Ապրիլյան պատում

Քանզի ավարտին է մոտենում ապրիլ ամիսը, պարտավոր եմ գրել այս ամսվա աշխատանքիս մասին, որը թեև շատ լեցուն էր, բայց անկարող եմ երկար խոսքով բնութագրել։

Հետաքրքիր ամիս էր, թեպետ շատ էին նախագծերը։ Բազում ընթերցողական աշխատանքներ ունեցանք, որոնք միայն հաճույքով եմ կատարել։ Հեռավար-առցանց ուսուցումից միայն գոհ եմ, որովհետև թե՛ դասերն են շատ ու հետաքրքիր թե՛ նոր հնարավորություններ են հայտնվել, իսկ եղածը՝ քառապատկվել։ Միակ խնդիրն այն է, որ, առանց այդ էլ վատ, տեսողությունս ավելի է վատանում։

Ցավոք՝ այնքան շատ են նյութերս, որ չգիտեմ, թե որ մեկը դնեմ այստեղ, այդ իսկ պատճառով կտեղադրեմ միայն առաջադրանքների փաթեթները, որոնք էլ նույնիսկ չեն կարող ներկայացնել այն ժամերի ու օրերի քանակը, որ ծախսել եմ ուսման վրա։

Բացի այդ, հենց այս ամիս սկսվեց իմ անհատական նախագիծը, որի շնորհիվ կորեերեն եմ ուսուցանում, վերջինս ինձ ուժգին բավականություն է պատճառում։ Արդեն իսկ մի քանի դաս ենք ունեցել, որոնց հղումները կարող եք գտնել «Ուսումնասիրում ենք Կորեան» նախագծի ներքևի հատվածում։ Մի շարք հետաքրքիր մտքեր ունեմ գալիք ապագայի համար և ուրախ կլինեի, որ նոր անդսմներ մեզ միանաին։

Հասցրել եմ մեկ գիրք վերջացնել, երկուսը՝ սկսել։ Թե ժամանակ ունենայի ինքնակրթվելու, օրերս այլ կերպ կկարողանայի դասավորել, որ հասցնեի արագ ընթերցել ձեռքիս տակ եղած գրքերը, բայց կրկին դասերը ժամանակ չեն թողնում, որպեսզի ինձ գրքերիս նվիրեմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: