Design a site like this with WordPress.com
Get started

Ամառային ճամբար: Իտալիան երկու շաբաթում

Օտար լեզու սովորելը, մասնավորապես իտալերենը, ժամանակ, ջանք ու եռանդ է պահանջում: Մինչ իտալերենի ուսմանն անցնելը, եկեք հասկանանք, թե մեզ ինչ կտա այդ լեզվի ուսումնասիրությունը: Պատճառները կարող են տարբեր ու բազմազան լինել, յուրաքանչյուրն ունի իրենը: Ես կթվարկեմ դրանցից մի քանիսը, որոնք կարող են մղել մարդուն սկսել սովորել իտալերեն լեզուն:

1. Իտալերենը ճանապարհորդության համար: Եթե ​​ձեզ դուր է գալիս Իտալիան, ապա կկարողանաք ինքնուրույն ճանապարհորդել, այցելել այն վայրերը, որտեղ հայ կամ ռուս զբոսաշրջիկը դեռ ոտք չի դրել, հանգիստ գնել տրանսպորտի, թանգարանների, զվարճանքի այգիների, սպորտային մրցումների տոմսեր: Հնարավորություն կունենաք զեղչերով հյուրանոցային համար վարձել, բնակարան վարձակալել՝ հարմար գնով, ռեստորանում պատվիրել ձեզ դուր եկած ուտեստները և շատ ավելին: Մի խոսքով՝ զգալ Իտալիայում ինչպես տանը:

2. Իտալերեն սովորել աշխատանքի համար: Եթե ​​մասնավոր ձեռնարկատեր եք կամ որևէ ​​ընկերության աշխատակից, որն ունի իտալացի գործընկերներ կամ մատակարարներ, ապա լեզվի իմացությունը կօգնի հեշտացնել և բարելավել աշխատանքը օտարերկրյա գործընկերների հետ, ձեզ համար ավելի հեշտ կլինի գտնել ընդհանուր լեզու և համաձայնությունների գալ: Բացի այդ՝ իտալերենի իմացությունը կարող է պատճառ դառնալ լավ աշխատանք գտնելուն և բարձր պաշտոն ստանձնելուն:

3. Ընդարձակել ընկերների շրջանակը:

4. Ավելի լավ հասկանալ աշխարհը: Լեզվի իմացությամբ կարող եք լուրերին ծանոթանալ տարբեր տեղեկատվական աղբյուրներից՝ կոնկրետ իրավիճակի մասին ավելի լավ պատկերացում ունենալու համար:

5. Հասկանալ ձեզ հետաքրքրող օտար երկիրը, մշակույթը, բնակիչները և նրանց մտածելակերպը:

6. Իտալերենը աշխարհի ամենառոմանտիկ և գեղեցիկ լեզուներից մեկն է:

7. Օտար լեզու սովորելը հաճույք է պատճառում:

8. Իտալերենը ռոմանական լեզու է, իսկ դա նշանակում է, որ եթե ձեզ հաջողվի իտալերենի մակարդակը հասցնել ամենաքիչը B1 մակարդակի, ապա այլ ռոմանական լեզուներ (իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն… լատիներեն՝ վերջի վերջո) սովորելը ձեզ մոտ բարդություն չի առաջացնի: Իտալերենը թույլ կտա հասկանալ այդ լեզուների լոգիկան, իսկ բառապաշարի կեսը այդ լեզուներում գրեթե նույնն են: Կարելի է ասել, որ իտալերենի իմացությամբ դուք գրեթե ձեռք եք բերում իսպաներենի և ֆրանսերենի А1-В1 մակարդակ:

Այսպիսով՝ յուրաքանչյուրն իր պատճառը կարող է ունենալ, բայց կարևոր քայլն այդ սկսելն է և արդյունավետ առաջ գնալը: Այս երկու շաբաթներում կփորձենք անել ամեն բան՝ ավելին սովորելու համար:

veneciya

Նպատակը՝  սովորել իտալերեն խոսել, գրել, կարդալ, ձեռք բերել բազային բառապաշար, ծանոթանալ Իտալիային, ուսումնասիրել երկիրը, պատմությունը, մարդկանց մտածելակերպը, մշակույթը, առօրյան: Եվ վերջապես հետաքրքիր և օգտակար օգտագործել ժամանակը:

Տևողությունը՝  2 շաբաթ

Սկիզբը՝  մայիսի 25

Ընթացքը՝  բլոգում տեղադրելու եմ ամենօրյա առաջադրանքներ, որոնք ուսանողները պետք է կատարեն և ինձ ուղարկեն: Լինելու են նաև անհատական ուսումնասիրություններ, որոնք կօգնեն ավելի սիրել երկիրը և լեզուն:

Մասնակիցներ՝  կրթահամալիրի սովորողներ, այլ ցանկացողներ

Համակարգող՝  Անահիտ Աբգարյան

Խորհրդակցող ուսուցիչ՝  Մարիամ Սարդարյան

Դասի նյութեր՝  այստեղ

Հաշվետվություն՝  այստեղ

Արդյունքներ՝ 

Անահիտ Գաբրիելյան (1-2 կուրս)

Աիդա Պաչիկյան (1-1 կուրս)

Անի Բարսեղյան (1-1 կուրս)

Անի Հարությունյան (1-1 կուրս)

Անուշ Քելամյան (2-3 դասարան)

Անիչկա Միքայելյան (11-5 դասարան)

Արփի Մարգարյան (2-1 կուրս)

Ամալյա Զաքարյան (8-7 դասարան)

Նարեկ Խաչատրյան (10-4 դասարան)

Նինել Աղայան (2-1 կուրս)

Նունե Գրիգորյան (1-1 կուրս)

Լիլիթ Սարիբեկյան (10-5 դասարան)

Մարիամ Մխիթարյան (Քոլեջի կազմակերպիչ)

Մարիամ Փաշայան (2-3 դասարան)

Միլենա Աղայան (1-1 կուրս)

Միլենա Կիրակոսյան (1-1 կուրս)

Միլենա Սարգսյան (2-1 կուրս)

Ինգա Բաբայան (11-5 դասարան)

Սամվել Հովհաննիսյան (10-3 դասարան)

Ֆլորա Աճեմյան (1-1 կուրս)

Լիլիթ Սարգսյան (Քոլեջի անգլերենի ուսուցիչ)

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: