Բակտերիաներ։ Ընդհանուր գիտելիք

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություններ՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։
Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ, 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և պտուտակաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։
Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են թաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը։ Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ, որոնք ձևավորվում են անբարենպաստ պայմաններում։ Յուրաքանչյուր բակտերիա գոյացնում է 1 սպոր, հետևաբար սպորներ առաջացնելը ոչ թե բազմացման եղանակ է, այլ տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ։

Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։

Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի դիմադրողականությունից։

Բակտերիաները մասնակցում են բնության մեջ տեղի ունեցող նյութերի շրջապտույտին։ Նեխման բակտերաները յուրահատուկ սանիտարներ են. քայքայում են բույսերի և կենդանինների մնացորդները՝ նրանց մեռած մարմինը կազմող օրգանական նյութերը վերածելով հումուսի։ Այս բակտերաներն անվանվում են քայքայողներ։ Մեծ օգուտ են տալիս հողային բակտերիաները. նրանք փտած օրգանական նյութերը վերածում են հանքային աղերի, մասնակցում են օգտակար հանածոների, հանքերի, լեռնային ապարների և՛ քայքայման, և՛ առաջացման գործընթացներին։

Սննդարդյունաբերության մեջ բակտերիաների գործունեությամբ են պայմանավորված կաթնաշոռի, թթվասերի, մածունի պատրաստումը, ինչպես նաև բանջարեղենի թթվեցումը, գինու և քացախի ստացումը։
Շատ բակտերիաներ փչացնում են սննդամթերքը։ Դրանց ազդեցությամբ վերջինս նեխում է, թթվում կամ դառնանում

Բազմացում

Բակտերիաները բազմանում են կիսման եղանակով, և առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով նման են մայրական բջջին։ Մոտավորապես յուրաքանչյուր 20 րոպեում բակտերիաները կիսվում են՝ առաջացնելով 2 դուստր բջիջներ։

Հիվանդածնություն

Բակտերիաների հիվանդածնությունը, բնության մեջ հայտնաբերված, մեծ քանակությամբ բակտերիաների փոքրաթիվ մասն է ախտածին։ Օրգանիզմի պաշտպանական պատնեշների հաղթահարումը, նրա հյուսվածքների մեջ ներխուժումը և թունավոր նյութեր արտադրելը կազմում է բակտերիաների հիվանդածնությունը։ Մի շարք հիվանդությունների դեպքերում օրգանիզմի ընդհանուր ծանր ախտահարումը չի ուղեկցվում հարուցիչ բակտերիաների տարածմամբ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: