր ուսուցիչը հասցրեց իր հարցը ուղղել աղջկան.
— Ո՞վ ես դու, – գոռաց նա լսափողում։
— Ես Ձեր դասարանից եմ, ուսուցիչ, Դուք ինձ ճանաչում եք։
— Իմ դասարանում միայն 30 աշակերտ կա, մի՛ փորձիր ինձ խաբել։
Իսկ աղջիկը պարզապես պատասխանեց.
— Ես միշտ նայում Ձեզ դասերի ժամանակ, ուսուցիչ, բայց Դուք ինձ մեջքով եք կանգնած լինում՝ ես ուզում եմ տեսնել Ձեր դեմքը, – և անջատեց խոսափողը։

Ուսուցիչն ասաց աշակերտներին, որ նրանք կարող են դադարել գրադարանում պարապել, և անգամ փոխեց հեռախոսահամարը, բայց զանգերը շարունակվում էին։ Վերջի վերջո նա խելագարվեց այդ զանգերից և լքեց դպրոցը։

Ուսուցչի հեռանալուց ամիսներ անց, դպրոցում սկսեցին վերանորոգումներ անել։ Երբ աշխատողները հանում էին հին գրատախտակը այն դասարանում, որտեղ ուսուցանում էր վերը նշված տղամարդը, աղջկա դի գտան…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: