Մայիսյան հավաք։ Կլոր սեղանի քննարկումներ։ Մայիսի 5

Մայիսի 5-ն է, և մենք շարունակում ենք մեր մայիսյան հավաքները։ Այսօր օտար լեզվի Կլոր սեղանն էր, որում քննարկեցինք ապրիլ ամսվա ընթացքում կատարած նախագծերը, աշխատանքները։

Միստր Յուրան էր առաջին ուսուցիչը, ում ուսանողները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները։ Նորավանքի մասին տեսաֆիլմ էին պատրաստել, բոլոր աշխատանքները հետազոտական էին և մասնագիտական, Լոռու մարզի, Հաղպատի և այլ բնակավայրերի մասին հսկայական աշխատանք էին պատրաստել, ներառենք նաև թարգմանությունները։ Անժելա Շամոյանը ներկայացրեց իրենց կատարած աշխատանքների բնույթը, ընթացքը։ Ժաննային Անժելան հարցեր ուղղեց՝ արդյոք բարդ էր աշխատանքը և ինչ տվեց նրան։ Ժաննան պատասխանեց, որ այն այդքան էլ բարդ չէր, ու ներկայացրեց մի եկեղեցու պատմությունը և Գեղարդավանքը։ Կազմել են նաև երկխոսություններ երևակայելի զբոսաշրջիկի հետ, որոնք ներկայացրին Անժելան և Միլենան։ Անի Պետրոսյանը խոսեց ԱՄՆ-ի նավատորմի կապիտանի ելույթի մասին։ Լոռու հետազողական աշխատանքը ներկայացրեց Միլենան՝ նշելով, թե ինչ ստացավ այդ աշխատանքից։ Մարիամ Տեր-Գալստյանը ներկայացրեց իր երկու հեռավար կատարած աշխատանքները։

Միսս Լիլիթն էր հաջորդը, իսկ առաջինը ես էի ներկայացնում, այնուհետև մյուսները՝ Միլենան և իր մայրիկը, ովքեր ներկայացրին «Իմ գերդաստանը» նախագիծը, Լիլիա Ղուլյանը, ով ներկայացրեց «Մեկ նկարի պատմություն» նախագիծը, Աստղիկ Գևորգյանը, ով ներկայացրեց Ջորջ Բայրոնի և «Իմ գերդաստանը» նախագծերը, Վարդը, ով ներկայացրեց «Մեկ նկարի պատմությունը» և Ջորջ Բայրոնի նախագծերը, Մերի Պետրոսյանը՝ «Մեկ նկարի պատմություն» նախագիծը, Նարինե Մակարյանը, Տաթևը՝ «Իմ գերդաստանը» նախագիծը, և Լիանան, ով ամփոփեց ամենը՝ ներկայացնելով Ջորջ Բայրոնի նախագիծը։

Շարունակեցինք՝ խոսքը փոխանցելով Մարիամ Քալանթարյանին։ Դիանա Բարսեղյանը սկսեց ներկայացնել իր նախագծերը, գլխավորապես “Пасха”, “Женщины, которые изменили мир” և “Поэзия” նախագծերը, հաջորդեցին Միլենա Կիրակոսյանը և իր մայրիկը, ովքեր ներկայացրին “Поэзия” նախագիծը, Մերի Պետրոսյանն իր մայրիկի հետ ներկայացրեց “Поэзия” նախագիծը և ընտրած բանաստեղծությունը, Լիլիա Ռուստամյանը, Դանիելը, Էլմիրան, Նունեն նույնպես “Поэзия” նախագիծն էին ներկայացնում, Անուշիկը ներկայացրեց կատարած աշխատանքը, հեռավար-առցանց ուսուցման առավելություններն ու թերությունները, ներկայացրեց գլխավորապես “Женщины, которые изменили мир” նախագիծը, Լիլիթը ներկայացրեց իր և Դիանայի կողմից մտածված նախագիծը, որն իսկապես շատ հետաքրքիր էր։

Ընկեր Տաթևն ինձ խոսք տվեց, որպեսզի ներկայացնեմ իմ սեփական նախագիծը՝ «Ուսումնասիրում ենք Կորեան»։ Շնորհակալ եմ այն ժամանակի համար, որ ինձ տրամադրեցինն։

Ընկեր Ռինան՝ վրացերենի ուսուցչուհին, շարունակեց հավաքը՝ խոսքը տրամադրելով Արևիկին։ Արևիկը խոսեց իր անհատական նախագծի մասին, ներկայացրեց իր ալիքը, տեսանյութերի նկարահանման ընթացքը։ Միլենա Գասպարյանը ներկայացրեց Ռուսթավելու, ընտանեկան խոհանոց և Վրաստանի քաղաքներ նախագծերը, կատարման ընթացքը, նշեմ, որ հետաքրքիր էր լսելը։ Անի Հարությունյանը ներկայացրեց մի նախագիծ, որի շնորհիվ նոր վրացի ընկերներ է ձեռք բերել։

Ընկեր Բելլան խոսեց նախագծերի, կատարած արդյունքների, նպատակների և ընթացքի մասին։ Անի Պետրոսյանը ներկայացրեց «Իմ օրը» թեման, որի շնորհիվ նոր գիտելիքներ է ստացել։ Անի Բարսեղյանը խոսեց իր կարծիքի, հեռավար-առցանց ուսուցման և նախագծերի մասին։ Ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարել, ինչ է ստացել, խոսեց «Զատիկ» նախագծի կատարման ընթացքի մասին։ Անուշիկը ներկայացրեց կատարած նախագծերը և աշխատանքները։ Խոսեց նախագծի ընթացքում դիտած իսպանական ֆիլմերի և դրանցից ստացած գիտելիքների մասին։ Մարիամը խոսեց իսպաներենի առցանց ուսուցման մասին՝ նշելով, որ այն շատ առավելություններ ունի։ Ներկայացրեց կատարած նախագծերը, գլխավորապես՝ «Իմ քաղաքը»։

Շարունակեցինք ընկեր Մարիամի՝ իտալերենի ոսուցչուհի, խմբով, իսկ սկիզբը դրեց Միլենա Կիրակոսյանը՝ մանրամասն ներկայացնելով մեր կատարած աշխատանքներն ու նախագծերը։ Խոսեց իտալերենի մասին, ինչու է այն ընտրել, ինչ է ստացել, ինչն է սիրում լեզվում, մեկնաբանեց կատարման ընթացքը և այլն, և այլն։ Ես նույնպես ներկայացրի մեր անցած ճանապարհից մեկ հատված։ Աստղիկ Գևորգյանը ներկայացրեց իտալացի հանճարների նախագիծը և իտալական խոհանոցը, խոսեց իր տատիկի մասին, ով ժամանկին օպերայի երգչուհի էր։ Նունեն ներկայացրեց մի քանի նախագծեր, հատկապես խոհանոցների նախագծերը։ Հենց իտալերենի խմբով էլ ամփոփեցինք հանդիպումը։

Շնորհակալ եմ ինձ այս հավաքին հրավիրելու և մասնակցության հնարավորություն տալու համար։ Իսկապես շատ հետաքրքիր էր լսել և տեղեկանալ համակուրսեցիների կատարած աշխատանքներից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: