Անգլերենը միջազգային լեզու է համարվում, ինչն էլ պարտադրում է այն սովորելը: Որքան էլ կարծեք, թե լեզվին հրաշալի եք տիրապետում, միշտ էլ սովորելու տեղ կլինի, հատկապես, որ լեզուն ամեն պահ կատարելագործվում է և փոխվում: Բայց կարևոր է նաև լեզու սովորելու ընթացքն ու միջոցները, որը պետք է հետաքրքիր և հաճելի դարձնել: Դե ինչ, թե ցանկություն ունեք զարգացնելու Ձեր անգլերենի իմացությունը, առաջարկում եմ միանալ մեր նախագծին և միասին անցնել այս ուղին:
Նպատակը՝ զարգացնել անգլերենի իմացությունը, ձեռք բերել նոր բառապաշար, զարգացնել անգլերենի մեր լսողությունը և հաճելի ժամանց անցկացնել
Տևողությունը՝ 2 շաբաթ
Սկիզբը՝ մայիսի 25
Ընթացքը՝ բլոգում տեղադրելու եմ ամենօրյա առաջադրանքներ, որոնք ուսանողները պետք է կատարեն և ինձ ուղարկեն: Դիտելու ենք ընտրված սերիալը, հաղորդումները, որպեսզի զարգացնենք անգլերենի լսողությունը: Ընթերցելու և թարգմանելու ենք տեքստեր՝ նոր բառապաշար ձեռք բերելու նպատակով:
Դասի նյութեր՝ այստեղ
Հաշվետվություն՝ այստեղ
Տնային աշխատանք – Անցնել այս հղումով, դիտել հաղորդումը և դուրս գրել անծանոթ բառապաշարը ու թարգմանել դրանք: Կարդալ տեքստը, տեղադրել բլոգում, ընդգծել անծանոթ բառերը և ներքևի հատվածում դուրս գրել դրանք՝ կողքին գրելով definition-ները:
Մասնակիցներ՝
Նունե Գրիգորյան (1-1 կուրս)
Նինել Աղայան (2-1 կուրս)
Մարիա Բուդոյան (2-2 կուրս)
Մարիամ Շախվերդյան (1-1 կուրս)
Միլենա Կիրակոսյան (1-1 կուրս)
Միքայել Մաթևոսյան (1-2 կուրս)
Մերի Պետրոսյան (1-1 կուրս)
Ինգա Բաբայան (11-5 դասարան)
Վարդիթեր Ղարիբյան (1-3 կուրս)
Leave a Reply