Design a site like this with WordPress.com
Get started

Հեռավար-առցանց ուսուցում երաժշտությունից։ Ապրիլի 27 – Մայիսի 8

  1. Նախագիծ՝ «Ազգային նվագարաններ»

Ես նյութ եմ պատրաստել տավիղի մասին, որում ներառել եմ նաև մի քանի տեսանյութ, որպեսզի հնարավորություն ունենաք միաժամանակ վայելելու այս գործիքի գեղեցկությունը։

2. Ունկնդրում

Մեծ բավականություն ստացա այս տեսանյութից։ Զգացվում էր հայկական ոգին, հաղթական ուժը… Հայաստանի գեղեցկությունն ու եկեղեցին միայն ամբողջացնում էին ստեղծված տեսարանը։

Մեծ կարոտ զգացի երաժշտության մեր դասերի հանդեպ։ Շատ կցանկանայի, որ հիմա քոլեջում լինեինք և այս երգը սովորեինք։ Ուրախություն է իր մեջ պարունակում, որն էլ հանդիսատեսին շատ հեշտությամբ փոխանցեց։ Ը՜մ, միայն 4-րդ րոպեյից հասկացա, որ այս երգն ինձ բավական ծանոթ է։ Վստահ եմ, որ բազում անգամներ եմ լսել այն։

Հաճույքով էի դիտում և վերհիշում քոլեջյան օրերը։ Կարոտեցի առավոտյան պարապունքները։ Այնքան մեծ ցանկություն ունեմ նորից քոլեջ վերադառնալու և ամբողջ անձնակազմով կրկին շուրջպար բռնելու։

Ա՜խ, որքա՜ն եմ սիրում Սղերդի քոչարին։ Հաղթական ոգի, մարտունակ պայքար՝ ամենը պարունակում է իր մեջ։ Մեծ ոգևորությամբ և ջերմությամբ լցվեցի տեսանյութը դիտելուց։ Իսկապես մարմինս սկսեց վառվել զգացմունքների ցայտից։

Չափից դուրս մեծ հետաքրքրությամբ էի դիտում։ Առաջին անգամ կյանքումս գիտակցեցի, թե երաժշտական գործիք պատրաստելը ինչպիսի հրապուրիչ աշխատանք է։ Եթե տղա լինեյի, հսկայական ոգևորությամբ կսովորեի այս արհեստը, իսկ անկարող եմ հիմա, քանզի չեմ ճանաչում այնպիսի մարդու, ով կսովորեցներ ինձ։ Վարպետի սրտնեղությունն ինձ էլ անցավ։ Ցավալի է, որ տղաները սովորում են մեքենայի հետ կապված աշխատանքներ, քան թե նման արժեք պարունակող արհեստը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: