20 հայտնի անձիք, ովքեր էկոլոգիայի համար պայքար են մղում

Վերջին տարիներին մեծ տարածում են գտել բնապահպանական խնդիրները, որոնց դեմ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Գոյություն ունեն մի շարք մարդիկ, ովքեր անդադար պայքարում են այդ խնդիրներին լուծում տալու համար։ Ահա այս նյութում ձեզ կծանոթացնեմ նրանցից մի քանիսի հետ, ովքեր բացի էկոլոգիական խնդիրների «թշնամին» լինելուց, նաև ճանաչված անձիք են։

Լեոնարդո դի Կապրիոն երևի թե մոլորակի ամենահայտնի կանաչ մարտիկներից մեկն է։ Նա միաժամանակ աջակցում է մի շարք բնապահպանական կազմակերպությունների, որոնք բոլորովին տարբեր նախաձեռնություններ ունեն։ Օրինակ՝ մասնակցում է անտառների պահպանման ծրագրին, մաքուր ջրի հասանելիության ապահովմանը և վերականգնվող էներգիական աղբյուրների օգտագործմանը: Իր սեփական Leonardo DiCaprio Foundation-ի ֆոնդում, որը զբաղվում է էկոլոգիական համակարգերի պահպանմամբ, իսկ արդեն 24 տարեկանում դերասանը նվիրաբերել է ավելի քան 30 միլիոն դոլար:

2007թ-ին նա թողարկեց 11-ժամանոց վավերագրական ֆիլմ, իսկ ինը տարի անց հանդիսացավ National Geographic-ի «Փրկել մոլորակը» ֆիլմի պրոդյուսերը։ Նույնիսկ կինոակադեմիայի անդամների առջև իր խոսքում, ձեռքում պահելով երկար սպասված «Օսկարը», նա ասում էր. – «Համաշխարհային տաքացումը իրական է, այն տեղի է ունենում հենց հիմա և հանդիսանում է ամենից ուղիղ սպառնալիքը մեր տեսակի համար: Մենք պետք է համատեղ աշխատենք, դանդաղել չի կարելի»:
Ինչպես իրական բնապահպան, դի Կապրիոն ունի միայն մեկ մեքենա՝ հիբրիդային Toyota Prius: Հնարավոր է, որ Նյու Յորքում գտնվող նրա բնակարանը, աշխարհի ամենից էկոլոգիապես մաքուր միջավայրերից մեկն է:

Իր վերջին կարճամետրաժ Not Reality TV-ն ռեժիսոր և ակտիվիստ Ջեյմս Քեմերոնը նվիրել է կլիմայի փոփոխման հետևանքներին, որի պատճառը գլոբալ տաքացումն է։ Կադրում ոչ միայն հասարակ ամերիկացիներ են, այլև՝ հայր Ֆրանցիսկը, Ջեք Բլեյքը և Դոն Չիդլը։

«Կատրինա» կործանիչ փոթորկից հետո Բրեդ Փիթը հիմնադրեց The Make It Right հիմնադրամը, որը նախատեսված էր Նոր Օռլեանում երկրաշարժին և այլ աղետներին դիմացկուն տների կառուցմանը: Անջելինա Ջոլիի հետ միասին նրանք ղեկավարում էին նաև Jolie-Pitt Foundation հիմնադրամը և լուծում էին բնապահպանական այլ հարցերը՝ այդ թվում կապված բնական ռեսուրսների պաշտպանությանը:
Ներկայումս Global Green շահույթ չհետապնդող ասոցիացիայի հետ միասին, Փիթը նպաստում է Green Affordable Housing մոդելի` էկոլոգիապես մաքուր և, ամենակարևորը, մատչելի բնակարանների կառուցմանը:

Քեյթ Բլանշեթը ամուսնու՝ Էնդրյու Էփթոնի հետ միասին նպաստեց Սիդնեյի օպերային թատրոնի դիմաց արևային վահանակների տեղադրմանը, այժմ նրանք 70 տոկոսով ապահովում են ավստրալիական էներգիայի տեսարժանությունը: Բացի դրանից, դերասանուհին Ավստրալիայի բնապահպանության ֆոնդի դեսպանն է և աջակցում է SolarAid բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է Աֆրիկայի շատ գյուղական բնակավայրերում արևային վահանակների տեղադրմամբ:

Բացի ՄԱԿ-ի կողմից ստեղծված HeForShe շարժման գործընթացին, Էմմա Ուաթսոնը զբաղվում է նաև նորաձևության արդյունաբերության պատասխանատվության հարցերով: Դերասանուհին People Tree ապրանքանիշի համար մտածել է մի քանի սրվակային և էկոլոգիապես մաքուր հավաքածուներ և Քրիսթի Թերլինգթոնի, Էլ Մաքֆերսոնի, Էդրիանա Գրենյեի հետ միասին հանդիսացավ լուսանկարիչ Ջեյմս Հյուսթոնի բնորդուհին՝ Natural Beauty գրքի համար՝ ի աջակցություն ամերիկյան բնապահպանական Global Green կազմակերպությանը:

«Splash» և «Սպանել Բիլին» ֆիլմերի աստղ Դերիլ Հաննան հիմնել է «Sustainable Biodiesel Alliance» կազմակերպությունը, որն աջակցում է վերականգնվող վառելիքների արտադրությանը և օգտագործմանը: Հավելում դրան՝ դերասանուհին հանդիսանում է ասոցիացիաների մի ամբողջ ցուցակի ակտիվ անդամ՝ «Բնապահպանական լրատվամիջոցների ասոցիացիա», «Օվկիանոսագետ Սիլվիա Էրլի ասոցիացիա», իր սեփական Mission Blue հիմնադրամ և «Սպորտային բնապահպանական կոալիցիա»:

2010 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դերասան և ռեժիսոր Էդվարդ Նորթոնին նշանակեց կենսաբազմազանության կազմակերպության դեսպան: Նորթոնը մի ժամանակ հիմնել է Solar Neighbor ծրագիրը, որն արևային էլեկտրակայաններ է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Նորթոնը նաև Friends of the High Line-ի (հիմնադրամը աշխատանքներ է տանում Նյու Յորքի կանաչ տարածքները պահպանելու համար), Grand Canyon Trust-ի, The Wilderness Society-ի (պաշտպանում է ԱՄՆ-ի բնական տարածքները) և Earthjustice-ի (իրավաբանական աջակցություն է ցուցաբերում շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը) անդամ է:

Երկար տարիներ շարունակ Քոլին Ֆերթը Survival International կազմակերպության հետ միասին հասարակության ուշադրությանն է գրավում բրիտանական բնիկ ժողովուրդների, իրենց իրավունքների համար, պայքարին: Դերասանի կինը՝ Լիբիան, ղեկավարում է էներգիախնայող խորհրդատվական ընկերությունը: Միասին, զույգը լոնդոնյան Չիզիկում, իրենց Eco-Age ֆոնդով, խանութ են բացել, որն, ի դեպ, գործարկել է Green Carpet Challenge շարժումը:

«Ճանապարհորդություն դեպի Երկիր մոլորակ» վավերագրական ֆիլմի «ձայնը»՝ դերասան Մեթ Դեյմոնը ղեկավարում է Water.org շահույթ չհետապնդող ասոցացիան, որը ձգտում է չզարգացած երկրներում ապահովել մաքուր ջրի հասանելիությունը:

Ավստրալիացի մոդել Միրանդա Քերը «Երկրի ժամ» քարոզարշավի դեսպանն է և I Will If You Will կազմակերպության հեղինակը, որի առաջադրանքը շատ պարզ է. հասարակության մեջ ինչ-որ բան անելու խոստումների շղթա գործարկել՝ մեծ կամ փոքր, բայց կարևոր շրջակա միջավայրի համար: «Երկրի ժամի» հետ միասին, մոդելի մարտահրավերը միավորում է ավելի քան երկու միլիարդ մարդ աշխարհի 135 երկրներում: Բացի այդ, Ջեսիքա Ալբայի, Նաթալի Փորթմանի և Գվինեթ Փեթրոլի հետ Միրանդա Քերը ձգտում է բարելավել արտադրությունը գեղեցկության արդյունաբերության մեջ` համագործակցելով Kora Organics ապրանքանիշի հետ:

Բրազիլացի մոդել Ժիզել Բյունդհենը ՄԱԿ-ի դեսպան է նշանակվել 2009 թվականին՝ շրջակա միջավայրի պահպանության ծրագրի շրջանակներում: Բացի Ամազոնյան անտառները փրկելու համար միջոցներ հավաքելուց, ստեղծվել է «Մաքուր ջուր» նախագիծը՝ Ipanema-ի հետ համատեղ տնտեսական գծի միջոցով: 2011թ-ին նա Հարվարդի առողջության կենտրոնում և գլոբալ միջավայրի շրջանում հռչակվեց աշխարհի քաղաքացի, իսկ 2014 թվականից անդամակցում է «Rainforest Alliance» շահույթ չհետապնդող կազմակերպության տնօրենների խորհրդին, որն աշխատում է կենսաբազմազանության պահպանման և կայուն կենսապահովման ամրապնդման ուղղությամբ:

Դերասան Մարկ Ռուֆֆալոն «Solutions» նախագծի նախաձեռնողներից է, որի մասնակիցները ձգտում են մինչև 2050 թվականը 100 տոկոսով ԱՄՆ-ի էներգիայի մատակարարումը փոխարինել վերականգնվող էներգիայի աղբյուրներով: Ռուֆֆալոն հանդիսանում է նաև հիդրավլիկ շերտի ճեղքման ամենաառաջին հակառակորդներից մեկը` նավթի և գազի հանքերում արտադրողականության բարձրացման մեթոդ, որը փորձագետների կողմից դիտարկվում է որպես գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկը:

Ջուլիա Լուի-Դրեյֆուսը հոլիվուդյան հայտնի մարդկանցից մեկն է, ով դեմ է ներկայացել «Քիսթոուն» խողովակաշարի կառուցմանը և Դակոտայում խողովակաշարի մուտքին: Նա միլիոնավոր դոլարներ է նվիրել այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են «Heal the Bay»-ը, «Բնական պաշարների պահպանման խորհուրդը» և «State Land Trust»-ը:

Փիրս Բրոսնան՝ նախկին 007 գործակալը, Անգլիայի բնական պաշարների պաշտպանության խորհրդի անդամ է և դեմ է ԱՄՆ ծովային նավերի կողմից սոնատայի օգտագործմանը, որոնք, համաձայն հետազոտություններին, հանդիսանում են ծովային կենդանիների ափ քցվելու ամենատարածված պատճառը: 1997 թվականին Բրոսնանը Կանաչ խաչից ստացավ Environmental Leadership Award մրցանակը, իսկ 2001 թվականից հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Իռլանդիայի դեսպան:

Դերասան Ադրիան Գրենիերը Dell կազմակերպության հետ միասին հորդորել է քաղաքացիներին, Dell Reconnect ծրագրի միջոցով, հեռացնել ավելորդ էլեկտրոնային սարքավորումները: 2015 թվականին նա հիմնել է «Միայնակ կետ» հիմնադրամը, որը պայքարում է օվկիանոսների և ծովային բնակիչների բնապահպանական խնդիրների դեմ:

Ֆարել Ուիլյամսը 2007 թվականին մասնակցել է Live Earth-ի առաջին միջազգային փառատոնին և այդ տարվանից անընդհատ համագործակցում է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ: Երկու տարի առաջ նա տեսահաղորդագրություն էր ուղարկել աշխարհի առաջնորդներին՝ խնդրելով նրանց ապահովել մարդկանց մի քանի միլիոն նոր աշխատատեղերով՝ գլոբալ տաքացման դեմ պայքարի համար: Նա նաև G-Star Raw-ի համար հավաքածու էր պատրաստել՝ օվկիանոսում հայտնաբերված, վերամշակված աղբից:

2014 թվականից երգիչ Ջեք Ջոնսոնը շրջագայությունների իր ամբողջ եկամուտը նվիրաբերում է բնապահպանական կազմակերպություններին: 2008-ին Ջոնսոնը հիմնեց իր Johnson Ohana բարեգործական հիմնադրամը՝ համերգներից ստացված հասույթի վրա, իսկ իր “To the Sea” հինգերորդ ալբոմը երգիչը ձայնագրեց այն ստուդիաներում, որոնք գործում են միայն արևային մարտկոցներով:

** Pearl Jam ** ռոք խումբը իր, շուրջ 30 տարվա, պատմության ընթացքում հազարավոր դոլարներ է հավաքել՝ ի օգուտ այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Բնության պահպանման միջազգային ընկերությունը» և EarthCorps-ը: Նրանք իրենց համերգների ընթացքում պիոներներ էին կանաչ տուրիզմի հայեցակարգի առաջխաղացումում`ածխածնի արտանետումները վերացնելու համար:

Maroon 5-ը և Ադամ Լևինը իրենց համերգների հասույթի մի մասը նվիրաբերում են Global Cool հիմնադրամին, որը պայքարում է գլոբալ տաքացման հետևանքների դեմ: Իսկ նրանց շրջագայությունների համար նախատեսված ավտոբուսն աշխատում է բիոդիզելով և արևային էներգիայով:

Հենց նույն ավտոբուսից ունի նաև Դրեյքը, ով, ի դեպ, իր թիմին կերակրում է կենսաքայքայվող սնունդով: 2010թ-ին նա ելույթ է ունեցել Reverb’s Campus Consciousness Tour-ի ժամանակ՝ նպաստելով ամերիկյան համալսարանական խմբերում շրջակա միջավայրի կայունությանը:

Նյութի աղբյուրը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: