Հեռավար-առցանց ուսուցում հասարակագիտությունից։ Ապրիլի 27 – մայիսի 1

«Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան հակամարտություններ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են…

Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի՝ հակամարտություններ պետությունների միջև և հակամարտություններ պետությունների ներսում։

  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով։

Պատերազմի դեպքում շահողը հաղթող կողմն է, ով թելադրում է իր պահանջները, ձեռք բերում այն տարածքները, որոնց համար պայքարում էր։
Խաղաղ միջոցներ են համարվում Միջազգային դատարանի վճիռը և բանակցությունը, երբ երկու կողմերը տալիս են պահանջներ և ընդհանուր հայտարարի գալիս՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրներն ու վեճերը։

  • Մասնագետները հակամարտությունների զարգացման ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում. թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։

  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞նք են դրանք։

Առաջին տեսակը՝ վերադարձն է հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացումը։
Երկրորդը՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումն է մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։

  • Համառոտ ներկայացրեք վրաց-աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Վրաց-աբխազական հակամարտությունները սկիզբ առան 1931թ.-ից, երբ Աբխազիան դարձավ ինքնավար հանրապետություն Վրաստանի կազմում։ 1945թ.-ին Վրաստանում ընդունվեցին կուսակցակսն որոշումներ, որոնք փորձ էին կատարում վերացնել աբխազական դպրոցը և նրանց մշակութային ուծացում իրագործել։ Հակամարտության այլ բաղադրիչ էր ժողովրդագրականը, ինչի արդյունքում 1980-ական թթ. վերջերին, աբխազները կազմում էին Աբխազիայի բնակչության ընդամենը 17.5 տոկոսը։
Վրաց-աբխազական հակամարտությունները զինված ընդհարումների բնույթ ստացսն, երբ 1990թ. ակնհայտ դարձավ խորհրդային միասնական պետության մոտալուտ անկումը, որից հետո Աբխազիան անկախացավ։ Անկախություն հռչակած Աբխազիայի և Վրաստանի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին 1992թ.-ի օգոստոսին, երբ 2000-անոց վրացական զորախումբը մտավ Աբխազիա։

  • Համառոտ ներկայացրեք վրաց-հարավօսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Ամեն բան սկսվեց այն պահից, երբ օսերը չճանաչեցին անկախացած Վրաստանի գերիշխանությունը և զինված պայքար մղեցին նրա դեմ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո Օսեթիան Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ Կովկասյան լեռնաշղթայի ջրբաժանով տրոհվել է երկու մասի։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վրացիների մոտ տարածում էր ստանում այն մտայնությունը, որ Հարավային Օսեթիայի ինքնավարությունն անօրինական է և պետք է վերացվի։ 1989թ.-ին Հվ. Օսեթիայի մարզային խորհուրդը որոշում ընդունեց ինքնավար մարզը Վրաստանի կազմում ինքնավար հանրապետություն կազմելու մասին։ 1990թ.-ի դեկտեմբերի 10-ին Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք Հարավօսեթական Ինքնավար Մարզը լուծարելու մասին։ Մարզի տարածքի մի մասում մտցվեց արտակարգ դրություն, որին հաջորդեցին զինված բախումներ, եղան մեծաթիվ զոհեր, հազարավոր բնակիչներ դարձան փախստականներ ու բռնի վերաբնակներ։

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց-աբխազական և վրաց-հարավ-օսեթական պատերազմը։

Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալի և հարակից շրջանները զանգվածային հրետանակոծությունը։ Մի քանի ժամ անց տեղի ունեցավ վրացական զորքի հարձակումը։ Հակամարտությանը Հվ. Օսեթիայի կողմից միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին «խաղաղության հարկադրելու գործողության» հիմնավորումով, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Աբխազիան՝ Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի շրջանակներում։ Օգոստոսի 12-ին և 13-ին Ռուսաստանը և Աբխազիան հաջորդաբար հայտարարեցին ռազմական գործողություններն ավարտելու մասին։

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց-աբխազական և վրաց-հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։

Արդյունքում 2008թ.-ի օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հվ. Օսեթիայի անկախությունը։

Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը։

Կարծում եմ, որ Վրաստանը հաղթանակ կտաներ և հիմա չէին լինի ո՛չ Աբխազիան, ո՛չ Հվ. Օսեթիան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: