Ջրի աստված Հաբեկը Հյոնվա անունով դուստր ուներ, ով սիրահարվել էր մի տղայի։ Սակայն Հաբեկը, դեմ լինելով այն երկուսի ամուսնությանը, բաժանում է նրանց և տարբեր վայրեր ուղարկում։ Գնալով Փույո արքայի թագավորություն՝ Հյոնվան դառնում է նրա հարճը։ Արքան Հյոնվային փակված էր պահում։
Հաբեկի դուստրը ցանկանում էր երեխա ունենալ, այդ իսկ պատճառով էլ աղոթում է արևին։ Այդ պահին արևի ճառագայթները ընկնում են Հյոնվայի վրա, և նա հղիանում է ու ձու է ունենում։
Թագավորը, իմանալով այդ ամենի մասին, ցանկացավ կոտրել ձուն և կենդանիներին բաժանել, սակայն, ձեռքերը սխալ դիրքով պահելու պատճառով, չկարողացավ կոտրել և այն վերադարձրեց Հյոնվային։
Եվ ահա այդ ձվից էլ ծնվում է Ջումոնգը։ Փույոսցիները ցանկանում էին սպանել տղային, թեպետ կառավարիչը թույլ չտվեց նրանց անել դա, այլ տարավ Ջումոնգին ձիերին խնամելու։
Հետագայում Ջումոնգը հիմնադրում է Գոգուրեո դինաստիան։
Նշեմ նաև այն, որ «Ջումոնգ» անունը նշանակում է «հմուտ նետահար»։
Leave a Reply