Մայիսյան հավաք։ Կլոր սեղանի քննարկումներ։ Մայիսի 4

Մայիսի 4-ի ժամը 13:00-ին սկիզբ դրվեց 2020թ.-ի «Մայիսյան հավաքներին»։ Առաջին Կլոր սեղանը նվիրված էր հասարաէկոլոգիական բաժնին, որտեղ ամփոփեցինք մեր կատարած նախագծերը։

Թեման սկսեցինք «30 պատմական ֆիլմ» նախագծով, որի մասին կնշեմ այն, որ չափից դուրս հետաքրքիր աշխատանք է եղել։ Իրենց նախագծերը ներկայացրին Դիանա Բարսեղյանը և Լիլիա Ղուլյանը, ովքեր պատվով դուրս եկան՝ իրենց դիմաց դրված պատասխանատվությունից։ Ի դեպ՝ Դիանան մի նախագծի առաջարկ արեց, կապված հայկական գյուղերի հետ, որը շատ հավանեցի, քանզի կրկին արդյունավետ մեթոդ է նոր գիտելիքի ձեռքբերման։

Հաջորդ նախագիծը «Հին ու նոր Երևան»-ն էր, որը ներկայացրինք ես՝ Անահիտ Աբգարյանս, Անի Բարսեղյանը և Միլենա Կիրակոսյանը։ Այս նախագիծը շատ եմ սիրել, քանզի գիտելիքի մեծ պաշար եմ ձեռք բերել։ Անիի խոսքը հրաշալի էր, վառ ներկայացրեց նախագծի ընթացքը, արդյունքը, ստացած զգացմունքները, պարզապես հրաշալի վերլուծություն էր։ Միլենայի խոսքը նույնպես անկրկնելի էր, ինչպես միշտ լավ և սահուն ներկայացրեց իր կատարած աշխատանքը։

Հետաքրքիր էր նաև «Աշխարհի ցեղասպանություններ» նախագիծը, որը հնարավորություն էր տվել բացահայտել պատմական նոր փաստեր, նոր իրադարձություններ, որոնց մասին անգամ պատկերացում չունեինք։ Ներկայացրեց Կարինե Ղուլյանը՝ մեջ բերելով մի շարք փաստեր։ Դիանան նույնպես այս նախագծի ներկայացնողներից մեկն էր, ում խոսքի գեղեցկության և սահունության մասին, կարծում եմ, վկայելու կարիք էլ չկա։

Շարունակեցինք հավաքը էկոլոգիական նախագծով՝ նվիրված հայկական խոհանոցին։ Տաթևիկն ու իր մայրիկը ներկայացրին ավանդական խոհանոցը։ Հաճելի է, երբ ուսումը ընտանեկան է դառնում։ Մեր ծնողներն էլ մեզ հետ նոր տեղեկություններ են ստանում և նոր մեթոդներ սովորում։

ՀՀ-ի բուժիչ խոտաբույսերը ներկայացրին Ռուզանն ու իր տատիկը, ովքեր պատմեցին իրենց կողմից օգտագործվող բույսերի մասին, դրանց նշանակության։ Էլմիռա տատիկի շնորհիվ ինքս ինձ համար բացահայտեցի այն բույսերը, որոնք չէի պատկերացնում, որ օգտակար հատկություններ ունեն, հատկապես բժշկության մեջ։

Նարինե Մակարյանը ներկայացրեց հայկական խոհանոցում օգտագործվող կանաչիները՝ կրկին իր տատիկի հետ։ Տատիկը պատմեց, թե ինչպես էր հնում սերնդեսերունդ անցնում ավանդական խոհանոցը։ Շատ հետաքրքիր էր լսել նրան, քանզի պատմեց նաև օգտագործման ձևերի մասին։

«Վնասակար կոսմետիկ միջոցներ» նախագիծը ներկայացրին Լիանան, Լիլիան և Նարինեն։ Երեքն էլ իրենց խոսքը լավ էին ձևակերպում, իսկ թեման բավական արդիական էր, հատկապես աղջիկների շրջանում։

Հաջորդ նախագիծը գինու համտեսն էր տնային պայմաններում, որը ներկայացրին Միլենա Կիրակոսյանը, Աստղիկ Գևորգյանը և տատիկը։ Միլենան մանրամասն ներկայացրեց աշխատանքի ընթացքը, ստացած բավականությունը։ Աստղիկն ու տատիկը հրաշալի և մեծ աշխատանք էին կատարել, որն էլ հաճույքով ներկայացրին։ Շատ սիրեցի Աստղիկի տատիկի խոսքը. պարզապես հաճելի էր լսել նրան։

Անցում կատարեցինք «Հաղորդակցման հմտություններ» նախագծին, որը ներկայացրեց Լիլիթ Աբրահամյանը։ Հետաքրքիր միջոցի մասին խոսեց՝ պարի, որն ինձ բավական հետաքրքրեց, քանզի հայկական շրջանում չէի հանդիպել այն մարդկանց, ովքեր գիտեն, որ պարն իր առանձին լեզուն ունի։ «Մասնագիտական ոլորտի հմտություններ» նախագիծը ներկայացրին Ազատուհին և իր քույրիկը, ումից հարցազրույց էր վերցրել, քանզի նա Մոսկվայում է գտնվում։ Մոսկվայում գտնվող՝ քույր Քրիստինեն ներկայացրեց աշխատանքի ընթացքը, կապման միջոցի և աշխատանքի բնույթի մասին։ Կարծում եմ՝ ընկեր Լուսինեյի կազմած նախագծերը շատ հետաքրքիր էին և օգտակար։

Շնորհակալ եմ ինձ այս հավաքին ներգրավելու համար, քանզի մեծ բավականություն ստացա յուրաքանչյուրի խոսքը լսելուց, ովքեր պատվով դուրս եկան իրենց այսօրվա առաքինության միջից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: