Հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին

Ծնված օրվանից ի վեր ապրում ենք Հայաստանում, բայց այնքան քիչ բան գիտենք մեր երկրի մասին: Երբ հայերը խոսում են Հայաստանի մասին, միշտ ու միայն նույն փաստերի մասին են հիշատակում, բայց իրականում այնքա՜ն շատ ու անհայտ տեղեկություններ կան, որոնց մասին անգամ պատկերացում չունենք: Ահա այս նյութում կներկայացնեմ այնպիսի փաստեր, որ պարզապես կզարմացնեն ձեզ: Դե ինչ, գնանք հայկական մի նոր ճանապարհորդության:


Փաստ 1. Հայերը, գերմանացիները և կելտական ցեղերը միմյանց հետ խիստ կապված են: Բավարար է համեմատել Քարահունջն ու Սթոունհենջը: Գերմանիա անունը

Սթոունհենջ

հռոմեացիներից է գալիս՝ [Ger + Mani], ինչը գալեերեն է, բայց ուշադրություն դարձրեք, որ գալեերենում «գ» տառ գոյություն չուներ, փոխարենը «հ» տառն էին օգտագործում: Ստացվում է. Herman – Hermani, Gallia – Hallia – Hayya: Տարօրինակ նմանություն, հայերի անվան հետ կապված, չի՞ երևում:

Տակիտոսը այնուհետև գրում է. «… Եւ անունը Գերմանիա նոր է, և նախկինում չէր գործածվում: Այժմ Թունգրի ցեղը (նախկինում ՝ գերմանական) առաջինն էր, ով անցավ Ռայն (Հռենոս) գետը, հետապնդելով, և դուրս հանեց Գալլերին (հավանաբար II – I դդ. Ք.ա.): Հետագայում հաղթող ցեղի ՝ գերմանացու անունը գերակա դարձավ ՝ նկատի ունենալով այդ տարածքում ապրող մարդկանց համար»

Պետք է նշել հետևյալ անունների նմանությունը ՝ գերմանական (Հերման, Էրման) և Արման (Ար-Ման), Արմեն (Ար-Տղամարդ): Տակիտոսը նաև գրում է հռոմեական և գերմանական ցեղերի միջև ռազմական բախումների մասին, որոնց ընթացքում բացահայտվել է գերմանական Հերուսկի (հեր = հր = ար) կամ Հերուսկի ցեղախմբի առաջնորդ՝ Արմինի (Արմինիուս) ռազմական, քաղաքական և մարդասիրական գովեստի հերոսի:

Հավանական է, որ կելտական և գերմանական ցեղերը Հայկական լեռնաշխարհից են

Քարահունջ

գաղթել: Հին Բավարիայում բնակվում էին կելտերը, և ահա բավարական մի հին երգ գոյություն ունի, որտեղ ասվում է՝ «մենք Արարատից ենք գալիս: Նոյի հաջորդներն ենք»:

Անգլոսաքսոնական քրոնիկոնի հենց առաջին պարբերության մեջ գրված է հետևյալ միտքը, որ բրիտները (նույն՝ կելտերը) Բրիտանիայի առաջին բնակիչներն են եղել, ովքեր եկել են Հայաստանից
Փաստ 2. Հայաստանը գինի արտադրող ամենահին երկրներից մեկն է: Ինչու՞ միայն գինի. գարեջրի մասին նույնպես առաջին անգամ Հայաստանում են հիշատակել՝ ընդ որում պատմիչը օտարերկրացի էր:

yerevan
Փաստ 3. Այս փաստը միայն Հայաստանին չի վերաբերում, այլև՝ բոլոր հեթանոսական երկրներին: Ինձ վաղուց էր տանջում այն հարցը, թե ինչու քրիստոնեությունը վերացրեց հեթանոսական մշակույթը, իսկ տաճարների հետքը անգամ չթողեց: Երկար տարիներ մեղադրում էի հայերին այդ անհեռատես քայլի համար, քանզի հեթանոսական տաճարները զբոսաշրջությանը մեծ օգուտ կբերեին:

Եվ միայն վերջերս եմ պարզել այդ հարցիս պատասխանը: Ինչպես ցանկացած հեթանոսական երկրներում, այդպես էլ Հայաստանի հեթանոսական տաճարներում տղա նորածիններին զոհաբերում էին հին աստվածներին: Իսկ զոհաբերելը՝ նրանց այրելն էր: Քրիստոնեությունը այդ երևույթը չէր հանդուրժում, իսկ եթե տաճարները չվերացներ, հեթանոս հայերը դեռ երկար ժամանակ զոհասեղանին կայրեին իրենց նորածին որդիներին:

geghard
Փաստ 4. Գիտեի՞ք, որ օտարերկրացիների համար հայկական խոհանոցը չափազանց աղի է համարվում:
Փաստ 5. Հին հայերը եղել են շիկահեր և կապուտաչյա: Սա է պատճառը, որ պարզապես հաճույք եմ ստանում գյումրեցիներին նայելուց, քանզի նրանք ինձ ստիպում են մտովի պատմություն վերադառնալ:
Փաստ 6. Արարատ անունը Աստվածաշնչում գործածվել է 3 անգամ:
Փաստ 7. Հռոմը հիմնադրվել է Ք. ա. 753 թ-ին՝ երկվորյակ եղբայրների կողմից: Երևանը Արգիշտի Առաջինը հիմնադրել է Ք. ա. 782 թ-ին: Ստացվում է, որ Երևանը Հռոմից 29 տարի վաղ է հիմնադրվել:
Փաստ 8. Մարկ Անտոնիոսը Հայաստանը երբեք չի գրավել: Նա Հայաստանում հատած դրամներ ունի, թեպետ դրանցից ոչ մեկի վրա չի հիշատակվում «Հայաստանը նվաճված», դրամների վրա գրված էր «Հայաստանը պարտված»: Հաշվի առեք, որ «նվաճված» և «պարտված» բառերը ամբողջովին տարբեր իմաստներ ունեն:
Փաստ 9. Հայերեն այբուբենը համարվում է աշխարհի 3 կատարյալ այբուբեններից մեկը՝

Հայերենի այբուբեն - Վիքիպեդիա՝ ազատ ...կորեերենի և վրացերենի հետ միասին: Հետքրքրանշական է, որ հայերենն ու վրացերենը ստեղծվել են նույն մարդու՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից: Թեպետ վրացիների համար վիրավորական է այդ փաստը, հատկապես, որ նրանք չեն ընդունում դրա ճշգրտությունը:
Փաստ 10. Հայերը կնոջ իրավունքները պաշտպանող օրենք ունեցել են դեռևս 13-րդ դարում, այնինչ Եվրոպայում նման օրենք ստեղծվել է 18-րդ դարի վերջում:

Մխիթար Գոշի դատաստանագիրք ...

Դատաստանագրքում (13-րդ դար) գրված էր, որ կինը իրավունք ունի բաժանվել իր ամուսնուց, եթե վերջինս նրա հանդեպ բռնություն է գործադրում, իսկ այդ ժամանակահատվածում Եվրոպայում բնակվող կանայք անգամ իրավունք չունեին իրենց կարծիքն արտահայտել:

Սա ևս մի փաստ է, որ Հայաստանը սկսել է ավելի վաղ զարգանալ, քան ողջ Եվրոպան: Չմոռանանք նշել նաև այն փաստը, որ երկհարկանի տներ առաջին անգամ Հայաստանում են կառուցվել:

Այս բոլոր փաստերը, որ ներկայացրի այս նյութում, միայն մի չնչին մաս են կազմում: Համենայն դեպս մեծ հույս ունեմ, որ Հայաստանով ու հայերով հպարտանալու նոր փաստեր գտաք այստեղ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: