Design a site like this with WordPress.com
Get started

Տավիղ

Տավիղը կսմիթավոր նվագարան է, որն ունի հնագույն ծագում: Կարելի է ասել՝ այն առաջացել է մարդկության քաղաքակրթության սկզբում:

Տավիղով հիացել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Կան ենթադրություններ որ դրա առաջացման հիմքը հանդիսացել է որսորդի աղեղի վրա ձգված լարը, որը նետ արձակելիս գեղեցիկ ձայն է արձակել: Համաձայն այս ենթադրության, որսորդը լսելով լարի արձակած գեղեցիկ հնչյունը, ավելացրել է երկրորդ՝ ավելի կարճ լարը, և այսպես շարունակ:

Հին Հունաստանում և Հռոմում տավիղը ամենասիրված և տարածված գործիքներից մեկն էր: Հնում այն պատել են ոսկով և խճանկարներով, իսկ հիմնականում նվագել են կանայք: 19-րդ դարում ընդունված էր, որ ազնվական ընտանիքի աղջիկները պետք է տավիղ նվագել իմանան, իսկ պոետները, հիացած լինելով տավիղով, այն անվանել են «կախարդական» գործիք:

Տավիղը լարային, կսմիթավոր երաժշտական գործիք է, որը կարող է կշռել մինչև 20 կգ: Այն կազմված է երկու անկյունային շրջանակներից, որոնց միջև ձգվում է տարբեր երկարության և հաստության 46 լար: Դրանք բոլորը միասին թափանցիկ ցանց են կազմում:

19-րդ դարի սկզբին հնագույն տավիղը կատարելագործվեց: Լարերը կարճացան, որի միջոցով հնարավոր եղավ կառավարել երաժշտության բարձրությունը: Քրոմատիկ հնչյուններ արտաբերելու այլ տոնայնություններում վերալարելու համար կա կրկնակի գործողության ոտնակային մեխանիզմ, որը կարճում է լարերը, բարձրացնում նրանց հնչողությունը կես կամ մեկ տոն (գյուտը 19-րդ դարի սկզբին կատարել է ֆրանսիացի երաժիշտ վարպետ էրարը)։ Ցանկալի նոտան գտնելու համար երաժշտին օգնում է լարերի գույնը՝ «դո» նոտաները կարմիր են, իսկ «ֆա» նոտաները կապույտ: Այս ժամանակաշրջանում հորինվեց տավիղի ոտնակով տարբերակը, որը դասական երաժշտության մեջ մեծ կիրառում գտավ:

Շատ հաճախ տավիղը կիրառվում է բալետների ժամանակ: Ժամանակակից սիմֆոնիկ նվագախմբում հանդես են գալիս 1-2 տավիղահար, սակայն երբեմն կարող է հասնել մինչև 6-ի: Կա կարծիք, որ տավիղը իր գեղեցկությամբ և հնչեցրած մեղեդիով առաջատարն է նվագախմբում:

Տավիղի մեղեդայնությունը հնարավորություն է տալիս արտահայտելու և գարնանային մեղմ զեփյուռը և ձմեռային ահեղ բուքը:

Դարեր շարունակ տավիղը եղել է Իռլանդիայի քաղաքական խորհրդանիշը և այժմ էլ պատկերվում է զինանշանի վրա:

Մի քանի տեսանյութ, որոնցում կարող եք վայելել տավիղի մեղեդիները

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: