Հեռավար-առցանց ուսուցում աշխարհագրությունից։ Բնակչության Միգրացիա

Դասի հղումը։

1․ Ի՞նչ է տարաբնակեցումը: Ի՞նչ գործոններ են ազդում տարաբնակեցման վրա:

Տարաբնակեցումը որոշակի տարածքում բնակչության տեղաբաշխումն է ըստ բնակավայրերի և դրանց համակարգերի։ Դրա վրա առանձնահատուկ են ազդում սոցիալ-տնտեսական, էկոլոգիական, ընտանեկան-կենցաղային վիճակները, որևէ պետության շատ ավելի բարենպաստ պայմաններ ունենալը և այլն։

2․ Ի՞նչ կապ եք տեսնում բնական միջավայրի, արտադրության և տարաբնակեցման միջև:

Տարաբնակեցումն ազդում է ապրելակերպի վրա՝ ստեղծելով կենսագործունեության համար որոշակի պայմաններ, որոնք լավագույն են համարվում այն ժամանակ, երբ մարդը հնարավորություն է ունենում ժամանակի ավելի փոքր ծախսումներով բավարարել ավելի շատ պահանջմունքներ, օգտվել ավելի շատ ծառայություններից, որն էլ հնարավոր է միայն տարաբնակեցման համակարգի, արտադրության և սպասարկման տարածքային համալիրների խելամիտ համադրման միջոցով։
Բնական միջավայրը և երկրի զարգացվածությունը կարող են տարաբնակեցման նախադրյալներ հանդիսանալ։

3․ Ամբողջ աշխարհում ի՞նչ չափանիշներ են ընդունված քաղաքների առանձնացման համար:

Քաղաքները դասակարգվում և խմբավորվում են ըստ մի քանի հատկանիշների, որոնցից առավել հաճախ օգտագործվում են միջին մարդաշատությունը, գործառույթները (ֆունկցիաները), զբաղեցրած տարածքը և այլն:

Ըստ միջին մարդաշատության տարբերում են փոքր (մինչև 50 հզ. բնակիչ), միջին (50−100 հզ. բնակիչ), մեծ (100−250 հզ. բնակիչ), խոշոր (250−500 հզ. բնակիչ) և գերխոշոր (500 հզ.-ից ավելի բնակիչ) քաղաքներ: Գերխոշոր քաղաքների շարքում առանձնացնում են միլիոնանոց քաղաքները:

Նկարում ժամանակակից ուրբանիզացման հիմնական երեք ուղղություններն են.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: