Համաձայն լեգենդի՝ երկնքի տիրակալ (աստված) Հվանինը (환인) Հվանուն (환웅) անունով որդի ուներ, ով ցանկանում էր ապրել Երկրի վրա։ Հվանինը թույլ տվեց որդուն 3000 սպասավորներով իջնել Բեկթուսան լեռան վրա, որտեղ էլ վերջինս հիմնեց Սինսի երկիրը (신시), Աստծո քաղաքը։
Վագրը և արջը, ցանկանալով մարդ դառնալ, աղոթում են Հվանունին, վերջինս հանաձայնում է նրանց մարդ դարձնել, բայց մեկ պայմանով. վագրն ու արջը պետք է 100 օր քարանձավում մնային և միայն սխտոր ուտեին՝ խուսափելով արևի լույսից։
Սակայն վագրը չի դիմանում և 20-րդ օրից հետո դուրս է գալիս քարանձավից։ Թեպետ արջը մինչև վերջ շարունակունակեց մնալ քարանձավում և ի վերջո կին դարձավ (웅녀)։
Անցավ որոշ ժամանակ, և Ուննյոն սկսեց տխրել, քանզի մենակ էր մնացել։ Այսպիսով՝ նա աղոթեց սբ. ծառին՝ Սինդանսույին (신단수), որ երեխա ունենա։ Եվ ահա Հվանունը, խղճալով Ունյոնին, ամուսնացավ նրա հետ, իսկ նրանցից ծնվեց Թանգուն Վանգոմը (단군왕검):
Թանգունը ժառանգեց հոր գահը, նոր մայրաքաղաք կառուցեց և հիմնադրեց Չոսոն դինաստիան, որը ժամանակակիցները Քոչոսոն են կոչում, որպեսզի չխառնեն, հետագայում ստեղծված, Չոսոն դինաստիայի հետ։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա երկրում կառավարել է 1500 տարի, իսկ ապրել՝ 1908 տարի։
Leave a Reply