Հարավային Կորեայում ճանաչված ռուսները

Վերջերս Ռուսաստանում սկսել է տարածում գտնել կորեական մշակույթը՝ ի շնորհիվ քեյ-փոփի։ Բայց գիտեի՞ք, որ շատ կորեացիներ կան, ովքեր «տարված են» Ռուսաստանով։ Այս նյութում ես կխոսեմ Հարավային Կորեայում ճանաչված նշանավոր ռուսների մասին։


Անժելինա Դանիլովա — Անժելինային երևի թե Ռուսաստանում շատ քչերը գիտեն, բայց վերջին 5-6 տարիների ընթացքում նա Հարավային Կորեայում մեծ համբավ է ձեռք բերել։ Կորեացիների համար նա արտաքնապես ամենակատարյալ աղջիկն է համարվում։

Խոսեմ ռուս գրականությունից։ Կորեայում մեծ ճանաչում ունեն Դաստաևսկին, Տոլստոյը և Պուշկինը, իսկ նրանց ստեղծագործություններից առավել հայտնի են «Преступление и наказание»-ն (Ֆ. Դաստաևսկի), «Война и мир»-ը (Լ. Տոլստոյ) և «Если жизнь тебя обманет»-ը (Ալ. Պուշկին)։ Իհարկե՝ կորեական դպրոցներում ռուսական գրականություն չեն անցնում, բայց որոշ կորեացիներ ինքնակամ ընթերցել են այս ստեղծագործությունները։

Սպորտի ասպարեզից հայտնի են Անժելինա Սոտնիկովան, ում ճանաչում են ի շնորհիվ այն բանի, որ մասնակցել է այն մրցույթին, որտեղ և կորեուհի էր մասնակցում, սակայն Անժելինան հաղթել է այդտեղ, Ելենա Իսինբաևան, Ֆյոդր Եմելանենկոն և Մարիա Շարապովան, վերջին երկուսը ելույթ են ունեցել Կորեայում, այդ իսկ պատճառով փոքր-ինչ հայտնի են դարձել այդտեղ։
Ամենից ճանաչված ռուսը Կորեայում շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը։ Իսկ պատմաքաղաքական ասպարեզից ճանաչված են նաև Ստալինը և Լենինը, թեպետ միայն նրանց անունները գիտեն, իսկ պատմական այդ ժամանակաշրջանից ամբողջովին անտեղյակ են։ Թե հարցնեք՝ ինչ գիտեն Լենինի մասին, կասեն՝ գիտեն միայն այն, որ նա ճաղատ է եղել։ Համենայն դեպս դա նորմալ երևույթ է, քանզի ռուսական պատմություն կորեական դպրոցներում չեն ուսուցանում։

Չայկովսկու բալետներից Կորեայում լայն ճանաչում ունեն «Лебединое озеро»-ն և «Щелкунчик»-ը։

Ահա այս նյութում ես խոսեցի այն ռուս հայտնի մարդկանց մասին, ովքեր մեծ համբավ ունեն Կորեայում։ Իհարկե՝ ամեն քայլափոխի չեք հանդիպի կորեացիների, ովքեր քննարկում են նրանց մասին տեղեկությունները, բայց մոտավոր պատկերացում ունեն այս մարդկանց մասին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: